Արցախում շուտով կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը. ԱՀ ԱԻՊԾ
Բլոգոսֆերա
Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարություն է տարածել.
«Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։
Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։
Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։
Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)