Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ․ Միրզոյան
ՔաղաքականԱյս պահին Ազգային ժողովում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով պատասխանում է պատգամավորների հարցերին։ Մասնավորապես նա իր խոսքում անդրադարձել է ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականությանը․
«Երբ տեսնում ես, որ քո անվտանգային մեխանիզմները այլ երկրների հետ չեն աշխատում, դու ուղղակի պարտավոր ես փորձել կառավարել այդ իրավիճակը այնպես, որ այդ մարտահրավերները քեզ չոչնչացնեն։ Օրինակ՝ կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը։
Այնպես չէ, որ ամեն ինչ նորմալ աշխատում էր, գոնե այս մասով ամեն ինչ վարդագույն էր, և հանկարծ մի օր իշխանությունը որոշեց շրջադարձ անել դեպի Արևմուտք, և դրանից հետո սկսվեցին խնդիրները։
Ճիշտ հակառակը․ ես ձեզ վստահեցնում եմ ու պաշտոնապես հայտարարում՝ Հայաստանը որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ և իր հարաբերությունները չի կառուցում։ Եթե նկատի ունեք ՌԴ-ն և մեր հարաբերությունների խորացումն Արևմուտքի հետ, կարող եմ շատ ուղիղ ասել՝ Արևմուտքի, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել։
Հարևանների մասով մեր տեսլականը հետևյալն է՝ հարաբերությունների լիարժեք կարգավորում Թուրքիայի հետ, խաղաղության գործընթաց Ադրբեջանի հետ, և կրկին՝ ոչ մեկի դեմ»,- վստահեցրեց նախարարը։
Այս թեմայով
Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)
Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները
Մենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ Վարդանյան
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց
Ռուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ
Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան
Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀԻՄԱ․ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