Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլի Վրաստանի իշխանությունները հայտարարել են որոշ խմբերի՝ երկրում հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին Կիրանցն առանց արոտավայր է, ստիպված կով չեն պահում, այս իրավիճակը Փաշինյանը հաջողություն է համարում. Սարգսյան ԱՆԻՖ-ում մարդիկ 4 մլրդ դրամ աշխատավարձ են ստացել. դուք այդքան աշխատավարձ ստանո՞ւմ եք. Գրիգորյանը՝ Փաշինյանին Հիմա բոլորը գնալու են գվարդիայում աշխատելու, որովհետև խնդիր է դրվելու՝ ապահովել 1 մարդու և նրա ընտանիքի իշխանությունը․ Նաիրա Զոհրաբյան Հերթական խոշոր գնումը՝ այս անգամ նախագահի աշխատակազմի կողմից Պուտինն Էրդողանի հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում և Անդրկովկասում Ի՞նչ են հյուրասիրել երկրների առաջնորդներին. BRICS-ի մենյուն (տեսանյութ) Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները Իա, Գառնիկ ջան, վսյո՞, պրծա՞նք Կիրանցի թեման, անցանք կոռուպցիայի՞ն. Փաշինյանը՝ Դանիելյանին (տեսանյութ) Ծառայության նոր ենթաբաժիններ ՆԳՆ կայքում. կատարվել են փոփոխություններ 

Երկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանը

Քաղաքական

Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում մեծ տեղ է հատկացվում հատկապես Հայաստանը Վրաստանի հետ կապող երկաթգծի վնասված հատվածների վերակառուցման աշխատանքներին, որոնք ընթանում են ինտենսիվորեն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ երկաթգիծը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն, որովհետև կան թե՛ արտահանման, թե՛ ներկրման բեռներ, որոնց տեղափոխումը կատարվում է հիմնականում երկաթուղու միջոցով:

«Օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտի մեր հիմնական խտանյութն արտահանվում է երկաթգծով, և եթե աղետի հետևաքները շուտափույթ կերպով չվերացվեն, ապա այդ ոլորտում կառաջանան հսկայական խնդիրներ, կամ՝ արդեն իսկ առաջացել են, ինչն էլ ածանցյալ բացասական ազդեցություն կարող է ունենալ այլ ուղղությունների վրա: Այդ պատճառով ջանք չենք խնայում և առաջին հերթին Հարավկովկասյան երկաթուղու գործընկերների հետ փորձում ենք հնարավորինս շուտ վերականգնել երթևեկությունը: Վնասվածքները բավականին լուրջ են, մեզանից պահանջվելու է զգալի ջանք ու եռանդ՝ դրանք վերականգնելու համար: Երկաթգծի՝շատ տեղերում շուռ եկած և գետում հայտնված հատվածները տեսանելի են, սակայն խնդիրը միայն դա չէ: Այդտեղով անցնում են նաև էլեկտրահաղորդման գծեր, կան ենթակայաններ, էլեկտրական սյուներ, որոնք նույնպեես վնասվել են»,- մանրամասնեց Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ իրենք գտել են միջանկյալ լուծման տարբերակ, թեև նույնիսկ Վրաստանից ներկրվող բեռներն ավտոմեքենաներով տեղափոխելը նույնպես կապված է որոշակի դժվարությունների հետ:

«Պետք է լինի ԵԱՏՄ տարածք, պետք է բեռները մտնեն մեր տարածք, որտեղ, ի տարբերություն Վրաստանի, գործում են մաքսային այլ կանոնակարգեր, այսինքն՝ խնդիրներ ու բարդություններ են առաջանում զուտ այն առումով, որ բեռները չեն մաքսազերծվի մեր տարածքում բացվելուց հետո: Քանի որ մինչև Այրում կայարան բերող տարածքում երկաթգիծը խնդիրներ ունի համեմատաբար փոքր հատվածներում, մենք ստեղծեցինք մասնագիտական խումբ և դիտարկեցինք հետևյալ տարբերակը․ Այրում կայարանի հարակից հատվածում կա մի երկաթուղային կամուրջ, որի հետ ոչինչ չի պատահել: Այդ կամուրջը դեռ խորհրդային տարիներին, որպես առանձին կամուրջ, ծառայել է պահածոյի գործարանի մատակարարումների համար: Հիմա այդ գործարանը չկա, կամրջից ոչ հեռու ավարտվում են գծերը, որոնք քանդվել են: Քննարկումների արդյունքում հասկացանք, որ հնարավոր չէ այդտեղ երկաթուղի անցկացնել, որոշեցինք երկաթուղային այդ կամուրջը վերափոխել ու դարձնել ավտոմեքենաների համար անցանելիություն ապահովող կամուրջ: Հիմա այնտեղ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ թե՛ կամուրջը վերափոխելու, թե՛ ավտոմեքենաների երթևեկությանը համապատասխանեցնելու ուղղությամբ: Հույս ունենք՝ առաջիկա երեք-չորս օրերի ընթացքում այդ հատվածում կունենանք ասֆալտապատված և բետոնապատված ճանապարհ»,- ասաց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ այն առաջադրանքը, որ տրվում է շինարարներին, երբեմն շատ բարդ է, սակայն բոլոր ջանքերը ներդրվում են խնդիրը լուծելու համար: Սանոսյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Վրաստանում նույնպես ջրհեղեղի պատճառով վնասվել էր վրացական երկաթուղին: Վրաց գործընկերներն ակտիվորեն աշխատում են և փորձում ներգրավված մեծ ուժերով հետևանքները վերացնել ու երկաթուղին վերագործարկել հնարավորինս շուտ:

«Կարծում եմ՝ մոտ օրերս հնարավոր կլինի բեռները տեղափոխել մինչև Այրում կայարան, այդտեղից էլ բեռնատարների միջոցով դեպի Հանրապետության տարբեր մարզեր: Մեզ համար առաջնահերթը դիզելային վառելիքի և բենզինի անխափան ներկրումն է»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարարը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ «Կոմա» ֆիլմի պատճառով կորցրել է 300 մլն ռուբլիՆիկոլն ուր ասեք՝ գնում է, բայց միևնույն է դրանից Հայաստանի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից․ Զաքարյան Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Փաշինյանը ամփոփել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օրը իր լուսանկարով Վրաստանի իշխանությունները հայտարարել են որոշ խմբերի՝ երկրում հեղաշրջում իրականացնելու մտադրության մասինԻրեն յուրահատուկ ոճով, նա ստեց. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցուպատասխանի մասինԱհաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունեն. ՀՀ ԱԳՆ Կիրանցն առանց արոտավայր է, ստիպված կով չեն պահում, այս իրավիճակը Փաշինյանը հաջողություն է համարում. ՍարգսյանԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել՝ Եգիպտոսի քաղաքացիները կնախընտրեն բարձրագույն կրթություն ստանալ ՀՀ-ում 10 հոդված կապում ենք այդ մարդու վզին, ուղարկում լրատվամիջոցներ, հետո պուճուր գրում՝ կարճվեց (տեսանյութ) Երգչուհի Շակիրան «մերկ» լուսանկար է հրապարակելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վիրավորներ կան ԱՆԻՖ-ում մարդիկ 4 մլրդ դրամ աշխատավարձ են ստացել. դուք այդքան աշխատավարձ ստանո՞ւմ եք. Գրիգորյանը՝ ՓաշինյանինՄադոննան կիսամերկ լուսանկար է հրապարակելՀիմա բոլորը գնալու են գվարդիայում աշխատելու, որովհետև խնդիր է դրվելու՝ ապահովել 1 մարդու և նրա ընտանիքի իշխանությունը․ Նաիրա ԶոհրաբյանՀերթական խոշոր գնումը՝ այս անգամ նախագահի աշխատակազմի կողմիցՊուտինն Էրդողանի հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում և ԱնդրկովկասումՀենց հիմա սուտ եք ասում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՓաշինյանինԱվիրվող մշակութային ժառանգությունն ու դրա հետևանքները. Ալիևյան ռեժիմն օկուպացված Արցախում ոչնչացնում է հայի հետքը (տեսանյութ)Ի՞նչ են հյուրասիրել երկրների առաջնորդներին. BRICS-ի մենյուն (տեսանյութ)Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան«Կան կարգապահական վարույթներ, արդյունքներով կկայացնենք որոշումներ». Փաշինյանը՝ Քյարամյանի և Աղազարյանի սկանդալի մասինԽինդ և ուրախություն իշխանության և ընդդիմության «կատարմամբ» (տեսանյութ) Էրեբունի օդանավակայանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, մոտ կես կգ սինթետիկ թմրանյութ հայտնաբերվել նրա մոտ Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակներըՌԴ նախագահը հայտարարել է Իրանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիր ստորագրելու մասինՎարչապետը դժգոհ է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունիցԻա, Գառնիկ ջան, վսյո՞, պրծա՞նք Կիրանցի թեման, անցանք կոռուպցիայի՞ն. Փաշինյանը՝ Դանիելյանին (տեսանյութ)Ծառայության նոր ենթաբաժիններ ՆԳՆ կայքում. կատարվել են փոփոխություններՈստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազում զոհվածների նկարները ներկած անձին Հայաստանը չմիացավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարություններին որոշ ձևակերպումների պատճառով. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Սյունիքի մարզում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներԵթե պատմական Հայաստանի էդքան մերժելի էր,Ալիևի հետ մյունխենյան բանավեճին Տիգրան Մեծի պատմությունը ինչ՞ էիք հիշում, նորմալ փաստարկներ բերեիք. Մանուկյան (տեսանյութ) Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցելՄեր 32 գերիները վերադարձան, քանի որ հրապարակային չէինք խոսում. Փաշինյան (տեսանյութ)Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքըՔյարամյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել փոխօգնության հարցումՆամակներ են ուղարկում պահանջում են իրանց ուղարկել ստացված կոդը, որը տալու դեպքում ձեր տելեգրամից զրկվելու եք. Գաբոյան Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը. ԶաքարյանԷմինեմը Դեթրոյթում ելույթ է ունեցել Քամալա Հարիսի աջակցության հանրահավաքում (տեսանյութ) Գերմանիան մտադիր է փոխել ուկրաինացի փախստականների կարգավիճակըՈւկրաինան ԱՄՀ-ից ստացել է հերթական տրանշը՝ 1,1 մլրդ դոլարի չափով«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ». Զախարովան՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի մասնակցության մասին (տեսանյութ)«Թե ինչ քայլեր է ձեռնարկում Զելենսկին խաղաղության ուղղությամբ, վաղուց արդեն պարզ է բոլորին»․ Լավրով (տեսանյութ)Կարևոր է, որ անձամբ ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել և ընդունել եմ այդ հրավերը. Փաշինյանը` ԲՐԻԿՍ–ին մասնակցելու մասին (տեսանյութ)Նախարարի պաշտոնի համար քննարկվում է ՆԳՆ տեղակալ Արփինե Սարգսյանի և Լիանա Ղալթաղչյանի թեկնածությունըՀիմա եկե'ք գնանք Կիրանց, տեսնենք, թե սահմանազատումը բխու՞մ է ՀՀ շահերից, թե՞ ո'չ. Փաշինյան (տեսանյութ)Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին (տեսանյութ)ԲՐԻԿՍ-ին «շատ լավ» ապագա է սպասվում.Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան (տեսանյութ)
Ամենադիտված