Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին Վիճաբանություն, հայհոյանքներ ու մահակ․ Առինջում «Rover»-ի դիմապակին ու դռներն են կոտրել Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանը ազատվել է պաշտոնից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Խոջոյանը վերանշանակվել է Հայաստանի՝ ԵՄ արտահանման ուղղությունը վերակողմնորոշելու փորձերը դեռևս արդյունք չեն տալիս. ՌԴ ԱԳՆ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարում Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանը Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներ 

Արև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում անկայունության նոր երակ է ձևավորվել։ Աշխարհը երբեք այսքան մոտիկ չի եղել նոր համաշխարհային պատերազմին, որքան հիմա է։ Ու աճում է նաև միջուկային սպառնալիքը, որը աղետ է խոստանում ամբողջ աշխարհի համար։ Մի շարք տարածաշրջաններում զինված հակամարտությունների վերքերն ավելի են բորբոքվում։ Փոքր անզգույշ քայլ, և հակամարտությունների ալիքը իր հրդեհի մեջ կարող է վերցնել ամբողջ տարածաշրջաններ։ Մինչ միջազգային հարաբերությունների գործող համակարգը ճաքեր է տալիս, Արևմուտքը փորձում է ամեն կերպ ամրապնդել իր գերակա դիրքերը ու, ըստ այդմ, սրել իրավիճակը։ Արդյունքում Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմ է մղվում Ուկրաինայի միջոցով, Չինաստանի դեմ՝ մաքսատուրքերի ավելացման ու զսպման քաղաքականության, իսկ Իրանի դեմ՝ մեկուսացման ճանապարհով։ Տարբեր վերլուծաբաններ քննարկում են այն հարցը, թե, ի վերջո, Արևմուտքն ի վիճակի կլինի՞ գործ ունենալ միաժամանակ մի քանի միջազգային դերակատարների հետ ու դիմանալ ուժերի լարվածությանը։ Մյուս կողմից էլ՝ քննարկման առարկա է, թե ինչ է տալու նման հակադրությունն Արևմուտքին։

Իհարկե, առկա պայմաններում սպառազինություններ արտադրող մի շարք արևմտյան ընկերություններ միլիարդավոր դոլարների շահույթ են ստանում, բայց այլ է իրավիճակը արևմտյան երկրների բնակչության համար։ Ինֆլ յացիան, թանկացումներն ու տնտեսական դժվարությունները լուրջ խնդիր են դարձել հատկապես եվրոպական երկրների համար։ Այս ամենի հետ մեկտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ը միգրանտներով հեղեղելու երևույթը լուրջ հակադրություն է առաջ բերում հասարակությունների ներսում։ Դրա համար էլ մի շարք արևմտյան պետություններում ներքաղաքական օրակարգի հարց է դարձել ոչ լեգալ միգրանտների հոսքը սահմանափակելու ու նրանց այլ երկրներ ուղարկելու թեման։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել միգրանտներին այդ երկիր ուղարկելու վերաբերյալ։ Միաժամանակ քաղաքացիները դժգոհ են նաև նեոլիբերալ քաղաքական հոսանքների կողմից առաջ մղվող համահարթեցման քաղաքականությունից, երբ ազգային արժեհամակարգը տարրալուծվում է։ Իսկ Ուկրաինայում ընթացող պատերազմը ֆինանսավորվում է հարկատուների վճարած միջոցների հաշվին։

Այսպիսի իրողությունը փոփոխություններ է առաջ բերում նաև ներքաղաքական ընկալումներում։ Պատահական չեն նաև Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։ Հատկանշական է, որ այս քաղաքական միավորները աջակցություն են վայելում հատկապես երիտասարդության շրջանում։ Առաջիկայում էլ այս տրամադրություններն ազդելու են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում սպասվող ընտրությունների վրա։ Հանրային տրամադրությունների փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենալու նաև ԱՄՆ-ում այս տարի սպասվող ընտրություններում։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու պարագայում փոխել գլոբալիստների կողմից տարվող քաղաքական ուղեգիծը և կանգնեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Եվ հարցումները ցույց են տալիս, որ ինչքան ավելացվում է քրեական հետապնդումների ճնշումը Թրամփի նկատմամբ, այնքան նրա ժողովրդականությունն աճում է։

