Արդեն 15 օր Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանը․ Ժաննա Ալեքսանյան Այլևս անհնար է ամոթով և մեղքի զգացումով ապրել, պետք է դուրս գանք այս մեղքից, շտկենք եղածը, առաջ գնանք. ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյան (տեսանյութ) Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի Պարզաբանումներ՝ պարեկների հետ «շփումների համար» Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ է Արամ Ա Հայրապետը Ռայի պատրիարքին է ներկայացրել է Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումները ՔՊ-ն ԱԺ-ում նիստ է գումարել․ ԱԺ քառօրյայի օրակարգային հարցերն են քննարկել «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են 

Վստահ եմ, իրականությունը շատ ավելի մռայլ ու տագնապալից է, քան բռնության դեպքերի թվերով պատկերը․ Էլինար Վարդանյան

Բլոգոսֆերա

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր Ազգային Ժողովում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, ընթացավ ոչ պատշաճ մթնոլորոտում։ Քննարկման որակին և հնչեցված մտքերին երևի թե չէի անդրադառնա, եթե չլինեին նախագծի, և ընդհանրապես ընտանիքի, բռնության և հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թյուրընկալումները։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նախ՝ կա՞ արդյոք ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտություն։ Անդրադառնանք վիճակագրական տվյալներին. 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ, որից՝  122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 126 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 8 քրեական  վարույթ կասեցվել է՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքերով: 16 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 130-ը` միացվել է, 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:
Դատարան ուղարկված վարույթներից 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:Թվերը և բռնության ծանրությունը խոսում են իրենց մասին։ Հետևաբար, ընտանեկան բռնության կանխարգելումը, այդ նպատակով էլեկտրոնային համակարգի ներդնումը չի կարող համարվել նվազ կարևոր, քան որևէ այլ հանցակազմ։ Սա այն դեպքերից է, երբ օրենքը միայն արձանագրված իրավիճակներին արձագանքելու համար չէ, այլ ավելի շատ կանխարգելման:

Վստահ եմ իրականությունը շատ ավելի մռայլ ու տագնապալից է, քան այս թվերով ստացվող պատկերը։ Սա խնդիր է, որ կարիք ունի ամենօրյա պայքարի, ժամանակակից աշխարհին հասանելի բոլոր միջոցներով։ Սա այն խնդիրն է, որ պահաջում է համատեղ ջանք՝  պետության, քաղաքացիական հասարակության, կրթական համակարգի, զլմ-ների և շատ ուրիշների։ Եվ վերջապես, սա այն խնդիրն է, որը կատեգորիկ մերժում է սիրողական կամ գավառական վերաբերմունքը։

Նույնիսկ այս խորհրդարանը պարտավոր էր ավելի մեծ լրջությամբ քննարկել հարցը։

ԱԺ ամբիոնից հնչել է նաև տարօրինակ ձևակերպում, թե  ընտանեկան բռնության պատճառը մեր ավանդույթներն են և մտածելակերպը, մեր պատկերացումներն են, էդտեղից են գալիս էդ բռնությունները, մեր ադաթներն են, դրանց նեգատիվ դրսևորումները։

Հանգիստ թողեք մեր ավանդույթները։ Ընտանեկան բռնությունը շատ բարդ, խորքային թեմա է։

Աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներ են պայքարում ընտանեկան բռնության դեմ և ունեն լուրջ խնդիրներ։ Ուրեմն, այդ երկրներին է՞լ է բնորոշ բռնության մեր ավանդույթն ու մշակույթը։ Բռնությունը բնորոշ է ոչ թե հայկական ավանդույթներին, այլ առանձին ընտանիքների, որոնք որևէ կերպ չպետք է դառնան ավանդական։ Մեր ավանդույթների և մտածելակերպի վերաբերյալ պատկերացումներն են, որ դիտավորյալ աղավաղվում են: Ընտանեկան բռնության դրսևորումները չպետք է դիտարկել որպես մեր միջավայրին բնորոշ և հետևաբար` օրինաչափ լինելու համատեքստի մեջ:

