Կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվել Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես Ողբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացել Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Սևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ Փաշինյան Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգված Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտ Արաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 

Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես

Բլոգոսֆերա

«Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին իշխանական վերջին հայտարարությունները լսելիս ավելի ու ավելի է ամրապնդվում տպավորությունը, որ ՔՊ-ականները հերթով նույն դասը հանձնում են։ Փոխվում են դեմքերն ու ամբիոնները, բայց հիմնական տեքստը մնում է նույնը»,- նշել է Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։ 

Ըստ Տեր Վրթանեսի, կառավարության 2026–2031 թվականների ծրագրում արդեն ամրագրված է Կաթողիկոսին հեռացնելու նպատակը, իսկ վարչապետի հանձնարարությամբ պատրաստված սեպտեմբերի 24-ի զեկույցը ներկայացվում է այդ օրակարգի շրջանակում։

«Հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի աշխատանքի համար կրկին առաջադրեց կառավարման ժողովական սկզբունքի, հոգևորականների սոցիալական երաշխիքների և բարեվարքության հարցերը։ Երբ քաղաքական ցանկալի արդյունքն ամրագրված է ուսումնասիրությունից առաջ, ուսումնասիրության անաչառության մասին հավաստիացումները համոզիչ չեն հնչում։

Այնքան նման են ՔՊ-ականների ելույթները, որ երբեմն թվում է՝ հեղինակը մեկն է, իսկ մյուսներին բաժին է հասել տեքստն անգիր սովորելու պատվավոր պարտականությունը։ Անձնական ներդրումը հիմնականում ձայնի բարձրությունն է։ Դասը սերտած են, արտասանությունը՝ մշակած, բայց հանրությունը դեռ սպասում է ապացույցին։ Միևնույն մեղադրանքը տասը խոսափողով հնչեցնելը տասը ապացույց ունենալ չի նշանակում։

Այժմ այս կրկներգի մեջ հատուկ տեղ է գրավել հոգևորականների սոցիալական վիճակի հանդեպ ցուցադրվող մտահոգությունը։ Իշխանության ներկայացուցիչները ցանկանում են հանդես գալ որպես քահանաների իրավունքների պաշտպաններ։

Սոցիալական իրավունքը կուսակցական բարեհաճություն չէ, իսկ բժշկական ապահովագրությունը չի կարող ծառայել որպես եկեղեցական հնազանդությունը քաղաքական հնազանդությամբ փոխարինելու միջոց։ Ավելին՝ Հայստանում գործող բոլոր հոգևորականներն ապահովված են բժշկական ապահովագրությամբ, իսկ հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ։

Այս ընտրովի հոգատարությունն առավել անհամոզիչ է երկրի սոցիալական իրականության կողքին։ Արմստատի 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21,7 տոկոսն ապրում էր աղքատության ազգային շեմից ցածր։ Այդ մարդկանց կյանքը չի բարելավվում Եկեղեցու հասցեին հերթական մեղադրանքով։

Նույնքան կոնկրետ են բռնի տեղահանված արցախահայերի կարիքները։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակումը, ամփոփելով 2025 թվականի ուսումնասիրությունները, արձանագրում է փախստական որոշ ընտանիքների բնակարանային անապահովությունը, բուժօգնության ծախսերի բեռը և անկայուն զբաղվածությունը։ Պետական ու միջազգային աջակցության ծրագրերը կան, սակայն դրանց գոյությունը չի նշանակում, որ այդ դժվարությունները հաղթահարված են։

Նույն անգրագետ մակերեսայնությամբ է շրջանառվում Եկեղեցու «միապետական կարգի» մասին մեղադրանքը։ Այո՛, Եկեղեցու կարգը միապետական է՝ հայրապետական առաջնորդությամբ, և միաժամանակ ժողովական է։ Հայոց Հայրապետը նվիրապետության գլուխն է, իսկ Ազգային-Եկեղեցական ժողովը՝ եկեղեցական իշխանության գերագույն մարմինը։ Հայրապետական իշխանությունն ու ժողովականությունը եկեղեցական կարգում համատեղ են գործում։

Այս կարգը հոգևորականներին քաջ հայտնի է։ Առավել ևս՝ այն կուսակրոն հոգևորականներին, որոնց ստորագրած ուխտագրում ամրագրված են Ամենայն Հայոց Հայրապետին հնազանդությունը։ Ստանձնած ուխտը չի վերանում քաղաքական նախասիրության փոփոխությունից։

Միապետական սկզբունքը միահեծան կամայականության հետ նույնացնելը նույնքան անհիմն է, որքան ժողովականությունը կուսակցական վերահսկողությամբ փոխարինելը։

Առավել զավեշտալի է այն ինքնավստահությունը, որով եկեղեցական կարգի մասին վճիռներ են արձակում մարդիկ, որոնց խոսքում հազիվ է նշմարվում այդ կարգի տարրական իմացությունը։ Թվում է՝ Նիկոլ Փաշինյանի պատարագային շրջայցերը ոմանց համար նաև արագացված եկեղեցագիտության դասընթաց են դարձել. մի կիրակի սովորում են, թե որտեղ կանգնել տեսախցիկի առաջ, հաջորդին արդեն պատրաստ են վերաձևելու տասնյոթդարյա Եկեղեցու կառավարումը։

Ցավոք հանրային քննարկման մեջ մեծ տեղ է զբաղեցնում իշխանության հակաեկեղեցական օրակարգը, մինչդեռ Հայաստանի աշխարհաքաղաքական, գոյաբանական և անվտանգային խնդիրները շարունակում են պատասխաններ պահանջել։

Արցախի հայաթափումը իրականություն է։ Այդ աղետի վերաբերյալ Հայաստանի իշխանության քաղաքական պատասխանատվության հարցը չի փակվում եկեղեցականներին ու Եկեղեցուն ներկայացված կեղծ մեղադրանքով։

Եկեղեցու դեմ շարունակական արշավը իշխանության համար հարմար հնարավորություն է՝ իր գործունեության ու թերացումների մասին հարցերին պատասխանելու փոխարեն հասարակությանը զբաղեցնելու ուրիշ հաստատության ենթադրյալ մեղքերով։ Այս գործելաոճով հասարակության ներսում խորանում են բաժանումները հենց այն ժամանակ, երբ արտաքին մարտահրավերները միասնականություն են պահանջում։

Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար։ Եթե իշխանությունն իրոք հոգ է տանում ժողովրդի մասին, թող այդ հոգատարությունն ապացուցի սեփական պարտականությունները կատարելով։ Հակաեկեղեցական տեքստերը, կեղծիքն ու սուտը անգիր կրկնելը այդ պարտականություններից չէ»,- գրել է Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՈղբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել ենԱրաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ ՊապոյանՖրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրից
Ամենադիտված