Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը, հայտնում է «Լուրեր»-ը։ Երանոսյանը մեղավոր ճանաչվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից: Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Լևոն Երանոսյա...
«Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ։ Իսկ դուք, պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը։ Մենք վայրենիներ չենք, որոնց դեմ ձեզ բերել են»,- այս մասին այսօր ասաց Բագրատ Սրբազանը, որի առաջնորդությամբ Սրբազան պայքարի աջակիցները գտնվում են Քննչական կոմիտեի շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի ՔԿ ղեկավարը գա և հանդիպի իրենց հետ:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեսբուքյան էջում․ «Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։ Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին): «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ հետևությունների է հանգել Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, փոխնախարար Դանիել Դանիելյանի անվայել պահվածքի՝ երիտասարդ հոգևորական Թովմաս Առաքելյանին հայհոյելու, վիրավորելու կապակցությամբ։ Չնայած օրեր շրջանառվող այս խայտառակ իրողությանը, նախարարը քար լռություն է պահպանում։ Նախարարը պարտավոր է բացատրություններ տալ, թե ինչ կապ ունի սույն անձը կրթության, գիտության կամ մշակույթի հետ։ Եվ ինչ են պատրաստվում ա...
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ հունիսի 1-ին և 2-ին կատարված և կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը: Արամ Ղազարյանը նախ նշեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում միջպետական Մ6 ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում, որն ամբողջությամբ արդեն մաքրվել է: Ճանապարհի վնասված հատվածների վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ և Ալավերդի համայնքում՝ դեպի գերեզմաններ տանող ճանապարհին: «Բնակա...