Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե Հովհաննիսյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» «Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» 

«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչո՞ւ են շտապում, որովհետև Հայաստանի գործող իշխանություններն ունեն բանավոր դավաճանական պարտավորություններ, որոնք փորձում են կյանքի կոչել»,- «Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով Տավուշում իրականացվող սահմանագծման և սահմանազատման գործընթացին:

«Սահմանագծման և սահմանազատան թիվ մեկ կատարողներից մեկը բոլոր պետություններում քարտեզագրողներն ու երկրաբաններն են: Նիկոլի իշխանության գալուց հետո ԳԱԱ-ի հովանու ներքո գործող «Գեոդեզիայի և քարտեզագրության» ինստիտուտը փակվեց: Պետությունների միջև սահմանազատումները կարող են շարունակվել շատ երկար ժամանակ: Աշխարհի կտրվածքով շատ քիչ ապացույցներ ունենք, որ համապատասխան պետությունների միջև տեղի ունեցել է հարյուր տոկոսանոց սահմանազատում հարևանների հետ: Երկրների մեծ մասի՝ իրենց հարևանի հետ սահմանազատումը վերջնական ավարտված չէ, չեն պատերազմում և վատթար հարաբերությունների մեջ չեն: Սահմանազատման համար պետք են մի քանի ինստիտուտներ՝ քարտեզագրության ինստիտուտը, բանակի գլխավոր շտաբը, պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և այլ նախարարությունները և այլք: Եթե մեկ ձևակերպմամբ՝ սահմանագծումն ու սահմանազատումն ամբողջությամբ կապված են պետության հետ, գրեթե բոլոր գերատեսչությունները պետք է ներգրավված լինեն այս գործընթացի մեջ: Իսկ ի՞նչ ենք տեսնում:

Նիկոլ Փաշինյանն ապրիորի փաստի առաջ է կանգնեցնում Հայաստանի հասարակությանը, իսկ սրա թիվ մեկ մեղավորը հենց հասարակությունն է, որը Նիկոլին ներեց 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիան: Ներեց դրանից հետո ժողովրդի թիկունքում թուրքերի հետ բանավոր և գաղտնի գրավոր ձեռք բերված բոլոր համաձայնությունները: Հիմա Նիկոլն այն աստիճանի է լկտիացել, որ ընդհանրապես բան չունի ասելու այս մարդկանց: Ինչ ուզում, անում է, ինչ ցանկանում, այս ժողովրդի գլխին բերում է: Նիկոլի պարագայում բացարձակ զարմանալ պետք չէ, թե ինչ ավրալ տեմպերով է նա կազմակերպում սահմանազատումն ու սահմանագծումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այս ամենն ապացուցում է մեկ բան. «Նա իր տերերի և թուրքերի առաջ ունի վերցված պարտավորություններ: Շատ լավ հասկանալով, որ իր գործողությունների 95 տոկոսն ապօրինի է, փորձում է բազմաթիվ օրենքներ ու դրույթներ խախտելով՝ կազմակերպել այդ գործընթացը: Հարց՝ ինչո՞ւ Վրաստանի հետ այդպես ավրալ տեմպերով չեն անում սահմանագծումը և սահմանազատումը հիմա, ինչպես փորձում է Տավուշի պարագայում անել: Ընդ որում, այն դեպքում, երբ Տավուշի մարզում ունենք բազմաթիվ տարածքներ, որոնք 1990 թ.-ից օկուպացված են Ադրբեջանի կողմից, և կապիտուլ յանտ Նիկոլն իր միակողմանի զիջումները փորձում է հանրության անգրագետ, պատմություն չիմացող և սեփական անցյալը մոռացող մասսային ներկայացնել որպես փոխզիջումներ և որպես երաշխիք, որ գոնե այդ զիջումների գնով, որոնք նա փոխզիջում է ներկայացնում, կարելի է ապահովել երկրի անվտանգությունը, որն, իհարկե, սուտ է: Իրականում ինքն էլ շատ լավ գիտի, որ իր բոլոր փորձերը ձախողված են, ինչի ապացույցն է իր՝ առնվազն հետպատերազմյան երեքուկես տարվա գործունեությունը: Դա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլի նման մարդը, որը ծնկած է թուրքերի և հատկապես Իլհամ Ալիևի առաջ, չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- ընդգծում է քաղաքագետը:

Տավուշյան պայքարում, որտեղ քաղաքական ուժերն ու քաղաքական դեմքերը կարծես երկրորդ պլանում լինեն, երկիրը թշնամուն չզիջելու գործին է լծվել հոգևոր դասը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Իշխանական քարոզչության թիրախում են հոգևորականներն ու եկեղեցին: Համբարյանն արձագանքում է խնդրին՝ նշելով. «2018 թ.-ից ի վեր Նիկոլին հաջողվում է ամեն տեսակ տգիտությունների, հիմարությունների, կեղծիքների ու մանիպուլ յացիաների միջոցով մոլորեցնել այս հասարակությանը, հիմա նույն կերպ շարունակում է վարվել Տավուշյան պայքարի հետ՝ իր կեղծիքներն ու մանիպուլ յացիաներն առաջ մղելով: Ասենք, Բագրատ Սրբազանին փորձում են ներկայացնել որպես ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ: Առանց ամոթի իրենց ԱԺ պատգամավոր համարող Լուլուն, Հովիկ Աղազարյանը, մյուս քայլիստները, հղում անելով ինչ-որ մի խեղկատակի, փորձում են ցեխ շպրտել Բագրատ Սրբազանի նման մարդու վրա: Երբ կարդում ես Բագրատ Սրբազանի կենսագրությունը, ամբողջը կապված է Արևմուտքի և Եվրոպայի հետ: Մարդը Լոնդոնում է սովորել, Անգլիայի թագուհուց պարգև է ստացել: Վեց տարվա ընթացքում հասարակությունը գոնե պարտադրեր Նիկոլին «որակյալ կեղծիք» ներկայացնել:

Նիկոլն այս հասարակությանն այնքան է արհամարհում, որ ինչ տեսակի աղբ ասես մատուցում է՝ համոզված լինելով, որ հասարակության մի ինչ-որ մասը դա որպես վերջին ճշմարտություն կընդունի: Նիկոլը փչացնում է նաև իր թիմակիցներին: Հովիկ Աղազարյանը, անուն չտալով, ցիտում է ինչ-որ տերտերի՝ նշելով, թե ասում են, որ Բագրատ Սրբազանը ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ է: Բայց նույն սկզբունքով համացանցում տարբեր լուրեր են տարածում այս մարդկանց մասին, ընդհուպ անձնական բնույթի: Մե՞նք էլ դրան հավատանք: Լավ, այս աստիճանի ամեն ինչ անլրջացնե՞լ: Ցավով պետք է արձանագրենք, որ Նիկոլի և նիկոլականների համար այն անձը, ով պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության և Հայաստանի տարածքների համար, ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ է:Փաստացի այդպես է ստացվում: Իսկ այն անձինք, որ չեն էլ թաքցնում, որ սնվում են օտարերկրյա կազմակերպություններից, սորոսական հիմնադրամներից, բացահայտ ցույց են տալիս, որ արևմտյան գործակալական ցանցի ներկայացուցիչներ են և պայքարում են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ և Հայաստանի տարածքները Ադրբեջանին զիջելու կողմնակիցներ են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հանձին եկեղեցու, Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը տեսնո՞ւմ են քաղաքական մրցակցի, ուժի, որը կհամախմբի հանրությանը և կտանի իր հետևից: «Իհարկե, տեսնում են: Հետհայաց գցենք վեց տարի առաջ տեղի ունեցող իրադարձություններին. Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո հարձակումները եկեղեցու դեմ պատահականություն չէին: Նիկոլը և նրան իշխանության բերած ուժերը շատ լավ գիտակցում էին, որ միակ կազմակերպված ինստիտուտը, որ կարող է ապագայում պայքարել հակահայկական Նիկոլի կառավարության դեմ, եկեղեցին է լինելու: Այն մեր ամբողջ պատմության ընթացքում կատարել է պետական ֆունկցիաներ, երբ պետականություն չենք ունեցել: Հայոց առաքելական եկեղեցու հետ հաշվի են նստել և՛ Բյուզանդական, և՛ Օսմանյան, և՛ Ռուսական կայսրությունները, և՛ Պարսկաստանը: Երբ Հայաստանը բաժանված է եղել նրանց միջև, բոլորը հաշվի են առել մեր եկեղեցու և կաթողիկոսների դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ:

Պատահական չէ, որ 2018 թ.-ի հունիսից Նիկոլի առաջին թիրախում եկեղեցին էր: Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով: Չմոռանանք, որ Նիկոլը երբևիցե չի թաքցրել, որ աղանդավոր է: Մարդ է, որն իր սոցցանցի էջում, որն ունի մեկ միլիոն հետևորդ, տեղադրում է Վահե Պետրոսյան անուն-ազգանունով հայտնի աղանդավորականի ելույթները: Վերջինիս գործունեությունը շատ խիստ քննադատվում էր ԱԱԾ-ի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Նրա գործունեությունը չի կարող հավանության արժանանալ Հայաստանը ղեկավարող մարդու կողմից: Երկուստեք հետաքրքրություն ենք տեսնում Նիկոլի մոտ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների պահով: Մեկն այն, որ նա աղանդավոր է, և երկրորդը՝ իր տերերն են այդ ամեն ինչի պատվիրատուն, և նա մեծ հաճույքով այդ հարձակումները գործում է եկեղեցու դեմ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս զոհված պաշտոնյաների հիշատակը (տեսանյութ) Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչքան կպնեք էդ աթոռին, էնքան կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու (տեսանյութ) Իրանն ինքն է մեղավոր Ռաիսիի մահվան մեջ. ՊետդեպԿիրանցում տեղի ունեցողը մանր ջեբկիրություն է, պարզվում է, երբ կադաստրը վկայական է տվել, սխալվել է (տեսանյութ) Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկում Օրվա խորհուրդ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ) «Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել վիրավորական գրառում անողների նկատմամբ«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հունիսի 2-5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըԻնչ են քննարկել Սրբազանն ու քաղաքական ուժերը փակ ֆորմատով․ «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԻնչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվելԻշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրաԻնչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանինՆախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է․ «Ժողովուրդ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»«Շիրակ Ավիայի» ինքնաթիռները անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններովԻրանի իշխանություն է մեղավոր, որ նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ«Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամովԳործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ)Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբՄոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև ՀայաստանըՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԻրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
Ամենադիտված