ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

«Բանկային համակարգի ակտիվների ծավալն արդեն իսկ հատել է 2 տրլն դրամի սահմանագիծը». Կենտրոնական բանկի նախագահ

Տնտեսություն

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթը Կենտրոնական բանկում 2011 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ. «Մեծարգո նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ.

Շուտով 2011 թվականը կդառնա պատմություն: Այն լի էր և՛ մարտահրավերներով և՛ նվաճումներով:

Ընդհանուր առմամբ տարին հաջող էր ինչպես գների կայունության, այնպես և ֆինանսական համակարգի կայունության և զարգացման տեսանկյունից:

Վերջին տարիների ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպում է մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին պարբերաբար գնահատել և վերահաստատել առաջնահերթությունները, երբեմն փնտրել ոչ ստանդարտ լուծումներ:

Լինելով փոքր և բաց տնտեսություն, Հայաստանը, բնականաբար, անմասն չէ համաշխարհային տնտեսության զարգացումների հետևանքներից: Մի կողմից 2010 թվականին հումքային և պարենային ապրանքների միջազգային գների կտրուկ աճը, մյուս կողմից՝ Հայաստանում գյուղատնտեսության ճյուղի անկումը հանգեցրին նրան, որ 2011 թվական մուտք գործեցինք բարձր գնաճային միջավայրի մարտահրավերով: Հասարակության մոտ ավելանում էին գնաճի սպասումները, գների աճը սկսում էր ընդգրկել սպառողական շուկայի ավելի շատ հատվածներ: Գնաճի արդյունավետ կառավարումը, մշտապես գտնվելով երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում, առավել կարևորվեց մակրոտնտեսական քաղաքականության առաջնահերթությունների համատեքստում:

Տարեսկզբին մեր վերլուծությունները վկայում էին, որ մոնետար գործոններով պայմանավորված գնաճը կառավարելի է, և տնտեսության առանց ցնցումների զարգացման պայմաններում դրամավարկային քաղաքականության գործիքներով հնարավոր էր հասնել գնաճի տեմպերի նվազեցմանը ու նպատակային ցուցանիշի ապահովմանը: Սակայն, առաջարկի շոկերի գերակայության պայմաններում միայն դրամավարկային պայմանների խստացումը բավարար չէր խնդրի արդյունավետ լուծման համար, ուստի կարևորվեց նաև մակրոտնտեսական քաղաքականության մեջ ներգրավված բոլոր պատկան մարմինների գործողությունների կոորդինացումը գնաճի կառավարելիության բարձրացման շուրջ: Միաժամանակ, գնաճային սպասումների մեղմման առումով անհրաժեշտ էր հասարակությանը պարբերաբար ներկայացնել այն գործոնները, որոնք բարձր գնաճի ձևավորման պատճառ են դարձել և համատեղ միջոցառումները, որոնք նպաստելու էին գնաճի նպատակի իրագործմանը:

2011 թվականի տարեսկզբից Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների խստացումը և Կառավարության կողմից բյուջեի պակասուրդի հետևողական կրճատմանն ու գյուղատնտեսության ճյուղի առաջարկի ավելացմանն ուղղված քաղաքականությունը բարենպաստ պայմաններ ստեղծեցին գնաճային միջավայրի մեղմման համար: Արդյունքում, ինչպես և ակնկալվում էր, հաջողվեց 12-ամսյա գնաճը երկրորդ կիսամյակից նվազեցնել: Ավելին, երրորդ եռամսյակում մեր կանխատեսումները բավականին լավատեսական էին, ինչը հնարավորություն տվեց նույնիսկ փոքր-ինչ թուլացնել դրամավարկային պայմանները: Գնաճը վերադարձավ տատանումների թույլատրելի միջակայք՝ տարեվերջին կազմելով 4.7%: Այսօր վերլուծությունները ցույց են տալիս, որ շոկերի չափավորության պայմաններում գնաճն առաջիկայում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովման ոլորտում ուրախ եմ նշել, որ ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է հասնել մի իրավիճակի, որ անգամ միջազգային շուկաներում բացասական զարգացումների ներքո Հայաստանի ֆինանսական համակարգը կարողանում է կայուն զարգանալ: 2011 թվականին արձանագրվեցին համաշխարհային տնտեսական աճի դանդաղում և մի շարք խոշոր տնտեսություններում պետական պարտքի լրջագույն խնդիրներ, որոնք իրենց հերթին պատճառ հանդիսացան օտարերկրյա որոշ խոշոր բանկերի ֆինանսական վիճակի վատթարացման: Այնուամենայնիվ Հայաստանյան ֆինանսական համակարգը դեռևս ճգնաժամի խոր փուլում ապացուցեց մարտահրավերներին դիմակայելու իր ունակությունը:

