2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։ Այս մասին հայտնում...
Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 43 հազար 440 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 22 հազար 312 քաղաքացի. ժամանել է 508 հազար 515 մարդ, մեկնել՝ 513 հազար 797, Շիրակ օդանավակայանում՝ 21 հազար 128 մարդ. ժամանել է 10 հազար 453 քաղաքացի, մեկնել՝ 10 հազար 675։
Վաղը ժամը 11:30-ին Երևան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատվածից ավտոերթով կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում: Ժամը 14:00-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում կլինի: Երեխաներն են հանդես ունենալու: Այնուհետև նույն վայրում, ժամը 18:00-ին մեծ հանրահավաք: Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Մայիսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը: Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ը...
Արևմտյան երկրները կարող են սխալվել իրենց հաշվարկներում առ այն, որ Ռուսաստանը երբեք միջուկային զենք չի օգտագործի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։«Մարտավարական միջուկային զենքի կիրառման առնչությամբ հաշվարկները նույնպես կարող են սխալ լինել։ Չնայած սա արդեն ճակատագրական սխալ կլինի։ Ինչպես իրավացիորեն նշել է Վլադիմիր Պուտինը, եվրոպական երկրներն ունեն բնակչության շատ բարձր խտություն»,- ասել է Մեդվեդևը։
Քիչ առաջ դատարանն արդարացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերքելով դատախազության ապացույցները, թե նախագահության տարիներին Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: