Ընդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ 

«Ողբալի պատկեր. միջինացնելով ու թվեր բազմապատկելով՝ հարց չի լուծվում». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, գնաճը կազմել է 1,5 տոկոս: Հավատը եկեղեցում է, հավատով չենք առաջնորդվում: Չեմ վստահում այդ թվերին, որովհետև իրական կյանքն այլ բան է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և հրապարակված պաշտոնական թվերին: Ընդգծում է՝ տարբեր հետազոտություններով ու վիճակագրական տվյալներով, մեր երկրում գնաճը 10 տոկոսի շրջանակում է, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում՝ 15 տոկոսի: Պարոն Պողոսյանը հիշեցնում է միջազգային մեթոդիկայի մասին, երբ վերցնում են 470 անուն ապրանք և դրանց շրջանակում որոշում գնաճը կամ գնանկումը:

«Հաշվարկներ են անում, միջինացնում, ստացվում է մի թիվ, որը մեզ ոչինչ չի տալիս: Արևմտյան երկրների պարագայում սա կարող է որոշիչ թիվ լինել, բայց ոչ մեր պարագայում: Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ այդ ապրանքների ցանկում ընդգրկում են այնպիսիները, որոնք մարդիկ իրենց կյանքում խիստ հազվադեպ են գնում կամ երբեք չեն գնում: Բայց մենք հաշվարկներ անելիս պետք է առանձնացնենք այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք մարդու համար առաջին անհրաժեշտության ու կարևորության են: Այդ պարագայում թվերի տեսանկյունից լրիվ այլ պատկեր կստանանք: Մյուս կողմից՝ գոյություն ունի սպառողական զամբյուղ ասվածը, որն ամրագրված է նաև օրենսդրության մեջ: Միջին աշխատավարձը կամ թոշակը թող համեմատեն սպառողական զամբյուղի հետ, այդ դեպքում պատկերը ողբալի կստացվի: Մեր երկրում, բացի որոշակի խավից, շատ քիչ մարդ կա, որ, օրինակ՝ ամսական 300 հազար դրամ եկամուտ ունենա: Եթե անգամ նման եկամուտ ստանա, բայց այն բաժանես նրա ընտանիքի անդամների միջև, կստացվի մի թիվ, որով հնարավոր չէ բավարարել նվազագույն պահանջները: Թմբկահարվում են նվազագույն կամ միջին աշխատավարձի, առհասարակ եկամուտների ավելացման թվերը, բայց պարզ թվաբանական հաշվարկների պարագայում հասկանում ենք՝ երբ ավելացված գումարը բաժանվում է ընտանիքի իքս թվով անդամների հաշվով, ողբալի թիվ է ստացվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ երկու տեսակ սպառողական զամբյուղ կա՝ սպառողական զամբյուղ և նվազագույն սպառողական զամբյուղ: «Մեր երկրում սրանց ցուցանիշները պետք է առանձին-առանձին հաշվարկեն, սակայն մեկը հաշվարկում են, բազմապատկում մի գործակցով և արդյունքում ստանում են սպառողական զամբյուղի ցուցանիշները: Բայց միջինացնելով ու թվեր բազմապատկելով՝ հարց չի լուծվում, դա պատկեր է, որը պետք է ցուցադրի մեր վճարունակությունը, ապրուստի մակարդակը»,-հավելում է նա:

Պողոսյանն իր դիտարկումներն է ներկայացնում գնաճի մասով: «Առաջ գոյություն ուներ մի օրինաչափություն՝ ընտրություններից առաջ գնաճը զսպվում էր, ընտրությունից հետո նոր թռիչք էր ունենում: Հիմա պատկերը փոխվել է: Մեր երկրում բավականին մեծ թիվ են կազմում արտերկրից եկած և նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, սա ևս նպաստում է պատկերի փոփոխմանը: Հիմա նաև ցույց են տալիս, որ տնտեսական աճ ունենք, բայց դրա մեջ մեր տնտեսության նվաճումը չկա, օտար, մեզանից չկախված հանգամանքներով են պայմանավորված տնտեսական բարվոք ցուցանիշները: Երբ ասում են ՀՆԱ-ի 12 տոկոս աճ, դա հեքիաթ է: Եթե դա իրոք լիներ, մեզ մոտ դրախտ կլիներ, եթե անգամ նման լավ ցուցանիշներ կան, ապա դրանք պայմանավորված են արտաքին ազդակներով»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը:

Նրա խոսքով, մեր արձանագրված «արդյունքը» չենք կարողանում կապիտալիզացնել: «Բերքը տոննաներով մնում է դաշտերում ու այգիներում: Գյուղացին երկրի համար ամենամեծ արժեքն է, ինչ-որ իմաստով սահմանապահ է: Պետությունը չի կարողանում մթերում կազմակերպել: Իսկ եթե գյուղացին չշարունակի ապրել ու արարել իր համայնքում, ի՞նչ է լինելու: Գյուղեր ունենք, որտեղ մի քանի հարյուր տնից մնացել է լավագույն դեպքում մի քանի տասնյակի հասնող տուն, այն էլ՝ մի քանի տարեցներ են բնակվում: Եթե ամփոփելու լինենք, տնտեսագիտական միտքը մեր երկրում, մեղմ ասած, կաղում է: Արևմտյան երկրներում վաղուց արդեն տնտեսագիտորեն և իրական կյանքում ապահովված են բոլոր շղթաները, որոնք պետության ներսում մարդկանց ու կառույցները կապում են իրար»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ընդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»
Ամենադիտված