Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ) Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Խնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ) Աստղագուշակ հունիսի 4-ի համար Շիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է 

Աշխարհը փոխվում է` ստեղծելով նոր իրողություններ, առաջ բերելով նոր մարտահրավերներ. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽ-ի կոնգրեսի նիստում

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ լիագումար նիստում: ՀՀ ազգային ժողովը ներկայացրել է պատգամավորի ելույթն ամբողջությամբ.

«Նախ, որպես Խորհրդարանական վեհաժողովի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, կցանկանայի պատրաստակամությունս հայտնել մեր կազմակերպության ինստիտուտների միջեւ տեղական ժողովրդավարության խնդիրներին առնչվող ամենաարդյունավետ եւ արդյունքահեն համագործակցությանը նպաստելու հարցում: Քաջատեղյակ եմ Կոնգրեսի կարեւորությանն ու դերին` ելնելով Հայաստանի կառավարության անդամի իմ նախկին փորձից:

Հարգելի' գործընկերներ, աշխարհը փոխվում է` ստեղծելով նոր իրողություններ եւ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Այս հարցերը քննարկվում են կա'մ համաշխարհային մակարդակում, կա'մ էլ` ազգային: Մինչդեռ հասարակ մարդկանց կյանքում հիմնական փոփոխությունները տեղի են ունենում տեղական մակարդակում: Կյանքի որակն առաջին հերթին փոխակերպվում է համայնքներում: Մարտահրավերները, որոնց բախվել ենք վերջին տասնամյակում, ինչպես նաեւ եվրոպական անվտանգության ամբողջ ճարտարապետության խորը վերափոխումը, ընդհանուր առմամբ թուլացնում են ամբողջ եվրոպական մայրցամաքում բարեկեցիկ եւ ապահով ապագայի նկատմամբ լավատեսությունը: Թե' ներքին, թե' արտաքին սպառնալիքները, եւ երբեմն էլ` կառավարությունների դանդաղ արձագանքը դրանց, նվազեցնում են հասարակության վստահությունը ժողովրդավարական կառավարման ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Շատ հաճախ որոշ պետությունների հանդեպ վերաբերմունքում եւ նրանց հետ հարաբերություններում ականատես ենք լինում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների եւ օրենքի գերակայության ակնհայտ ու անընդունելի փոխզիջումների, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական առաջնահերթություններով եւ շահերով: Պետք է ընդունենք, որ դա թուլացնում է մեր արժեհամակարգը, որին բոլորս պետք է անվերապահորեն հավատարիմ մնանք: Մյուս «նոր նորման», իմ կարծիքով, այն է, որ որոշ երկրներում համապետական ընտրությունները ճանապարհ են հարթում, այսպես կոչված, «մեծամասնության դիկտատուրայի» ձեւավորման համար, որն այնուհետ օգտագործում է իր կասկածելի ժողովրդավարական լիազորությունները, որպեսզի պահանջի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների լիակատար հավատարմությունը:

Գործընկերնե'ր, այս օրերին հետեւելով Կոնգրեսի քննարկումներին` կրկին համոզվեցի, որ միայն իրական եւ մարդկանցից չկտրված տեղական ժողովրդավարությունն է, որ կարող է օգնել պահպանելու այդ նույն մարդկանց հավատը ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Այն կարող է օգնել հաղթահարելու վերջին մի քանի տարիներին պոպուլիզմի կողմից առաջացրած ժողովրդական կառավարման համակարգի ցնցումները:

Տեղական ժողովրդավարության ինստիտուտները պետք է շարունակեն մնալ արդարության եւ քաղաքացիների հավասար մասնակցության սկզբունքների հավատի պատվարները` ապահովելով հանրային բարիքների եւ ռեսուրսների արդար ու թափանցիկ բաշխումն այն դժվարին պայմաններում, որտեղ այս օրերին հայտնվել են մեր պետություններից շատերը:

Եզրափակելով խոսքս` կարծում եմ, որ, ելնելով վերը նշվածից, պետք է հատուկ ուշադրություն դարձնել տեղական ժողովրդավարության դերին եւ կարեւորությանը Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովի շրջանակում: Գագաթնաժողովը կարող է նաեւ նոր համաեվրոպական դիսկուրս մեկնարկել տեղական ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման հարցերի շուրջ` տարբեր դերակատարների մասնակցությամբ, ինչպիսիք են` Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովը, Եվրոպական տարածաշրջանների հանձնաժողովը, ինչպես նաեւ` այլ համապատասխան եւ շահագրգիռ հաստատություններ ու կազմակերպություններ »:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ)Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյայի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ ԵՄ-ից փամփուշտ ստանալ չենք ակնկալում, խոսքը ոչ մահաբեր զենքի մասին է. ԱԳ նախարար (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալԽնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՔաղաքացիներն ամենուր ողջունում են Բագրատ Սրբազանին ու երթի մասնակիցներին (տեսանյութ) Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ)Էդ մարդիկ կիսել են հայրենիքս, չեմ կարող անտարբեր լինել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ո'չ իրենց ցեխարձակումները, ո'չ սպառնալիքները, ո'չ ոստիկանական խմբերը մեզ չեն վախեցնի... բարի երթ (տեսանյութ)Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)Ըստ ՔՊ-ի՝ ՀՀ-ն վերջապես «կցորդ չէ», «անկախ պետության քաղաքականություն» է վարում (տեսանյութ) Արցախը թոկ էր ձեզ համար, «աշեյնիկ ու պավադոկ», որից հեշտ «ազատվեցիք». պատգամավորը՝ Միրզոյանին (տեսանյութ) Հաշվետվություն կա պահանջելու. Բագրատ սրբազան (տեսանյութ)Իմ թիկունքում հարություն առած իմ Տերն է, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան (տեսանյութ) Սիրիան առնվազն 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ժամանակին ապառիկով փոշեկուլ էին առնում, հիմա լավ տներում են ապրում, բոլորի ունեցածը տեսնում ենք (տեսանյութ)Չեն հաջողելու պառակտել շարժումը ոչ ներսից, ոչ դրսից. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Այդ հոգեվիճակից ու կոմպլեքսից դուրս եկեք՝ ԱԳ նախարարին չի սազում. Արմեն Ռուստամյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Աստղագուշակ հունիսի 4-ի համարԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր հոսանքազրկումներ կլինենՇիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել էՓաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ» Ալավերդիում աղետալի վիճակ է, իսկ ոստիկանական ուժեր, իհարկե, չկան․ Հրայր ԱսլանյանՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ»Սալիվանն ու Քըլըչ նշել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը. Սպիտակ տունՀու իզ միսթր ՔՆՁԽ. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր անակնկալ, բայց շատ կարևոր այց է լինելու Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ ՇարմազանովՀԻՄԱ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաշվետվություն է ներկայացնում Հունիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Կիրանցեցիները շարունակում են քանդել տներըՀրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում․ «Հրապարակ»Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում․ «Փաստ»Tyga-ն գալիս է Հայաստան. ամառվա ամենաթեժ համերգը՝ Seven Visions, The Dvin-ում«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է ՔԿԱվտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել ՓաշինյանինՈստիկանները հարվածներ են հասցրել Սրբազան պայքարի 19-ամյա ցուցարարին. վնասել են դեմքը, գլուխը, մարմինը«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել«Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները
Ամենադիտված