Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբ Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էր Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում Շվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը Շղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավոր Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթող Սարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ Անանյան Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմ Պաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից 

Դա զրպարտություն է. ես չունեմ Կարեն Անդրեասյանի հետ համատեղ տնտեսական շահ. «Հրապարակ»

Քաղաքական

«Հրապարակ»-ը զրուցել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ։

- Դատավորների Եվրոպական միությունը բանաձև է ընդունել, որում քննադատել է թե Ձեր՝ արդարադատության նախարար լինելը, և թե՛ Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ լինելը, ինչպես նաև, որ Դուք և Կարեն Անդրեասյանը լինելով ընկերներ, նախկինում Արդարադատության նախարար և տեղակալ, այժմ դատավորների դեմ կարգապահական վարույթներ եք հարուցում, իսկ ԲԴԽ-ն էլ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ քննում է դրանք ու դադարեցնում դատավորների լիազորությունները։ Փաստորեն եվրոպացի դատավորներն այս ամենի մեջ խնդիրներ են տեսնում։

- Ես մեկ անգամ արդեն ասել էի, որ այդ կազմակերպության անունը ավելի հնչեղ է, քան բովանդակությունը։ Այն ո՛չ թե միջազգային կազմակերպություն է, այլ ուղղակի հասարակական կազմակերպություն է, որը, բնական է, որ պետք է պաշտպանի դատավորներին և հենց դատավորների լոբինգով զբաղվի։ Նույն այդ կազմակերպությունը շատ խիստ քննադատել էր Ֆրանսիայի արդարադատության նախարարին, ես այդտեղ շատ ուրախանում եմ, որ ես ու Ֆրանսիայի նախարարը մեկ հավասար հարթակում քննարկվում և քննադատվում ենք։

- Իսկ Ֆրանսիայի արդարադատության նախարարը չարձագանքեց,  հետևություններ չարե՞ց իր հանդեպ հնչեցված քննադատությունից։

- Իմ կարծիքով՝ դրան ոչ մեկը չի արձագանքի, քանի որ ինքնին հայտարարությունը երբ որ տարածվում է, և մյուս կողմին հնարավորություն չի ընձեռնվում փաստարկներ ներկայացնել, արդեն իսկ կասկածի տակ է դրվում այդ գործընթացը։ Նաև այդտեղ բազմաթիվ տեղեկություններ սխալ էին, բայց մանրամասն չեմ ուզում անդրադառնալ։

- Այդ կազմակերպությունը, որում եվրոպացի դատավորներ են, խնդիր է տեսնում, որ Դուք նախարար եք, իսկ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է։ Կարո՞ղ ենք գոնե արձանագրել, որ ձեր իրավամտածողությունը տարբերվում է եվրոպացի դատավորների իրավամտածողությունից։

- Շահերի բախման հետ կապված կան միջազգային ստանդարտներ։ Ի՞նչն է շահերի բախում․ շահերի բախում չի կարող լինել, երբ հանրային գործառույթ ես իրականացնում, շահերի բախումը կարող է լինել, երբ մարդը անձնական շահ ունի։ Օրինակ, եթե տենդեր է հայտարարվում, և նախարարը տեսնում է, որ շահողը իր հետ փոխկապակցված ընկերություն է և համագործակցում է, դա անձնական շահ է, բայց երբ որ հանրային գործունեություն է իրականացվում, չեմ կարող ունենալ շահերի բախում, եթե չկա անձնական շահ, դա աբսուրդի ժանրից է։

- Կարեն Անդրեասյանի հետ համատեղ տնտեսական շահ ունեք, դա անձնական շահ չէ՞։

- Դա զրպարտություն է, սուտ է։ Ես չունեմ Անդրեասյանի հետ համատեղ տնտեսական շահ, և չի կարող պետական գործիչը իր գործունեության ընթացքում հանրային գործ անելուց ունենա պետական շահ։ Օրինակ՝ եթե ռեգիստրում իրավաբանական անձ եմ գրանցում Ձեզ, ես չեմ կարող այդտեղ ունենալ պետական շահ։

- Այսինքն՝ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունը Ձեզ ու Կարեն Անդրեասյանի կնոջը չի՞ պատկանում։

- «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունը պատկանում է ինձ և նաև պարոն Անդրեասյանի կնոջը, բայց իմ հանրային լիազորությունների շրջանակներում այդտեղ չի կարող լինել անձնական շահ։ Դա աբսուրդի ժանրից է։ Օրինակ՝ եթե ասեիք, որ ես որպես փաստաբան ներգրավված եմ մեկ գործում, և այդ դատավորին տանում եմ Բարձրագույն դատական խորհուրդ, այո, այստեղ շահերի բախում կա, այսինքն՝ կարող է ես պարտվել եմ այդ գործը, դրա համար ինչ-որ գործունեություն եմ իրականացնում, բայց բոլոր այն դատավորներին, որոնց վերաբերյալ միջնորդություն եմ ներկայացնում, ես ոչ ճանաչել եմ, ոչ ճանաչում եմ, ոչ էլ երբևէ առնչվել եմ որպես փաստաբան։ Չի կարող այդտեղ լինել շահերի բախում ։