Եվս մեկ անգամ շեշտում եմ. Սա բարդ ու բազմաշերտ թեմա է, որի դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։ Հիշեք՝ ընտանեկան բռնությունը որևէ պարագայում չունի արդարացում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդեն 15 օր Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանը․ Ժաննա ԱլեքսանյանԱյլևս անհնար է ամոթով և մեղքի զգացումով ապրել, պետք է դուրս գանք այս մեղքից, շտկենք եղածը, առաջ գնանք. ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյան (տեսանյութ)Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունիՊարզաբանումներ՝ պարեկների հետ «շփումների համար»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ էԱրամ Ա Հայրապետը Ռայի պատրիարքին է ներկայացրել է Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներըՔՊ-ն ԱԺ-ում նիստ է գումարել․ ԱԺ քառօրյայի օրակարգային հարցերն են քննարկել«Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանաԱդրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն ենՄենք գնում ենք դեպի ավելի ուժեղ, ավելի ամուր ոստիկանական երկիր. ԱԱԾ նախկին տնօրեն (տեսանյութ)Հունիսի 12-ին` ժամը 15:00-ին, բոլորս պետք է այստեղ լինենք, եթե պետությունը մեզ համար արժեք է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Հունիսի 12-ին այստեղ գտնվելը չափազանց կարևոր է, թե ինչ կանենք, չեմ ասի, կարևոր հանգրվան է. Սրբազան (տեսանյութ)Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք. Սրբազան«Ամո'թ, ամո'թ». քաղաքացիները` ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին (տեսանյութ)Պայքարը հաջողելու է, Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, որ դադարենք մնալ նույն տեղում (տեսանյութ)Հայաստանը Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակովՈրպես հայ՝ նրանք արդեն մարած են, գոյություն չունեն մեզ համար. Մելիքյան (տեսանյութ)Մեր թիրախը Նիկոլ Փաշինյանն է, առանց նրա թիմը որևէ արժեք չի ներկայացնում. Շարմազանով (տեսանյութ)Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը Փաշինյանը Հայաստանը գցել է թուրքական հորդառատ գետը, որից ոչ մի հայ չի կարողանում դուրս գալ. Բագրատյան (տեսանյութ)Մի քանի անգամ դիմել եմ Փաշինյանին, որ պատրաստ եմ ծառայել. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)Վաղը Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Եթե այսպես է` մենք իրենց կա'մ գործի չենք թողնելու, կա'մ շարժվելու իրավունք չենք տալու. Սրբազան (տեսանյութ)Մեկ տարի մեքենա վարելու իրավուքից զրկված Առուշ Առուշանյանը Երևանում «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայով «վոյաժների մեջ է» (տեսանյութ)Կարապետ Պողոսյանին տեղափոխեցին Նուբարաշեն ՔԿՀ. մանրամասներ. ՀրապարակԳրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԱՄՆ դեսպանը ԱԺ-ում աշխատանքային հանդիպում է ունեցելԿաքավաձոր և Ներքին Բազմաբերդ բնակավայրերում էլեկտրական շչակներ են գործարկվելու Կրակոցներ` Լոռու մարզում. հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով տղամարդ Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեզ ասում են՝ ե՞րբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցից, մենք էլ բացատրում ենք՝ քաղաքացին իրավունք ունի․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՆոյեմբերյանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցում է վերացվել Ասում են՝ 5000 սահմանապահ լինի, մի քանի հատ էլ շուն, հերիք է, մեր սահմաններն ապահով են. Դանիելյան (տեսանյութ) Էնպիսի քաղաքական գործիք չի մնալու, որը չփորձենք, ՔՊ-ի ձեռքերում է, թե ՀՀ-ն ինչքան արնաքամ կլինի (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել էԿայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Դանակահարություն Մաշտոցի պողոտայում․ մեղադրանք է ներկայացվել 20–ամյա երիտասարդի Սրբազանի խոսքը հասու է բոլորին, ՀՀ-ի գահավիժումը կկասեցվի, ՔՊ-ն լուրջ տեսակետ երբեք չի ասել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) գործընթացը Չենք թողնելու գործի գան, եթե ԱԺ-ն մերժի անվստահության գործընթացի մեր պահանջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժումը չի մարում, շարժումը թափ է հավաքում. Մարգարիտ Եսայան (տեսանյութ) Արցախն ամայացել է, պղծում են մեր մշակութային ժառանգությունը․ Վրթանես Սրբազան (տեսանյութ)Չգիտեմ, թե Իշխան Զաքարյանը անվստահության մասով ինչ է որոշել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը Ժողովուրդը շատ անկանխատեսելի է ճնշման առումով. դա իրենք լավ գիտեն. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Եթե Ալեն Սիմոնյանը քաղաքական պարկեշտության չափավոր բաժին ունենար, հրաժարական կտար. Շարմազանով (տեսանյութ) Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Ամենադիտված