Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ» Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ) «Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ) Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում Ալե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ) «Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին 

Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը»՝ ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական փուչիկ

Վերլուծական

Շաբաթներ առաջ Վրաստանում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Հայկական Խաչմերուկ»-ի ռեբրենդինգի ենթարկված տարբերակը՝ «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որի իմաստը, ըստ ՀՀ իշխանությունների, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովելու է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվելու են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հայաստանը նաև  պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հայ-ադրբեջանական սահմանին հինգ անցակետ ստեղծել, այդ թվում՝ Կայան, Սոթք, Քարահունջի, Անգեղակոթի և Յարասխի մոտ, ինչպես նաև երկու հսկիչ անցակետ՝ Ախուրիկում և Մարգարայում՝ ճանապարհային ենթակառուցվածքների համար։



Այս գաղափարը նոր չէ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում առաջ եկավ տարածաշրջանային խաչմերուկի գաղափարը: Հետո, բնականաբար, այն վերածվեց ավելի լայն հասկացության: Կազմվեց «Հայկական խաչմերուկ» անվանված երևույթի քարտեզը, սակայն այն կյանքի չկոչվեց: Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից և անփառունակ կապիտուլյացիայից հետո որոշեց վերակենդանացնել այս ծրագիրը, որի բովանդակության հակիրճ վերլուծությունն անգամ կարող է փաստել՝ Փաշինյանի կողմից այդքան փիառված պռոյեկտը ընդամենը քարոզչական փուչիկ է: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ տարածաշրջանի հիմնական խաղացողները, որոնք, ըստ Փաշինյանի պլանի, պետք է դառնան այդ խաչմերուկի բաղկացուցիչ մաս, բնավ էլ շահագրգռված չեն դրանում: 

Դիցուք՝ այժմ Անդրկովկասում գործում է երկու լիարժեք տրանսպորտային միջանցք։ Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա (նավթամուղ, գազատար և երկաթուղի) և Ռուսաստան - Ադրբեջան - Իրան (ծովային լաստանավեր, երկաթուղիներ, գազատարների համակարգ): Այսինքն՝ հենց Ադրբեջանն է հանդիսանում տարածաշրջանում այսպես կոչված` լոգիստիկ խաչմերուկը։ Բացի այդ, Ադրբեջանը ձգտում է ապաշրջափակել Հայաստանի տարածքով շրջափակված իր էքսկլավը՝ Նախիջևանը, որպեսզի ստեղծի ևս մեկ խոշոր լոգիստիկ հանգույց, որը կապահովի ցամաքային հաղորդակցություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Ադրբեջանի միջոցով:

Այսինքն ՝ Բաքվի օրակարգում է «նախիջևանյան խաչմերուկ»-ը: Դիցուք, Ադր­բե­ջա­նից՝ Ի­րան եւ ա­պա Նա­խի­ջե­ւան եր­կա­թու­ղու առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում այն կա­րող է ու­ղիղ միա­նալ Թուր­քիա­յի ա­ռաջ քա­շած Նա­խի­ջե­ւան-­Կարս նա­խագ­ծին: Իսկ այս դեպ­քում մեծ հարց է՝ Թուր­քիա­յին առ­հա­սա­րակ պե՞տք է Գ­յում­րի-­Կարս եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը` հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նի հետ կա­րող է կապ­վել նաեւ Կարս-Թ­բի­լի­սի եր­կա­թու­ղու մի­ջո­ցով, որն էա­պես կբեռ­նա­թափ­վի, ե­թե գոր­ծի Ի­րա­նի մի­ջո­ցով Ադր­բե­ջա­նի հետ կա­պի օ­ղա­կը: Վեր­ջա­պես, Ռու­սաս­տա­նը Ի­րա­նի հետ եր­կա­թու­ղա­յին կապ է ու­նե­նում Ադր­բե­ջա­նով, եւ այդ դեպ­քում նրանց հա­մար ևս «Հայ­կա­կան խաչ­մե­րուկ» աս­վա­ծը ո­րևէ տնտե­սա­կան հե­տաքրք­րութ­յուն կա­րող է չներ­կա­յաց­նել: ՌԴ համար այս նախագիծը կարող է ձեռնտու լինել միայն մի դեպքում,  երբ բոլոր ենթակառուցվածքները լինեն իր վերահսկողության տակ: Սակայն դա գրեթե անհնար է` հաշվի առնելով, որ այս ողջ պատմությունը հենց ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար է: Ավելին` Նիկոլ Փաշինյանն իր կառավարության նախագիծը ներկայացնելիս չի զլացել մի քանի անգամ կրկնել, որ  պետությունների սուվերեն տարածքներով անցնող ենթակառուցվածքները չեն կարող վերահսկվել երրորդ երկրների կողմից: Հասկանալի է, թե ում նկատի ունի Փաշինյանը՝ ասելով «երրորդ երկիր»:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանի մյուս խաղացողին՝ Վրաստանին, ապա Փաշինյանի առաջ քաշած նախագիծը Թբիլիսիին էլ ձեռնտու չէ, քանի որ կյանքի կոչվելու պարագայում Վրաստանը կորցնելու է տարածաշրջանում տրանզիտ երկրի կարգավիճակը:

Եվ հենց այս առումով էլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագծի կյանքի կոչվելու շանսերը մոտ են զրոյին, քանի որ չեն բխում պոտենցիալ մասնակից երկրների շահերից: Ավելին՝ ծավալապաշտական մոտեցում ցուցաբերող, Արցախը սկուտեղի վրա ստանալուց հետո այժմ էլ Սյունիքի հանդեպ նկրտումներ դրսևորող Ադրբեջանը, այդ թվում՝ նրա դաշնակից Թուրքիան, որևէ շահագրգռվածություն չունեն Հայաստանը տարածաշրջանի լոգիստիկ խաչմերուկ դարձնելու և մեր տնտեսության զարգացման լոկոմոտիվ դառնալու հարցում: Բաքուն այսօր սպասում է, թե երբ են Հայաստանի իշխանություններն իրենց անհեռանկարային քաղաքականությամբ զրոյացնելու Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը, որպեսզի լուծեն իրենց «ծրագիր մաքսիմումը»:

Փաշինյանը փատացի մեծ աղմուկով առաջ է քաշում մի նախագիծ, որն իրագործվելու գրեթե զրոյական շանսեր ունի, իսկ անգամ եթե ինչ-որ հրաշքով իրագործվի՝ ՀՀ քաղաքացիները դրանից ոչինչ չեն շահելու: Այս համատեքստում առավել շահեկան է թվում ուշադրություն դարձնել Իրանի և Ռուսաստանի հետ ուղղահայաց հաղորդակցություններին, հատկապես Հայաստանի հետ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու Ռուսաստանի փորձերի համատեքստում: Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի՝ որպես Հայաստանի առանցքային առևտրատնտեսական գործընկերների կարգավիճակը՝ դա շատ ավելի արդիական է։


 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ ՍրբազանինԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ»Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ)«Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրաՔաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ)Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան«Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվումԱլե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ)«Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին«Ժողովուրդ». Թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում«Հրապարակ». Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցենՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումԱմենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ ՍրբազանՄտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպան
Ամենադիտված