ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Տավուշի մարզի Վարագավան բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների (լուսանկարներ) Դաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջև Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձել Կհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․ Սրբազան (տեսանյութ) Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Հենրիխ Մխիթարյան-հանդիպում չեմպիոնի հետ. newmag/summerfest-գրքի փառատոն (տեսանյութ) Սուտ են ասում, իրենց բանակցածը խաղաղության մասին չէ, բանակցություն չկա, սեղանի շուրջ պարտադրանք է. Սրբազան (տեսանյութ) 

Այո, ճիշտ եք, չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ ստանալ. ՔՊ-ական պատգամավոր

Քաղաքական

parliamentmonitoring.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հետ։

–Տիկի՛ն Հունանյան, Դուք այս խորհրդարանում նոր դեմք եք և խորհրդարան եք եկել առողջապահության ոլորտից, բուժքույր եք եղել: Ինչպե՞ս եղավ անցումը քաղաքականություն:

–2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, մշտապես եղել եմ քաղաքական գործունեության մեջ: Բուժհիմնարկում աշխատել եմ 16 տարի, մասնագիտությամբ բուժքույր եմ, միշտ աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքներում: Շատ կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, միշտ եղել եմ ղեկավար անձ:Մշտապես լինելով քաղաքականության մեջ՝ ընդգրկվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում, հետո՝ խորհրդարանական ցուցակում:

-Ինչո՞ւ հենց ՔՊ–ին ընտրեցիք։

–Ընտրել եմ նրանց, քանի որ այն ժամանակ իրենց գաղափարները ինձ հոգեհարազատ էին:

–Հիմա հոգեհարազատ չե՞ն:

–Իհարկե, հիմա էլ են հոգեհարազատ: Ուզում եմ ասել՝ այն ժամանակ ընտրել եմ, որովհետև հոգեհարազատ էին: Հիմա առավել ևս հոգեհարազատ են: Եթե այդպիսին չլինեին, ես այն տեսակն եմ, որ հաստատ չէի մնա: Ճիշտ է, ճամբարափոխ չէի լինի, էդ տեսակն էլ չեմ, բայց հաստատ չէի էլ մնա ՔՊ-ում, եթե հարազատ չլինեին ինձ այդ կուսակցության գաղափարները:

–Օրինակ, ՔՊ-ի ո՞ր գաղափարներն են Ձեզ համար ընդունելի: Հիմա շատերը, որոնք ՔՊ-ի հետ ճանապարհ են անցել, դժգոհում են, որ իշխող ուժը հետ է կանգնել այն արժեքներից, որոնց դավանել է: Մասնավորապես, հիմա քննադատում են, որ ժողովրդավարությունից հետքայլ է արել, սահմանափակում է խոսքի ազատությունը:

–Ովքե՞ր են դժգոհում, ովքե՞ր են հալածվում: Մի հատ թող նրանք նայեն իրենց կենսագրությունը: Եթե ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում, ես չեմ համարում, որ դա հալածանք է: Թող ամեն մարդ իր մեջ մտածի, հասկանա՝ ինչ է եղել, որ հիմա պետությունը որոշ անձանց նկատմամբ քրեական գործեր է հարուցում:

Ինչ վերաբերում է հարցին, թե որ գաղափարներն են ինձ համար ընդունելի, կարող եմ ասել, որ ես միշտ եղել եմ ազնիվ աշխատողների թվում, ինձ համար կոռուպցիան անընդունելի երևույթ է, ղեկավար անձ եմ աշխատել, ու երբեք գումարով որևէ գործ չեմ արել: Երբեք: Երբեք չեմ էլ անի, դա իմ սկզբունքներին դեմ է: Ազնվություն, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար. այս գաղափարներն են ինձ համար ընդունելի եղել:

Ասում եք խոսքի ազատության սահմանափակում: Խնդրում եմ նայեք սոցցանցերում ինչ է կատարվում: Խոսքի ազատությունը մարդուն հայհոյելը չէ, այլանդակ մտքերն ու այլանդակ բառապաշարը չէ: Ախր չի կարելի մարդուն չճանաչելով՝ նման բառապաշար թույլ տալ նրա հասցեին: Չի կարելի: Մարդիկ ինչքան էլ իրար ատեն, պետք է տարրական կուլտուրա ունենան, նման անթույլատրելի բառապաշար չօգտագործեն:

Այնպիսի տպավորություն է, թե ամբողջ կյանքում թույլ չէին տվել իրենց խոսել, ու հանկարծ հնարավորություն են ստացել բերանները բացելու և խոսելու:

–Իսկ ինչո՞ւ է այդպես: Օրինակ, շատերը մեղադրում են ձեր ուժին ատելություն տարածելու մեջ, հիշում են 2018-ի դագաղներով ակցիան:

–Կարծում եք՝ իշխող ուժը ասել է՝ դագաղները վերցրեք, դուրս եկեք փողոցնե՞ր: Բնականաբար, ոչ: Իշխող ուժը, ես հիշում եմ, բոլոր ակցիաների ժամանակ օգտագործում էր «համերաշխություն», «թավշյա հեղափոխություն» և նման բառեր: Այդ ժամանակ մարդիկ բոլորն իրար սիրում էին:

Իհարկե, դագաղներով ակցիաները անթույլատրելի էին, ես դրան կողմ չեմ: Իմ ֆեյսբուքյան էջում երբևիցե չեք տեսնի անվայել որակումներ, բառեր, վիրավորանք: Սովորական շարքային քաղաքացի եմ եղել մինչև ավագանու անդամ և պատգամավոր լինելը:

