Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված. 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել
Իրավունք![Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված. 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել](/timthumb.php?src=disc/15-04-24/f24b010dcecf2fc4dc8f030a17f5f3e8.jpg&w=780)
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գագիկ Սարգսյանը և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ահաբեկչություններ են կազմակերպել 2024 թ. փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում (ՔՊ–ական Գուրգեն Մելիքյանի տունը), իսկ 2024 թ. փետրվարի 20-ին Գյուլբենկյան 30/3 (ՔՊ–ական Գուրգեն Արսենյանի տունը) և Գյուլբենկյան 33 հասցեներում։
ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով (այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար) քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:
Սարգսյանը կալանավորվել էր մարտի 14-ին` 1 ամսով։
![](banners/armflix.jpg)