«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց, հաջորդ իրազեկման երթը տեղի կունենա վաղը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից։ Այս մասին «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ավարտին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանն ասաց, որ ակցիաները վաղը նույնպես շարունակվելու են: «Մեր նպատակն է ողջ ժողովրդին, ազգին առաջիկա 5 օրերին ոտքի հանել, ու մենք հանելու ենք»,- ասել է նա: