«Ռուսաստանին չներառող ցանկացած խաղաղ ծրագիր արդյունք չի տա»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհնար է համարել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու խաղաղության ծրագրերի իրականացումն առանց Ռուսաստանին հաշվի առնելու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սատարելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքին՝ մենք նաև ասում ենք, որ Ռուսաստանին չներառող ցանկացած խաղաղ ծրագիր արդյունք չի տա»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիան աշխատում է «Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու և հացահատիկի առևտրի անվտանգ իրականացումը երաշխավորելու ուղղությամբ»։ Նա նաև խոստացել է շարունակել ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Էրդողանը կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, «որը կարող է հանգեցնել տարածաշրջանում հակամարտությունների սրմանը և դրանց տարածմանը դեպի ՆԱՏՕ»։