ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ) Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին 

Հրապարակվել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը

Իրավունք

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ոլորտներում 2023 թվականին արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է.

«Հավատարիմ թափանցիկության և հաշվետվողականության գործելաոճին՝ Դատախազությունն իր առջև խնդիր է դրել բարձրացնել արդարության նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը, անզիջում պայքարել հանուն հանրային բարիքի պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման։

Կարծում եմ՝ վերոնշյալ մոտեցման արդյունքն է այն, որ 2023 թվականի դեկտեմբերին անցկացված  հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ գոհունակության ցուցանիշով Դատախազությունը, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել է իր դիրքերը. Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը:

2023 թվականին մեր աշխատանքային առաջնահերթություններից են եղել և 2024 թվականին շարունակելու են մնալ կոռուպցիայի դեմ պայքարը, պետական և համայնքային շահերի պաշտպանությունն ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։

Կոռուպցիայի դեմ պայքարն ու հանրային բարիքի պաշտպանությունը վերացական հասկացություններ չեն. դրանք մեր սահմանադրական մանդատի առանցքն են, դրանք այն արժեքներն են, որոնք մենք պաշտպանում ենք։

Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարության հիմքերը, խաթարում է հանրային վստահությունն ու խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Մեր հանձնառությունը, պատժողական քաղաքականությունից բացի, հստակ ուղերձ է՝ կոռուպցիան չի՛ հանդուրժվելու։

Հանրային բարիքի պաշտպանության համատեքստում Դատախազության հանձնառությունը ներառում է գործառույթների լայն շրջանակ՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունից մինչև պետական և համայնքային շահի պաշտպանության հայցի հարուցում։

Հուսով եմ՝ Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը բոլոր գործընկերների՝ հատկապես տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար կդառնա ուսումնասիրության վստահելի աղբյուր:

Եզրափակելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում դատախազներին և իրավապահ համակարգի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք շոշափելի արդյունքներ՝

  • Պետությանն են վերադարձվել գույքեր և դրամական միջոցներ,
  • Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել նախորդ տարվա ցուցանիշը կրկնակի գերազանցող թվաքանակով գործեր (այդ թվում՝ 8 ամսից ավելի քննվող գործեր),
  • Հետևողական աշխատանք է տարվել տուժողների և իրենց իրավունքների պաշտպանության նպատակով Դատախազություն դիմած անձանց հետ և այլն:

Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրության»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակըԵկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Ով կմտածեր, որ անցյալ տարի ես պետք է պսակեի Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ)
Ամենադիտված