Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն են
Բլոգոսֆերա
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը՝ HayDalek-ը, հայտարարել է, որ առաջիկա ամիսներին կավարտի պայմանագրային պարտավորությունները, ապա կդադարեցնի բլոգերային գործունեությունը։
Ինստագրամյան էջում նա նշել է, որ որոշման պատճառներից մեկը համացանցում իր հասցեին հնչող ատելության ալիքներն են։
«Շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները։ Շատ սիրելով ձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը՝ նման որոշում եմ կայացրել»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով հետևորդներին անցած հինգ տարիների համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ HayDalek-ը քննադատության էր արժանացել սկանդալային գրառման համար։ Քննադատության թիրախում էր հայտնվել նաև Հանրային հեռուստաընկերության «Նոր ալիք»-ի «Զավզակները» հաղորդաշարը, որտեղ նա հանդես է գալիս որպես հաղորդավար։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց