Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ) Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ) Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. Ռուբինյան Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով 

ՀՀ–ում տեղի է ունեցել պետական հեղաշրջում լեզվաքաղաքականության բնագավառում․ Արմեն Այվազյանն ահազանգում է

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը «ՀՀ կառավարության № 2298 որոշումն ընդդեմ ՀՀ Սահմանադրության» վերնագրով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։
 
Գրառման մեջ նա կրկին ահազանգել է՝ Հայաստանի Հանրապետությունում 2023 թ. դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում լեզվաքաղաքականության բնագավառում։
 
«Այդ օրը կառավարությունն ընդունել է իր չարաբաստիկ № 2298 որոշումը, ըստ որի՝
 
1) Հայաստանում հայերեն (և այլ լեզուներով) հրատարակված գիտական հոդվածներն ու մենագրությունները որակազրկվում են և համարվում առ ոչինչ,
 
2) բոլոր գիտնականներին, ներառյալ պատմաբաններին, բանասերներին, ազգագրագետներին, հնագետներին, լեզվաբաններին, սոցիոլոգներին, քաղաքագետներին հրահանգվում է իրենց ուսումնասիրություններն այսուհետ հրապարակել արտասահմանում օտար լեզուներով (գերազանցապես անգլերեն)։
Իրավաբան ու սահմանադրագետ չեմ, բայց հարկ եմ համարում նաև նրանց տեսանկյունից դիտել կառավարության № 2298 որոշումը՝ չսպասելով այն գեղեցիկ օրվան, երբ, հուսանք, այդ ուղղությամբ մեր լավագույն մասնագետներն առավել մանրամասնորեն կգնահատեն կատարվածն ու ստեղծված լեզվաքաղաքական իրավիճակը։
 
Եվ այսպես, ուշադիր կարդում ենք ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածը, որը վերնագրված է այսպես՝ «ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ, ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։
 
Այս խորագրից արդեն պարզ է, որ, ՀՀ սահմանադրության համաձայն, մշակույթի, կրթության և գիտության խթանումը, ինչպես նաև մշակութային ժառանգությունը ԱՆԲԱԺԱՆԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՇԱՂԿԱՊՎԱԾ ԵՆ և ունեն պաշտպանության կարիք։ Հոդվածի երկկետանոց բովանդակությունը պարզաբանում ու հստակեցնում է.
 
«1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:
 
2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»։
Այսպիսով, ՀՀ սահմանադրությունը պարտավորեցնում է ՀՀ պետական մարմիններին և քաղաքական ղեկավարությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ՝
 
ա) խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացումը ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ,
 
բ) հոգալ և պաշտպանել հայոց լեզվի իրավունքները՝ ԳԵՐԱԴԱՍԵԼՈՎ ԴՐԱՆՔ ԲՈԼՈՐ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ։
Այնինչ ՀՀ կառավարության № 2298 որոշումն ուղղակիորեն տորպեդահարում է վերը նշված սահմանադրական դրույթ-պահանջները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանափակելով հայոց լեզվի գործածության շրջանակը, պարզապես հանելով հայերենը ռազմավարական նշանակություն ունեցող հույժ կարևոր ոլորտից՝ գիտությունից։ Այդ ապօրինի վարչական բռնությունը մեխանիկորեն հարվածելու է հայոց լեզվի գործածությանը մյուս բնագավառներում՝ կրթության, գրականության, մամուլի, ռազմական գործի, իրավական, օրենսնդրական և այլ դաշտերում։
 
ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածն իր հերթին սահմանում է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է»։
 
Այս հոդվածն առկա է նաև ՀՀ հին սահմանադրությունում։ Ըստ դեռևս 2010 թ. 68 իրավաբանների համահեղինակությամբ հրապարակված 1086-էջանոց հիմնարար «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների» (որի գլխավոր խմբագիրը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է), այս «Հոդվածի իմաստից բխում է, որ պետությունն իր վրա վերցնում է պարտավորություն՝ իրականացնել պետական հոգատարություն հայոց լեզվի ըստ ամենայնի զարգացման նկատմամբ եւ ապահովել դրա գործածությունը պետական ու հասարակական մարմիններում, մշակութային, կրթադաստիարակչական եւ այլ կազմակերպություններում ու հիմնարկներում» (էջ 153):
Այնինչ ՀՀ կառավարության № 2298 որոշումը կարգադրում է հենց պետական կազմակերպություններում աշխատող գիտնականներին հրաժարվել Հայաստանում իրենց ուսումնասիրությունները հայերեն հրապարակելու իրենց սահմանադրական իրավունքից և վերածվել օտար պետությունների ու ժողովուրդների սպասարկուի։
 
Ըստ էության, ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԱՐՀԱՄԱՐՄԱՆ ՈՒ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՀԵՏ։
 
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ № 2298 ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛։
 
Հ.գ. Չծանրաբեռնելու համար ընթերցողներին այստեղ չեմ անդրադառնում «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (17 ապրիլի 1993 թ.), որը ևս հանգամանորեն հստակեցնում է սահմանադրական վերոհիշյալ նորմերը»,– գրել է Այվազյանը։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՉեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանՄայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարներըԵթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, պրծա՞նք. Արծվիկ ՄինասյանԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըԱպրիլի 30-ի աստղագուշակՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 30Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներՕր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորումՄարդկանց ունեցվածքը տալիս եք թշնամուն, ես երբեք չեմ ստել. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի դեպքերի մասինՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ ՄինասյանՄերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը. ՔՊ-ական (տեսանյութ) ՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահասի հրավիրել են քննչական բաժին 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ ԶաքարյանԵրևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել ենՈ՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ)ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերինԱնիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. ՇարմազանովՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ Տավուշի շուրջ կատարվողի նկատմամբ անտարբեր չենք, ՀՀ-ն մեր հայրենիքն է. պայքարին միացել են եզդիները (տեսանյութ)Նրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Ղազարյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԿիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է ԵրևանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ ԳալստյանԻ՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան ՎարդանյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան«Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերիԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»
Ամենադիտված