Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» «Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Քաղաքացիներն իրենց դիրքորոշումը հայտնելու կրեատիվ տարբերակներ են գտնում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ» 

Ոստիկանությունում շարունակվում է բռնությունների, խոշտանգումների պրակտիկան. ՀԿ-ների հայտարարությունը

Հասարակություն

Հայաստանյան լրագրողական 1,5 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում են ոստիկանության ծառայողների կողմից դրսեւորվող շարունակական բռնությունները եւ խոշտանգումները։

«Թեեւ Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման եւ դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական եւ համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի եւ անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։

Մասնավորապես, շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաեւ հոգեբանական ճնշումների, վիրավորանքների եւ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ խոշտանգումների այլ դրսեւորումների պրակտիկան։

Վերջին շրջանում արձանագրվել են մեղադրյալների նկատմամբ բռնությունների աղաղակող դեպքեր, որոնց վերաբերյալ տեսանյութերը դարձել են նաեւ հանրության սեփականությունը։

Մասնավորապես, 2024թ. մարտի 21-ին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կադրերից ակնհայտ է ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման եւ անձի արժանապատվությունը նվաստացնող գործողությունների կատարումը։

2024թ. ապրիլի 1-ին սոցիալական հարթակներում տարածված մեկ այլ տեսանյութում ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ եւ վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ հնչեցնելով, սպառնալով փորձում են բերման ենթարկված Վահե Նավոյանից կորզել տեղեկություններ։ Ընդ որում, ոստիկանության օպերատիվ ծառայողների այս գործողությունները կատարվում են ոստիկանության բաժնից դուրս՝ չեզոք տարածքում՝ նպատակ ունենալով կոծկել հանցագործության իրականացման փաստը ոստիկանության բաժնում։

Ավելին, անձին ոստիկանության բաժին անմիջապես արգելանքի վերցնելուց հետո չտանելը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ անձի կարգավիճակից բխող ընթացակարգային երաշխիքների ապահովումը։ Երկար տարիներ են պահանջվել, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր երաշխիքներն ապահովվեն անձին փաստացի ազատությունից զրկելու պահից, իսկ դրանց բացակայությամբ անձին ոստիկանության բաժնից դուրս այլ վայր տանելը, ազատությունից զրկելը ժամանակին չարձանագրելն ու ազատությունից զրկված անձի երաշխիքների չապահովումը լրջագույն հետընթաց է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներից։

Մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ մարտի 21-ին ոստիկանության Մասիս քաղաքի բաժին բերման էր ենթարկվել հղի կինը իր երեք անչափահաս երեխաների հետ, որոնք ոստիկանության բաժանմունքում, այնուհետեւ նաեւ քննչական կոմիտեում ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երկար ժամանակ չի տրամադրվել սնունդ մանկահասակ երեխաներին եւ հղի կնոջը՝ հոգեբանական ծանր ապրումներ առաջացնելով նրանց մոտ։

Վերոգրյալ դեպքերը բացառապես հայտնի են դրանց մասին բարձրաձայնելու կամ տեսանյութերի առկայությամբ պայմանավորված։ Մինչդեռ, ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ արժանահավատ ահազանգերի քանակը մտահոգիչ կերպով շարունակում է աճել։

Ոստիկանության ծառայողների կողմից բռնություններն ու խոշտանգումները շարունակվում են տարիներ ի վեր տոտալ անպատժելիության պայմաններում։ Քննչական եւ դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ եւ բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։

Անհրաժեշտ է ապահովել նաեւ բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։

Նման օրինակներից է նաեւ 2022թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ծնողների եւ հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որը ինչպես քննչական մարմինը, այնպես էլ դատախազությունը առանց արդյունավետ քննություն իրականացնելու փորձում էին կարճել՝ բացառելով ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչը հաստատվում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով։

Ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական եւ համակարգային բռնությունները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայության եւ շարունակական անգործության հետեւանք են։ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ՝ ուղղված համակարգի հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովմանը, հանրային վստահության բարձրացմանը, սակայն վերոգրյալ դեպքերը փաստում են, որ իրականացված գործողությունները մակերեսային են եւ խորքային բարեփոխումներ տեղի չի ունեցել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք ՀՀ վարչապետից եւ կառավարող քաղաքական ուժից.

- Իրականացնել իրական եւ արմատական բարեփոխումներ ՀՀ իրավապահ համակարգում՝ ոստիկանությունում, քննչական մարմիններում եւ դատախազությունում,

- Հեռացնել ոստիկանության եւ իրավապահ մյուս համակարգերից այն ծառայողներին, որոնք անցած տարիներին արատավորել են ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին եւ ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության եւ իրավապահ համակարգում,

- Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով եւ պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին եւ հանցակիցներին,

- Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում,

- Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ,

- Ներդնել եւ ապահովել խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը Ոստիկանության ակադեմիայում,

- Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաեւ բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում,

- Վերանայել ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների գնահատման չափանիշները՝ դրանցում ներառելով նախաքննությանը օրինական ապացույցներով աջակցելը եւ քննական հանձնարարությանը պատշաճ կատարումը:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրավունքի կենտրոն ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան ՎարդանյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան«Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերիԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լՔաղաքացիներն իրենց դիրքորոշումը հայտնելու կրեատիվ տարբերակներ են գտնում«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն ՎրթանեսյանԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԻ՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ․ Անի Քոչար (տեսանյութ)ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակըԵկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ)
Ամենադիտված