Համակարգի կայուն զարգացման արդյունքում տարեցտարի տնտեսությունում ընդլայնվում է իրական և ֆինանսական հատվածների ինտեգրումը: Այսպես՝ բանկային համակարգի ակտիվների ծավալը արդեն իսկ հատել է 2 տրլն դրամի սահմանագիծը, որը կազմում է տարվա Համախառն Ներքին Արդյունքի մոտ 53%-ը: Այնինչ նախորդ տարի այս ցուցանիշը կազմում էր 45%, իսկ 2008թ. ընդամենը 28%: Ընդ որում, եթե հաշվի առնենք ֆինանսական համակարգի երկրորդ խոշոր մասնակից վարկային կազմակերպություններին, ապա վերոնշյալ ֆինանսական միջնորդության ցուցանիշը տարեվերջին կկազմի 57%: Սա, իհարկե, տարվա կարևորագույն ձեռքբերումներից էր:

Փաստ է, որ ցանկացած համակարգի կայունությունն ու զարգացումը սերտորեն փոխկապված է իր գործունեության անհրաժեշտ կառույցների ու ենթակառուցվածքների կայացման հետ: Եվ այստեղ է, որ առաջ են գալիս համակարգային մոտեցումների և բարեփոխումների արդիականությունն ու անհրաժեշտությունը: Կենտրոնական բանկի ուրույն գործելաոճն է հանդիսանում վճռականության և նախաձեռնողականության ցուցաբերումը ոչ միայն ֆինանսական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումներում, այլ նաև մի շարք սոցիալական նշանակության հիմնախնդիրների լուծման գործում:

Սոցիալական նշանակության ծրագրերից է ԱՊՊԱ համակարգը, որի կայացումը սկզբնական փուլում շատերին կասկածելի էր թվում: Չեմ հերքում, որ ԱՊՊԱ-ի ներդրումը բարձր պատասխանատվություն և մեծ ռիսկեր պարունակող գործընթաց է: Սակայն այսօր արդեն կարելի է փաստել, որ այդ գործընթացը իրականացվել է սահուն կերպով, և լուծում է իր առաքելությամբ ստանձնած սոցիալական խնդիրները: Տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել ԱՊՊԱ համակարգի գործունեությանն անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման և կատարելագործման առումով: Կենտրոնական բանկի կողմից աշխատանքներ են տարվում նաև Հայաստանում ապահովագրության այլ տեսակների զարգացման ուղղությամբ:

Սոցիալական նշանակության ծրագրերից է նաև ԵՊՀ շրջանավարտների միության հետ համատեղ մեկնարկված «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականերին» հիփոթեքային ծրագիրը, որը հնարավորություն տվեց Գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականներին ձեռք բերել նորակառույց բնակարաններ մատչելի հիփոթեքային վարկերով: Հիփոթեքային շուկայի խթանմանն ուղղված շարունակական աշխատանքների շրջանակներում այս տարի առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ հիփոթեքային կորպորատիվ պարտատոմսերի թողարկում «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից Նասդաք-Օ-Էմ-Էքս բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակով:

Սոցիալական նշանակության ծրագրերի շրջանակներում տարվա ընթացքում Կառավարության հետ համատեղ իրականացվեց գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծրագիրը, որը շատերին մատչելի պայմաններով վարկեր ստանալու հնարավորություն ընձեռեց:

Կարևորագույն սոցիալական նշանակություն ունեցող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանում 2011 թվականից ներդրվեց կամավոր, իսկ 2014 թվականից' կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը:

Այս տարի մեկնարկեց «Համահայկական բանկ»-ի գործունեությունը, որը կխթանի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում ֆինանսական ներդրումները:

Ընդհանուր առմամբ 2011 թվականը Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցները կամփոփեն դրական ֆինանսական արդյունքներով: Մասնավորապես ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակից բանկային համակարգը հաշվետու տարում կապահովի ավելի քան 30 մլրդ դրամ շահույթ, ինչպես նաև ակտիվների 32% և վարկային ներդրումների 35% աճեր: Եվ նույնիսկ նման արագատեմպ աճի պայմաններում ֆինանսական կայունությունը բնութագրող որակական ցուցանիշները ամբողջ տարվա ընթացքում գտնվել են ընդունելի մակարդակում:

Ամփոփելով կուզենայի նշել, որ թվարկված փորձություններն ու ձեռքբերումները միմիայն մեծացնում են մեր պատասխանատվությունը, քանի որ և՛ գլոբալ և՛ ներքին տնտեսության առաջիկա զարգացումները զերծ չեն նորանոր մարտահրավերներից, ինչու չէ՝ նաև հնարավորություններից:

Կենտրոնական բանկը վճռական է, և արդյունավետ աշխատելու բարձր պատրաստակամությամբ է մուտք գործում 2012 թվական:

Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թող գալիք տարին լինի խաղաղության, կայունության և ձեռքբերումների տարի:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված