Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
Բլոգոսֆերա
«BOLD Business 2031-ի պանելային քննարկման ընթացքում խոսեցինք, թե ինչպիսին է լինելու բիզնես միջավայրը առաջիկա տարիներին և ինչ պետք է փոխվի այսօր՝ վաղվա հնարավորությունները ստեղծելու համար»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Ինձ համար առանցքային է մեկ բան․ հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային։
Արհեստական բանականությունն ու տվյալները մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտել խախտումները, այլև նախապես գնահատել ռիսկերը և օգնել բիզնեսին խուսափել դրանցից։
Հայաստանը պետք է մտածի սահմաններից դուրս՝ խորացնելով միջազգային կապերը և ստեղծելով հայկական բիզնեսի նոր շուկաներ դուրս գալու հնարավորություններ»,- ասվում է գրառման մեջ:։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