- Գրեթե բոլոր դատավորներն ու իրավաբանները պնդում են, որ Դուք և Կարեն Անդրեասյանը հանիրավի դատավորների լիազորությունները դադարեցնում եք, համակարգից հեռացնում եք փորձառու ու բանիմաց դատավորներին։

- Ուրեմն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ է մեզ միացել, որովհետև հիմա ունենք 2 գործ, որով անցնում է 5 դատավոր, մեկը պարոն Հարությունյանն է, մյուս 4-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ այս դատավորների գործունեության արդյունքում խախտվել է մարդկանց իրավունք։ Այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ է համաձայն, որ այս դատավորները խախտում են կատարել։

- ՄԻԵԴ-ը նույն կերպ նաև Մնացական Մարտիրոսյանի մասով էր որոշել, որ խախտում է կատարել, բայց նրա նկատմամբ հարուցված վարույթը արհեստականորեն հետաձգվեց ու չքննվեց։

- Ես, որպես վարույթ հարուցող մարմին, վարույթը հարուցել եմ, և միջնորդությամբ գնացել եմ Բարձրագույն դատական խորհուրդ, այսինքն՝ գործադիրն իր ֆունկցիան իրականացրել է։

- Ձեր կողմից ներկայացվել է օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկվում է գործուն զղջման ինստիտուտ կիրառել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Ինչո՞ւ եք այսպիսի նախագիծ մշակել։

- Նախագիծը դեռ քննարկման փուլում է, և հետևյալն է, որ այժմ գործող գործուն զղջալու ինստիտուտի շրջանակներում հնարավորություն է ընձեռնված միայն ոչ մեծ և միջին հանցագործությունների հետ կապված այդ ինստիտուտը կիրառել, հիմա կարգավորումներն ավելի ընդլայնում ենք, և ծանրին ու առանձնապես ծանրին էլ հնարավորություն ունենա քննիչը, եթե տեսնի, որ համագործակցում է, զղջում է, հատուցել է, կիրառի։ Այնուհետև դատախազը հաստատում է, և այսպես ասած, եռաստիճան ֆիլտրերով այս պրոցեսը իրականացվում է։ Կարելի է ասել՝ ինչ-որ իմաստով լիբերալիզացվում է քննիչների գործիքակազմը։

- Պարոն Մինասյան, այդ փոփոխություններից հետո ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը կարող է ասել, որ զղջում է, ընդունում է մեղքը, որ ազատվի քրեական պատասխանատվությունից։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

- Օրինակ, եթե հարկային հանցագործություն է, և դա ծանրով է դասվում, եթե հատուցում է, համագործակցում է, կամ նաև հնարավոր է, այսպես ասած, ավելի խոշոր ձկների հետ կապված հնարավորություն է ստեղծվում քննչական գործիքակազմի առումով, ավելի մեծ բացահայտումներ անելու համար, ուրեմն, այո։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.amՀղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Արքեպիսկոպոս ԽաչատրյանՀեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետԻսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Չեմ տեսել մի օր իմ տարիքի աղջիկը գա կանգնի պոստ (տեսանյութ) Մեր խնդիրը մեր Հանրապետությունը ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է. Փաշինյանը՝ Սարդարապատի հուշահամալիրումՍանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված բնական աղետից վնասների գույքագրման աշխատանքի հետ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր ԱթոռԳրոսին առայժմ անհնար է համերել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը Իրականությունն այն է, որ պացիենտն այլևս Դե Ֆակտո իշխանություն չունի. Ստեփան Դանիելյան Հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրիցԳյուղ տանող կենտրոնական ճանապարհը փլված է՝ իսկական աղետ է. մեզ վտանգի ենթարկելով՝ ելումուտ ենք անում. Շնողի վարչական ղեկավար «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին. ՊուտինԴատապարտում ենք Վեհափառի դեմ իրականացված գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայում կքննարկվի Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան Չնայած «ենիչերիների» արգելքին, Վեհափառ Հայրապետն, այնուամենայնիվ, բարձրացավ Սարդարապատ (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը թևակոխում է իր վերջնական փուլ. Դավիթ Անանյան Ջրհեղեղից փրկված հղի կնոջը կեսարյան հատում են կատարել. ծնվել է առողջ տղա
Ամենադիտված