Մայամիի մրցաշար․ Խաչանովը հաղթել է Ջերեին երկրորդ շրջանի խաղում
Սպորտ2020 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մայամիում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպում է անցկացրել Սերբիայի ներկայացուցիչ Լասլո Ջերեի հետ։
Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6:2, 6։4 հաշվով։
Հաջորդ խաղում նա կհանդիպի Ալեքսանդր Զվերև-Քրիստոֆեր Յուբենքս հանդիպման հաղթողի հետ։
Մայամիի մրցաշարը կանցկացվի մարտի 20-ից 31-ը։ Տղամարդկանց մենախաղի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 8,9 մլն դոլար։