Մասիսի ու Աբովյանի ձերբակալվածների պահման վայրերում տեսակցեցի ոստիկանական տարաբնույթ սադրանքների հետևանքով անազատության մեջ հայտնված մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Շենգավիթ ԲԿ-ում հանդիպեցի ոստիկանական վայրագությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված Աշոտ Հարությունյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Քաղաքական վերնախավին ծառայություն մատուցող բոլոր այն ինստիտուտները, ծառայողները, գործիչներն, անձինք, ովքեր չգ...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․«Թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի կերպով «հույս» հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի։ Բանալի բառը «շուտափույթն» է։ Պետք է հասկանալ, թե ինչի համար են թուրքերը շտապեցնում։ Հնարավոր տարբերակներից են. - ուկրաինական պատերազմի հնարավոր սառեցումը, - Իրանում իշխանության տրանզիտը, ինչը կարող է փոխել այդ երկրի արտաքին քաղաքականությունը, - իրենց ...
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, դիմելով ըննդիմությանը, հայտարարել է, թե՝ «Թող մանդատները դնեն, արտահերթ ընտրությունները ես երաշխավորում եմ»։ Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար։ Մանրամասները՝ տեսանյութում։
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը:Ահմադինեջադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է։ Նա ընտրվել է 2005-ին և պաշտոնավարել մինչ 2013-ը: Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում, և որոնց վերադարձի համար Ալիևը ջանք կներդնի Փաշինյանի հետ բանակցությունների մակարդակով։ «Մոտ ապագայում մենք կհրատարակենք մարդկանց ճշգրիտ թիվն ու անունները, ինչպես նաև «Հայաստանի» մեր այն գյուղերի, բնակավայրերի և քաղաքների անունները, որտեղ Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանական բնակչությունը պետական մակարդակով ...
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե՝ «Թող մանդատները դնեն, արտահերթ ընտրությունները ես երաշխավորում եմ»։«Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների։ Ակնհայտ է,որ Բագրատ Սրբազանին հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։ Հակառակ իշխանությունների ձգտումներին՝ իշխ...