Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, և սա շատ հեշտ ապացուցելի է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին. գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա։ Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,- գրել է նա։
Բագրատ Սրբազանը ուղիղ միացումով ներկայացրել է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը: Սրբազանն այնուհետև ասել է, որ այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում: