ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. Փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է ՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան Մախսուդյան Ալ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ 

Կառավարությունն ընդունել է մի հակահայկական որոշում, որով սահմանափակում է հայոց լեզվի գործածության ոլորտը. Արմեն Այվազյան

Քաղաքական

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է.

«2023 թ.
դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունն ընդունել է մի հակահայկական որոշում, որով սահմանափակում է հայոց լեզվի գործածության ոլորտը, միաժամանակ՝ գաղութացման ենթարկելով հայաստանյան գիտությունը, հատկապես՝ հայագիտությունն ու հասարակագիտությունը՝ իրենց բոլոր գիտակարգերով հանդերձ։ Այս որոշումը խորապես քաղաքական բովանդակություն ունի և սկզբունքորեն ապօրինի է, քանի որ, մասնավորաբար, կոպտորեն հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի տառին և ոգուն։ Ցավոք սրտի, ցայսօր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ իր անհամաձայնությունն ու վրդովմունքը չի հայտնել այս կապակցությամբ և այն կասեցնելու ուղղությամբ համապատասխան իրավական գործընթաց չի ձեռնարկել։ Հուսով եմ, ներկա համառոտ անդրադարձն ուշադրություն կհրավիրի այս կարևոր խնդրի վրա։

Եվ այսպես, ըստ նշված որոշման, հայաստանցի գիտնականներին ստիպում են.

1) գրել իրենց հոդվածներն ու մենագրությունները ոչ թե հայերեն, այլ օտար լեզուներով, գերազանցապես՝ անգլերեն.

2)հրապարակվել օտար, գերազանցապես՝ անգլալեզու հանդեսներում և հրատարակչություններում։

Իսկ ինչպե՞ս են պարտադրելու գիտնականներին այդպիսի վարքագիծ որդեգրել։ Շատ պարզ։ Գիտական ատեստավորում անցնելու և գիտական համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանում հայերեն (ինչպես նաև այլ լեզուներով) հրապարակված գիտական ուսումնասիրություններն, ըստ էության, համարվում են առ ոչինչ։ Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է հայերեն ուսումնասիրություններին։ Եթե գիտնականները չկատարեն վերոհիշյալ պայմանները, նրանք պարզապես ազատվելու են աշխատանքից, իսկ եթե մասամբ կատարեն՝ կորցնելու են իրենց գիտական որակավորումը, օրինակ՝ ավագ գիտաշխատողից իջեցվելու են կրտսեր գիտաշխատողի կարգավիճակի և, համապատասխանաբար, պակաս վարձատրվեն։ Խոսքը վերաբերում է բոլոր բնագավառներում աշխատող գիտնականներին, բայց ստորև քննարկելու եմ միայն հայագիտության հարցը՝ թողնելով տեխնիկական գիտությունների հարցերը համապատասխան մասնագետներին։

Բանն այն է, որ հայագիտության կենտրոնը դեռևս Հայաստանն է։ Հայագիտական լավագույն ուսումնասիրությունները գրվել ու դեռևս գրվում են հայերեն։ Հայկական պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանը մնա հայագիտության գլխավոր կենտրոն։ Բայց նշված որոշմամբ իրավիճակը կտրուկ փոխվելու է։ Թվարկենք, թե ինչ հետևանքներ է ունենալու 23.12.2023 թ. կառավարության որոշումը հայագիտության և հասարակագիտության համար։

1. Հայագիտության կենտրոնը բռնի կերպով փոխադրվելու է արտասահման, քանի որ հայաստանյան հայագիտության և հասարակագիտության կադրային հարցերն ու զարգացման ուղղությունները փաստացիորեն որոշվելու են օտար (քաղաքականացված) գիտական կենտրոններում՝ ըստ ամենայնի, օտար պետությունների հատուկ ծառայությունների միջամտությամբ։

2. Հայագետներն ու հասարակագետները (ինչպես նաև տեխնիկական մասնագիտություններով գիտաշխատողները) այլևս շահագրգռված չեն լինելու իրենց ուսումնասիրությունները շարադրել հայերեն։ Գիտական կազմակերպություններում աշխատելու և առաջխաղացում գրանցելու համար հայերեն ստեղծագործելը զրոյական արժեք է ունենալու։ Հայերենն աստիճանաբար դուրս է մղվելու գիտության դաշտից՝ վերածվելով կենցաղային, ոչ գիտական լեզվի։

3. Հայագիտական և հումանիտար ուղղություններով տասնամյակներ շարունակ գործող գիտական հանդեսները («Պատմա-բանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Մատենադարանի» և մյուսները) դառնալու են անպիտան և, ի վերջո, փակվելու են, քանի որ նրանցում հրապարակված հոդվածները հաշվի չեն առնվելու գիտնականների ատեստավորման ու գիտական պաշտոնները որոշելու ժամանակ։

4. Հայաստանում լույս տեսած գիտական մենագրություններն արժեք չեն ներկայացնելու գիտնականների ատեստավորման և գիտական պաշտոնին նշանակվելու ժամանակ։

5. Մենագրության տպագրության համար ընդունելի համարվող թվով 834 (Web of science-ի) հրատարակչություններից գեթ մեկը հայաստանյան չէ։ Հետևաբար, Հայաստանում գործող գիտական հրատարակչությունները  նույնպես վերացման վտանգի առաջ են կանգնելու։

6. Հայաստանցի գիտնականները փաստացիորեն դրվում են օտար հրատարակչությունների շատ առումներով քաղաքական ու քաղաքականացված ուղեգծի և նախապատվությունների ուղղակի կախվածության ներքո։

7. Կառավարության վերոհիշյալ որոշմամբ հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը, փաստորեն, ամբողջությամբ հանձնվում են օտար կառավարման։

8. Հայաստանյան հեղինակների բոլոր ուսումնասիրությունները ենթարկվելու են դաժան գրաքննության։ Պետք է հաշվի առնել, որ օտար ակադեմիական կենտրոններից և գիտական հրատարակչություններից շատերը թե՛ Արևմուտքում, թե՛ ՌԴ-ում գտնվում են Թուրքիայի և Ադրբեջանի մեծ ազդեցության տակ։ Այդ ուղղությամբ վաղուց ի վեր ծավալուն և կեղտոտ աշխատանք են տանում նշված հայասպան պետությունների դիվանագիտական գերատեսչություններն ու հատուկ ծառայությունները, ներառյալ այդ կենտրոններին ու նրանց աշխատակիցներին ֆինանսական նվիրատվություններ (փաստացի՝ օրինականացված կաշառք), ինչպես նաև ճոխ ընդունելություններ ու տարբեր արտոնություններ տրամադրելու և կազմակերպելու միջոցով։

9. Ավելին, Հայկական հարցում բոլոր մեծ տերություններն ունեն իրենց սեփական քաղաքական նպատակները, որոնք հաճախ ուղղակիորեն արտացոլվում են ակադեմիական կազմակերպությունների և առանձին գիտաշխատողների աշխատանքի վրա։ Սա նշանակում է, որ զուտ հայկական շահ ներկայացնող բազմաթիվ ուսումնասիրություններ պարզապես մերժվելու են և չեն հրատարակվելու։

10. Պատմական որոշ թեմաներով սեփական սկզբունքային դիրքորոշումն արտահայտած հայաստանցի գիտնականներից ոմանք երբեք հնարավորություն չեն ստանալու հրապարակվել արտասահմանյան հանդեսներում։ Օրինակ, օտար հեղինակների որոշ հակապատմական տեսություններն ու գնահատականները գիտական սուր քննադատության ենթարկած հայաստանցի հեղինակները, բնականաբար, իսկույն մերժվելու են՝ անկախ նրանց ներկայացրած նյութի թեմայից և գիտական արժեքից։

11. Այնպիսի թեմաներ ու գիտական խնդիրներ, ինչպիսիք են հայերի բնիկության հարցը, Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանությունը, հայ ազատագրական շարժումները ենթարկվելու են ամենադաժան  գրաքննության՝ կա՛մ անմիջապես մերժվելով, կա՛մ կոպիտ, հակագիտական և հակահայկական խմբագրումների ենթարկվելով։ Գիտական շրջանառությունից հանվելու են պատմական բազմաթիվ օբյեկտիվ ճշմարտություններ, որոնք միջազգային ասպարեզում կարող են հայանպաստ իրավաքաղաքական կամ քարոզչական դեր կատարել։ Օրինակ, հայերի Հայկական լեռնաշխարհում բնիկ լինելու կամ Մովսես Խորենացու 5-րդ դարի արժանահավատ հեղինակ լինելու մասին ուսումնասիրություններն ի սկզբանե արժանանալու են «նացիոնալիստական» պիտակավորումների ու մերժվելու են։

12. Այս ամենը նշանակում է, որ հայաստանյան հայագիտության վերջին հարյուրամյակում ձեռքբերած ուրույն գիտական կառուցվածքն ու համակարգը, ինչպես նաև մեթոդաբանական ավանդույթները փոշիանալու են՝ չասած այլևս հայրենասիրական գաղափարախոսության մասին։ Հայաստանում հիմնարար հայագիտությունն ու հասարակագիտությունը վերանալու են՝ մահացու հարված հասցնելով հայ քաղաքական և ռազմավարական մտքին, հայկական ինքնիշխանությանն ու պետականությանը։

