Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ 

Սպառված իշխանության սինդրոմը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի առաջնորդ, եթե կուզեք՝ նաև որպես առանձին վերցրած գործիչ, արդեն սպառված, ավարտված երևույթ է կամ առնվազն ձգտում է լիարժեք սպառման, մեծամասնության համար, կարծես, պարզ է: Ըստ այդմ, հիմա միգուցե մեր որոշ ընթերցողներ հեգնեն, թե՝ «պա՜հ, դուք էլ գյուտ արեցիք...»:

Միանգամայն ըմբռնումով ընկալելով նման հնարավոր արձագանքը՝ այնուամենայնիվ, նշենք, որ այդ «գյուտի« մասին մենք նաև ավելի վաղ էինք արտահայտվել: Բայց հարցն այդ չէ: Հարցը Փաշինյանի՝ քաղաքականապես սպառվածությունն է: Եթե քաղաքագետներին, քաղաքական մեկնաբաններին դա ավելի վաղ էր ակնհայտ, ապա արդեն հիմա, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց սահմանամերձ բնակավայրեր ու սկսեց ՀՀ քաղաքացիներին թշնամական խոսույթով ահաբեկել, թե՝ տարածքները հանձնելուն համաձայնեք, այլապես պատերազմ կլինի, գրեթե բոլորին պարզ դարձավ: Շատերը, ի դեպ, նկատեցին, որ նույն այն գյուղերը, որոնք այդպես կրքոտ ցանկանում է հանձնել Նիկոլ Փաշինյանը, 2021-ի ընտրություններում նրան ամենից շատ քվեներն են տվել: Բայց դա դեռ մի կողմ:

Իսկ ի՞նչ էր նույն այդ ու մյուս բոլոր քաղաքացիներին խոստանում նույն Նիկոլ Փաշինյանը նույն 2021 թվականին՝ ընտրություններից առաջ: Ո՞րն էր նրա հրապարակային ծրագիրը, որը հետագայում դարձավ նաև նրա գլխավորած կառավարության ծրագիրը: Իսկ նա, չենք զլանում հիշեցնել, 2021-ին խոստանում էր պայքարել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի համար: Այսինքն, խոստանում էր հետ բերել իր իսկ իշխանության մեղքով թշնամու ձեռքն անցած Արցախի կարևորագույն կորսված հատվածները: Ավելին, ընտրություններից հետո ձևավորած (վերաձևավորած) նրա կառավարության ծրագրում, որ օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է, այլ ոչ թե նախընտրական բուկլետ, հստակ նշված է, որ պիտի հետամուտ լինեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Իսկ ի՞նչ արեց ու արեցին իրականում: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն ուրացան Արցախը, Արցախը հռչակեցին ադրբեջանապատկան, հրաժարվեցին Արցախից, գործնականում Արցախը հանձնեցին թշնամու հոշոտմանը, իսկ երբ կոնկրետ թշնամական հարձակումն սկսվեց, այդ ժամանակ էլ Արցախի մեր հայրենակիցներին թողեցին մեն-մենակ և օգնության հասնելու նույնիսկ ձև չարեցին: Մի խոսքով, Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը, այլև բացեիբաց հրաժարվեց Արցախից, այն սիրահոժար հռչակեց Ալիևի պապական բոստան: Իսկ այսօր էլ, ի դեպ, Փաշինյանը Արցախի իշխանությունը համարում է սպառնալիք... Հայաստանի ազգային անվտանգությանը:

Այսքանն առավել քան բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի ղեկավար ու անհատ քաղաքական գործիչ, գնահատվի որպես սպառված, ավարտված: Բայց նա շարունակում է նույն գործելակերպը: Արցախը թշնամուն «խուրդելուց» հետո Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է ուղղակիորեն ՀՀ տարածքները թշնամուն հանձնելու, այդպիսով Հայաստանը թշնամական լիարժեք շրջափակման մեջ դնելու և կարճ ժամանակ անց ոչնչացնելու հիմքեր ստեղծելով: Բովանդակային առումով առանցքային պահ է այն, որ Փաշինյանը դա ուզում է անել՝ խոսելով... թշնամու նմանությամբ ու արտահայտություններով: Թշնամին ասում է՝ «տվեք, թե չէ՝ կհարձակվեմ», Փաշինյանն ասում է՝ «եկեք տանք, թե չէ՝ կհարձակվեն»: Ի դեպ, ՀՀ տարածքից «հողեր հանձնելու» մասին ևս Նիկոլ Փաշինյանի 2021թ. նախընտրական ծրագրում խոստում, ծրագրի կետ չի եղել:

Մեկ այլ կարևոր հանգամանք. կան մեկնաբաններ, ոչ իշխանական գործիչներ, որոնք կարծում են կամ շարունակում են կարծել, թե մարդիկ, միևնույնն է, այդ ամենը չեն նկատում, չեն ընկալում: Կարծում ենք, որ այդպես մտածողները այս դեպքում սխալվում են: Հասարակությունը, առնվազն հասարակության զգալի մասը այս ամենը շատ լավ նկատում է, սկսում է տեսնել: Հնարավոր է՝ հասարակությունը այս պահին դեռևս ակնհայտորեն «չի եռում», բայց որ դժգոհությունը ահագնորեն մոտենում է եռման կետին, կարծում ենք՝ աչալուրջ հետևողներին տեսանելի է: Հասարակությունը, որքան էլ թերագնահատումներ լինեն, ամենևին էլ հիացած չէ Փաշինյանի գործունեությամբ, էլ չասած, որ նա և իր իշխանությունը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց նկատմամբ կուտակված դժգոհությունը էլ ավելի մեծացնեն: Հասարակությունը տեսնում է, և դրա հիմնական նշաններից մեկն այն է, որ Փաշինյանի «կռուտիտներն» ու մանիպուլ յատիվ հայտարարությունները այլևս չեն աշխատում կամ չեն աշխատում նախկինի նման:

Ու դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանի վարկանիշը, ինչպես ասվում է, հասել է «պատմական մինիմումին» ու շարունակում է անկում ապրել: Այնպես որ, շուտով Փաշինյանի վարկանիշը կհասնի իր ամենից սիրած թվին, որն է՝ զրոն: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ մոտակա հնարավոր ընտրություններում՝ արտահերթ, թե հերթական, Նիկոլ Փաշինյանը շանս չունի ընտրվելու: Իսկ եթե, չընտրվելով հանդերձ, փորձի էլի կառչած մնալ իշխանությունից, ապա դա էլ նրան արդեն չի օգնի: Կարծում ենք, որ առկա քաղաքական ուժերը այս հանգամանքները պետք է ոչ միայն հաշվի առնեն, այլև կարողանան ճիշտ հաշվարկներ անել, առաջին հերթին՝ երկիրն ու հասարակությունը այս մղձավանջից դուրս բերելու առումով:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ամենադիտված