Ինչքան էլ ատել եմ նախկին իշխանության առաջնորդներին, չեմ ընդունել նրանց գործունեությունը, ինձ երբեք թույլ չեմ տվել անվայել արտահայտություններ անել նրանց հասցեին: Ի վերջո, նա քո ազգի ներկայացուցիչն է:

Մի հարց տամ էլի՝ երբևիցե տեսե՞լ եք այսքան շատ խոսքի ազատություն Հայաստանում: Լրատվականներին հրահանգվել է ինչ խոսել, ու այդ հատուկ թեմաներով էլ խոսել են: Երբևիցե տեսե՞լ եք, որ մարդիկ այդքան շատ խոսեն սոցցանցերում, այդքան շատ կարծիք արտահայտեին, ես չեմ տեսել, որ սոցցանցերում Քոչարյան, Սերժ Սարգսյան հայհոյեն:

–Խոսեցինք Ձեր կենսագրությունից։ Ես նկատեցի, որ Դուք բարձրագույն կրթություն չունեք, այդպե՞ս է։

–Այո, ճիշտ եք, չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվելՏավուշի մարզի Վարագավան բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԳյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների (լուսանկարներ)Հայտնի է Վարդավառը նշելու օրըԴաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջևՀորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձելԿհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․ Սրբազան (տեսանյութ)Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Հենրիխ Մխիթարյան-հանդիպում չեմպիոնի հետ. newmag/summerfest-գրքի փառատոն (տեսանյութ)Սուտ են ասում, իրենց բանակցածը խաղաղության մասին չէ, բանակցություն չկա, սեղանի շուրջ պարտադրանք է. Սրբազան (տեսանյութ)Առաջիկա ուրբաթ օրից սկսած` կգնանք մարզեր, մարդիկ մենակության զգացում ունեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ճտերը աշնանն են հաշվում. Բագրատ Սրբազանը` շարժումը տապալվելու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Ահաբեկչություն՝ Դաղստանում․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Ես ուրախ եմ, որ մերը զտվող ու զուլալվող շարժում է, վայրէջք էլ կլինի, վերելք էլ. Սրբազան (տեսանյութ)Ասում է` «խաչքարերը կախեք վզներիցդ ու քարշ տվեք», ոտքի', եթե մտահոգ եք Հայրենիքով, անտարբեր չլինե'ք. Աննա Մայիլյան (տեսանյութ)Սյունիքի մարզում ցեմենտով բարձված «Կամազ»-ը բախվել է քարին և կողաշրջվել. վարորդը տեղում մաhացել էՈ՞վ է կառավարում իշխանությանը,ո՞վ` ընդդիմությանը. Շանթ Հարությունյան-Արա Պապյան (տեսանյութ)Սրբազանի աջակիցները Եկեղեցու բակում են, քաղաքացիները մոտենում և նրա օրհնությունն են հայցում (տեսանյութ)Քաղաքացիները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում (լուսանկարներ)Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է. Բագրատ ՍրբազանԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկը․ Աշոտ Ղազարյան (տեսանյութ)Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, որոնցից երեքը երեխաներ ենՄեր մանկության պատառը շուտ գնաց, Լալան ասում էր` սոդա խմի, էս մի կեր, երկուսս էլ սրտի խնդիր ունեինք. Զառա Արամյան (տեսանյութ)Իշխանությունը չգնահատեց Լալային, այսքան չարախոսությանը չդիմացավ և մահացավ, ամո'թ, ազգը բարոյալքվել է (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՊիտի հանդիպեի Լալայի հետ և զարհուրելի լուրն առա, նրա կողքը նստողը չէր զգում`ժամանակը ոնց է անցնում․ Հարություն Մովսիսյան (տեսանյութ)Մեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Լալան շատ կենսուրախ էր, նրան ճանաչողները երջանիկ են եղել, անսահման բարի էր ու խաղաղություն տարածող․ դերասան (տեսանյութ)Ափսոս էր Լալան, հայ թատրոնի ժպիտը կորավ, ծնկի եմ գալիս նրա հիշատակի առջև. Արեյան (տեսանյութ)«Չարիքի իշխանությունը հետևողականորեն իրագործում է «ՀՀ-ն՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը»․ Ռուբեն ՄելիքյանՈՒՂԻՂ․ դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունըԸնդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը. Փաշինյան Ինտերպոլում «Սարդարապատի» թանգարանից անհետացած գորգերի նկարները կան․ եթե փորձեն տեղափոխել՝ կհայտնաբերվեն․ Կարեն Փահլևանյան Ինչո՞ւ է Սրբազանի շարժման առաջնորդներից մեկը, Սուրեն Պետրոսյանը հանել իր ՀՀԿ-ական լինելու փաստը կենսագրությունիցՀՕՊ ուժերը խոցել են չորս ATACMS հրթիռ1.6 միլիարդի արտոնություն՝ Շրի Լանկայում Հայաստանի պատվո հյուպատոսին պատկանող բիզնեսին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքի 4 անդամ ազատազրկման է դատապարտվել՝ տան աշխատողներին շահագործելու համար Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը Թուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմի ՀՀ-ի առաջարկը Ռուսաստանը կարող է հույս դնել միայն սեփական ռազմական տեխնիկայի վրաԳնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ Նիկոլ Փաշինյան«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմն իր շուրջ է համախմբել համաշխարհային աստղերի Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը. Տաթևիկ ՀայրապետյանԱրմինե Գրիգորյանը՝ իր առջև փակված դռների, ժողովրդի անտարբերության և իշխանափոխության պահանջի մասին Nissan-ը հարվածել է պարեկների ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ. shamshyan Էլինա Ավանեսյանը դուրս է եկել որակավորման եզրափակիչ փուլ. Իսթբորն Վրացի երկրպագուն մահացել է Վրաստան - Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիս
Ամենադիտված