Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարում Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբ Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էր Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում Շվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը Շղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավոր Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթող Սարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ Անանյան Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմ 

Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Վերլուծական

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին: Եվ այսպես՝

Դեկտեմբերի 4

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակի շուրջ Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը դեռ չի արձագանքել։

«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են իրականացրել Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում էին, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տա «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին։

Դեկտեմբերի 5

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: ՀՀ ԱԽՔ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Դեկտեմբերի 6

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին: 

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված  ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները:

Թունիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԹՀ արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում թունիսցիների հարցերով նախարար Նաբիլ Ամմարի հետ։

Դեկտեմբերի 7

Կառավարության նիստում որոշվեց Արարատ Գրիգորյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Կոլյա Միքաելյանը

Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, համաձայն որի՝ որպես բարի կամքի դրսևորում՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։

Դեկտեմբերի 8

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոունի հետ: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կահիրեում հանդիպել է Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլաթիֆին:

Դեկտեմբերի 9

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ չեն նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է Արգենտինայի Հանրապետություն։ Նշվում է, որ նախագահն Արգենտինայում է լինելու մինչև դեկտեմբերի 12-ը, այցի ընթացքում մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որի ընթացքում հայտնել է, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով` Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, ինչը երկրի համար բացարձակ ռեկորդ է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.amՀղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Արքեպիսկոպոս ԽաչատրյանՀեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետԻսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Չեմ տեսել մի օր իմ տարիքի աղջիկը գա կանգնի պոստ (տեսանյութ) Մեր խնդիրը մեր Հանրապետությունը ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է. Փաշինյանը՝ Սարդարապատի հուշահամալիրումՍանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված բնական աղետից վնասների գույքագրման աշխատանքի հետ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր ԱթոռԳրոսին առայժմ անհնար է համերել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը Իրականությունն այն է, որ պացիենտն այլևս Դե Ֆակտո իշխանություն չունի. Ստեփան Դանիելյան Հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրիցԳյուղ տանող կենտրոնական ճանապարհը փլված է՝ իսկական աղետ է. մեզ վտանգի ենթարկելով՝ ելումուտ ենք անում. Շնողի վարչական ղեկավար «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին. ՊուտինԴատապարտում ենք Վեհափառի դեմ իրականացված գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայում կքննարկվի Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան Չնայած «ենիչերիների» արգելքին, Վեհափառ Հայրապետն, այնուամենայնիվ, բարձրացավ Սարդարապատ (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը թևակոխում է իր վերջնական փուլ. Դավիթ Անանյան
Ամենադիտված