Մյուս կողմից էլ՝ Բայդենի տարիքով ու առողջական կարգավիճակով պայմանավորված՝ դեմոկրատական կուսակցության կողմից առաջ են մղվում նաև երկրորդական դերակատարներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինել նրան։ Միաժամանակ ամերիկյան հասարակության ներսում ներքաղաքական վիհն ու միմյանց նկատմամբ ատելությունն այնքան է խորացել, որ մի շարք վերլուծաբաններ նույնիսկ չեն բացառում քաղաքացիական բախումների ու անգամ քաղաքացիական պատերազմի հեռանկարը։ Ստացվում է, որ Արևմուտքը տրանսֆորմացիայի փուլում է, բայց նախքան այդ տրանսֆորմացիան Արևմուտքում իշխող շրջանակները փորձում են առաջ տանել իրենց ծրագրերը, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար։ Արևմուտքի լուռ հայացքի ներքո Արցախը հայաթափվեց, իսկ Հայաստանի տարածքներն օկուպացվեցին։ Արևմտյան աշխարհը ոչ միայն աչք է փակում Ադրբեջանի կատարած հանցագործությունների առաջ, այլև փորձում է առաջ մղել այդ երկրի հետ կապված իր ծրագրերը։

Ըստ այդմ, նախատեսվում է ոչ միայն օգտվել ադրբեջանական գազից ու նավթից, այլև Միջին Ասիայից էներգետիկ ռեսուրսներն Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա։ Մյուս կողմից էլ՝ պլաններ են նախանշվում Թուրքիայի կողմից լոբբինգ արվող «Միջին միջանցքի» դեպքում, որը Եվրոպայի ու Չինաստանի միջև կապ է ապահովելու՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Այս նախագծի շրջանակում է դիտարկվում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ու խոսակցություններ կան այն մասին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որ արևմտյան ընկերություններն ապահովեն այդ ճանապարհի անվտանգությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինՎիճաբանություն, հայհոյանքներ ու մահակ․ Առինջում «Rover»-ի դիմապակին ու դռներն են կոտրելՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարար Լենա ՆանուշյանինԷկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանը ազատվել է պաշտոնիցՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Խոջոյանը վերանշանակվել էՀայաստանի՝ ԵՄ արտահանման ուղղությունը վերակողմնորոշելու փորձերը դեռևս արդյունք չեն տալիս. ՌԴ ԱԳՆԾովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնումՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարումԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՔարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀայաստանում եղանակը կտրուկ կփոխվիՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 28-ի դրությամբՎարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՆԳՆՎաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները ՀայաստանումԿուրսանտների համար նախատեսված են մինչև 850 հազար դրամ աշխատավարձ և 42 մլն դրամ արժողությամբ բնակարան. Արծրուն ՀովհաննիսյանՆոր մանրամասներ՝ Գեղարքունիքում զինծառայողի մահվան դեպքից․ մինչ այդ նա իր ազգականին նամակ է ուղարկել«Զարմանալի և զգացմունքային է»․ Լավրովը, Փաշինյանի՝ երկաթուղու վերաբերյալ պահանջի մասինՊուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի. ԹրամփԻրանը չի ձգտում պատերազմի. Իրանի նախագահՀայաստանի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԼավրով․ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-նՔոչարյանը կալանավորված է, իսկ Փաշինյանը խուսափում է ժողովրդին ընտրության հնարավորություն տալուց. Լավրով«Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրել». ԼավրովԻնչո՞ւ է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց «Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունըԹիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել «Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՆախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Ձեր լյարդը չի դիմանա. անվանվել է ձեր առողջության համար ամենավտանգավոր ձուկը Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային աջակցելու գործում Եվրոպայի առաջատար դերի մասին Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասինՊենտագոնը մինչև նոյեմբեր Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու տարբերակներ կպատրաստի
Ամենադիտված