Եթե Լեոն, Մանուկ Աբեղյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Լևոն Խաչիկյանը, Հակոբ Անասյանը, Մկրտիչ Ներսիսյանը կամ ուրիշ հայ մեծ հայագետները գնահատվեին ՀՀ կառավարության 2023 թ. դեկտեմբերի 25-ի որոշման չափորոշիչներով, ապա նրանք անգամ կրտսեր գիտաշխատողի կարգավիճակին չէին կարող հավակնել։

Առանձին պետք է անդրադառնալ սույն որոշման մենագրություններին վերաբերող հատվածին։ Առհասարակ, մենագրությունները գիտության զարգացման և առաջմղման գլխավոր միջոցն են, որովհետև նրանցում լուծում են գտնում խոշոր գիտական խնդիրները, առաջադրվում են նորովի լուծումներ, վարկածներ և մեթոդներ։ Սակայն այս որոշումը գիտնականներին, փաստորեն, հետ է պահում մենագրություն գրելուց, որովհետև, առաջին, մենագրություն է համարվում միայն օտար հրատարակչություններում օտար լեզուներով հրապարակված աշխատությունը, որը հայաստանյան հայագետներից շատ քչերն են ի վիճակի լինելու գրել և արտերկրում հրատարակել, երկրորդ՝ որովհետև մեկ մենագրությունը հավասարարժեք է համարված ընդամենը 3-4 հոդվածի (անկախ մենագրության ծավալից և որակից), և երրորդ՝ որովհետև մենագրություն է համարվում առնվազն հինգ տպագրական մամուլ կազմող աշխատությունը։ Այնինչ հայագիտության և հասարակագիտության ոլորտում հիմնարար մենագրությունները ունենում են ոչ թե հինգ, այլ բազմապատիկ 

ավել ծավալ՝ 20, 30, 40 և ավելի տպագրական մամուլ։ Հետևաբար, գիտնականները ձգտելու են գրել միայն հոդվածներ կամ կարճառոտ մենագրություններ, այն էլ՝ օտար լեզուներով, որից, ինչպես նշեցինք, տուժելու է հայոց լեզվի զարգացումը։

Կառավարության խնդրո առարկա որոշումը բացարձակապես հաշվի չի առնում մենագրությունների և հոդվածների որակը, ամեն ինչ միայն քանակական հարթության վրա է գնահատվում։ Սա կատարյալ անհեթեթություն և վնասարարություն է, որովհետև հատկապես հայագիտական ու հասարակագիտական բնագավառում որակական չափորոշիչներն ավելի մեծ նշանակություն ունեն։ Ի վերջո, ո՞վ է որոշելու հայագիտական ուսումնասիրությունների իրական գիտական արժեքը՝ հայերեն չիմացող, հայոց պատմության ու մշակույթի մասին մակերեսային պատկերացումներ ունեցող օտարերկրացի մասնագետնե՞րը, որոնք, ամեն ինչից զատ, նաև ենթակա են օտար (հաճախ՝ թշնամական) քաղաքական ազդեցություններին։

Իսկ ի՞նչ է պետք անել իրականում։ Հայաստանում աշխատող հայագետներին չի կարելի պարտադրել արտերկրում օտար լեզուներով հրատարակել իրենց ուսումնասիրությունները, որովհետև հայագիտության առաջնային լեզուն հենց հայերե՛նն է, այլ ոչ թե անգլերենը, ռուսերենը կամ ֆրանսերենը։ Ընդհակառակը, պետք է ջանք թափել, որպեսզի օտարերկրացի հայագետները Հայաստանում հայերեն հրատարակեն իրենց ուսումնասիրությունները՝ ընդսմին վերահսկելով նրանց աշխատանքի գիտականության ընդունելի մակարդակն ու որակը։ Մյուս կողմից, իհարկե, ցանկալի է, որ հայաստանյան հայագիտության լավագույն նմուշներն ու նվաճումները հրապարակվեն նաև օտար լեզուներով՝ կլինի դա արտերկրում թե Հայաստանում։

Հայագիտության տեսակետից ամենաորակյալ հանդեսներն առայժմ գործում են Հայաստանում, թեև դրանք վերջին տարիներին որակական լուրջ նահանջ են արձանագրել։ Բայց սա ամենևին չի նշանակում, թե այդ հանդեսներն այլևս պետք չեն։ Ընդամենը պետք է բարելավել գիտական արտադրանքի որակը։

Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել գիտական ​​մեջբերումների ազգային մատենագիտական ​​տվյալների բազա՝ ռուսաստանյան РИНЦ-ի նմանությամբ, որտեղ կուտակված կլինեն հայաստանցի և արտասահմանցի հայագետների տասնյակ հազարավոր հրապարակումները։

Կրկնեմ, Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. Փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»
Ամենադիտված