Բլինքենը կհանդիպի Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Համաշխարհային Մամուլ![Բլինքենը կհանդիպի Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ](/timthumb.php?src=disc/28-03-24/a258c11a7093c7611036b4e1cb77ae86.jpg&w=780)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Բացի այդ, դիվանագետը նախատեսում է հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նշվում է, որ Բլինքենը կայցելի նաև Ֆրանսիա:
Բացի այդ, պետքարտուղարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Հայաստանում ստեղծված իրավիճակը։
![](banners/armflix.jpg)