BRICS-ի արտգործնախարարները կոչ են արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին Փաշինյանը Բագրատ սրբազանի մոտ մարդ է ուղարկել. փորձել է հանդիպել նրա հետ. Ռուբեն վարդապետ Զարգարյան. 168.am Սևանա լճում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը Երևանում 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասներին, զենքի նման առարկայով սպառնացել Պարույր Հայրիկյանը հայտնում է հացադուլ սկսելու մասին (տեսանյութ) Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրան ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է. Գեղամ Նազարյան Այս տարվա մայիսին ՀՀ է եկել 167,049 զբոսաշրջիկ․ ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-ից Կաշխատենք միասին համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին Հունիսի 11-ի հոսանքազրկումների մասին Խարույկ են վառել Բաղրամյան պողոտայում քաղաքացիները պայքարի երգեր են երգում (տեսանյութ) 

ՔՊ սկանդալային դեմքերի թոփ 10-յակը

Վերլուծական

2018 թվականին՝ Թավշյա հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանն ամբիոնից վստահեցնում էր հանրությանը, որ իր թիմը անելու է ամեն ինչ, որպեսզի բարձրացնի ՀՀ միջազգային վարկանիշը, որը զգալիորեն տուժել էր, ըստ նրա, վերջին 30 տարիներին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ի տարբերություն նախկին իշխանության ներկայացուցիչների՝ իր թիմի ներկայացուցիչները սկանդալների կիզակետում պարբերաբար չեն հայտնվելու և մնալու են օրենքի տառին և ոգուն հավատարիմ: Այդպես է դա, թե ոչ՝ դատեք ինքներդ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին շրջանում սկանդալների կիզակետում հայտնված պաշտոնյաների 10-յակը։

Մի քանի ամիս առաջ Երեւանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ըստ ականատեսի՝ Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը` իր մարդկանց հետ, ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Վիճաբանությունը ծագել է կնոջ թեմայով։ Մամուլի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու, որը գտնվում է Պուշկինի 38 հասցեում, իսկ պատճառն այն է եղել, որ ծեծված տղամարդիկ անհարգալից են արտահայտվել Անահիտ Սիմոնյանի հասցեին։ Կենտրոնի թաղապետն էլ ցանկացել է նրանց պատժել` երգչուհու թասիբին կանգնելով։Ղուկասյանը հայտնվեց սկանդալի կիզակետում նաև մեկ այլ դրվագով:

Դիլիջանի համայնքապետ  Դավիթ Սարգսյանը, կարծես թե, սովորություն է դարձրել շուկայականից ցածր գնով պետական հողեր օտարելը: Դիցուք՝ համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել թիվ 2 արձանագրությունը:

Այս տարվա ապրիլի 24-ին հայտնի էր դարձել, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Ավելին՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն:

Շաբաթներ առաջ Գյումրիում միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ-ականների մասնակցությամբ․ գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է իր տունը վերանորոգող արհեստավորի՝ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։ Ըստ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության՝ 35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին: Այնուհետ, ըստ Քննչական կոմիտեի, «շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»: Մարտին Թորոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։

 Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի էր ենթարկել գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ վերջինս ձերբակալվել է, իսկ դրանից հետո ազատ արձակվել:

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Հայկուհի Հարությունյանի նախագահությամբ, քննարկելով Ալբերտ Այվազյանի Շիրակի փոխմարզպետի հանրային պաշտոնը զբաղեցնելու ու միաժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելու հարցը, հանգել է այն եզրակացության, որ նրա կողմից անհամատեղելիության պահանջները խախտվել են։ Բայց, արի ու տես, որ փոխմարզպետը չի էլ պատրաստվում հրաժարվել երկու պաշտոններից և ոչ մեկից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:  Պարզվել է, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ն. Բաղդասարյանը 2022 թ. ապրիլին հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում, վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Այս նշանակման մեջ ԿԿՀ-ն շահերի առերեւույթ բախման իրավիճակ է տեսել, ինչն էլ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Վարույթի հարուցման պահին գործող օրենսդրության համաձայն՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»: 

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոյանն ընդամենn ամիսներ առաջ հայտարարում էր, որ Հայաստանում կարող են Հռոմի ստատուտի համաձայն կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի մեր երկիր: Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական կողմից և նույնիսկ ԱԳՆ մակարդակով հայկական գործընկերներից պարզաբանումներ պահանջվեցին:

Մամուլը գրել էր, որ նախորդ տարվա ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն: Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Պատգամավորների անունները նույնպես շրջանառվում էին՝ Արփի Դավոյան, Վահագն Հովակիմյան, Վահագն Ալեքսանյան, Արթուր Հովհաննիսյան: Վերջիններս կամ հրաժարվել են պատասխանել՝ համապատասխանում է այդ լուրը իրականությանը, թե ոչ, կամ ասել են, որ անլուրջ հարցերի չեն պատասխանում: Թե որքանով է սա հերքում՝ դատեք ինքներդ:

Սկանդալի կիզակետում է հայտնվել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Արցախից տեղահանված  քաղաքացիներից մեկը դիմել է Էջմիածնի քաղաքապետարան` խնդրանքով, որ իրեն կացարան կամ վագոն-տնակ տրամադրեն, սակայն մերժել են` առաջարկելով երեխաներին տանել մանկատուն

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
BRICS-ի արտգործնախարարները կոչ են արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներինՓաշինյանը Բագրատ սրբազանի մոտ մարդ է ուղարկել. փորձել է հանդիպել նրա հետ. Ռուբեն վարդապետ Զարգարյան. 168.amՍևանա լճում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարըԵրևանում 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասներին, զենքի նման առարկայով սպառնացելԱրամ Ա Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի պապի հետՊարույր Հայրիկյանը հայտնում է հացադուլ սկսելու մասին (տեսանյութ)Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրան ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է. Գեղամ Նազարյան Այս տարվա մայիսին ՀՀ է եկել 167,049 զբոսաշրջիկ․ ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-իցԿաշխատենք միասին համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ ՄիրզոյանինՀունիսի 11-ի հոսանքազրկումների մասինԽարույկ են վառել Բաղրամյան պողոտայում քաղաքացիները պայքարի երգեր են երգում (տեսանյութ)Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-Իրան շահերը համընկնում ենԻնչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները՝ Շախմատի աշխարհի պատանիների առաջնությունումՄեծագույն պատիվ է ձեզ ծառայելը, երանի այն անձին, որ ձեր նման զավակներ ունի. Սրբազանը` ժողովրդին (տեսանյութ)ԿԿՀ անդամ Փաշինյանի դիրքորոշման շնորհիվ Պապիկյանի կինը վարչական պատասխանատվության չի ենթարկվել. ՀետքԱրթուր և Արտակ Սարգսյանները 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին, ըստ պաշտպանի՝ Շարժմանը աջակցելու համարԵթե 1 օր ոստիկանությունը չպաշտպանի Փաշինյանին և իր թիմին, կտեսնեք, թե որտեղ կհայտնվեն. զոհվածի մայր (տեսանյութ)ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած գեներալ-լեյտենանտին (տեսանյութ)ՔՊ-ի ներսի մարդկանց համար այժմ Հայրենիք բառը հայհոյանք է, ուր մնաց` դա գիտակցեն․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)Որ արցախցին իրեն մենակ չզգա, չմեկուսանա․ թեմի առաջնորդի հանդիպումները՝ արցախահայերի հետՔՊ-ի յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է կրում անվտանգային սպառնալիքների խորացման համար․ Հարությունյան (տեսանյութ)Վարդենիսցի 4 դպրոցական մրցանակակիր են դարձել Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայումԱրդեն 15 օր Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանը․ Ժաննա ԱլեքսանյանԱյլևս անհնար է ամոթով և մեղքի զգացումով ապրել, պետք է դուրս գանք այս մեղքից, շտկենք եղածը, առաջ գնանք. ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյան (տեսանյութ)Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունիՊարզաբանումներ՝ պարեկների հետ «շփումների համար»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ էԱրամ Ա Հայրապետը Ռայի պատրիարքին է ներկայացրել է Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներըՔՊ-ն ԱԺ-ում նիստ է գումարել․ ԱԺ քառօրյայի օրակարգային հարցերն են քննարկել«Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանաԱդրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն ենՄենք գնում ենք դեպի ավելի ուժեղ, ավելի ամուր ոստիկանական երկիր. ԱԱԾ նախկին տնօրեն (տեսանյութ)Հունիսի 12-ին` ժամը 15:00-ին, բոլորս պետք է այստեղ լինենք, եթե պետությունը մեզ համար արժեք է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Հունիսի 12-ին այստեղ գտնվելը չափազանց կարևոր է, թե ինչ կանենք, չեմ ասի, կարևոր հանգրվան է. Սրբազան (տեսանյութ)Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք. Սրբազան«Ամո'թ, ամո'թ». քաղաքացիները` ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին (տեսանյութ)Պայքարը հաջողելու է, Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, որ դադարենք մնալ նույն տեղում (տեսանյութ)Հայաստանը Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակովՈրպես հայ՝ նրանք արդեն մարած են, գոյություն չունեն մեզ համար. Մելիքյան (տեսանյութ)Մեր թիրախը Նիկոլ Փաշինյանն է, առանց նրա թիմը որևէ արժեք չի ներկայացնում. Շարմազանով (տեսանյութ)Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը Փաշինյանը Հայաստանը գցել է թուրքական հորդառատ գետը, որից ոչ մի հայ չի կարողանում դուրս գալ. Բագրատյան (տեսանյութ)Մի քանի անգամ դիմել եմ Փաշինյանին, որ պատրաստ եմ ծառայել. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)Վաղը Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Եթե այսպես է` մենք իրենց կա'մ գործի չենք թողնելու, կա'մ շարժվելու իրավունք չենք տալու. Սրբազան (տեսանյութ)Մեկ տարի մեքենա վարելու իրավուքից զրկված Առուշ Առուշանյանը Երևանում «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայով «վոյաժների մեջ է» (տեսանյութ)Կարապետ Պողոսյանին տեղափոխեցին Նուբարաշեն ՔԿՀ. մանրամասներ. ՀրապարակԳրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԱՄՆ դեսպանը ԱԺ-ում աշխատանքային հանդիպում է ունեցել
Ամենադիտված