ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև
Համաշխարհային Մամուլ![ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև](/timthumb.php?src=disc/14-05-24/5796755246b9592833bb5e39c69cbe47.jpg&w=780)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև՝ քննարկելու Վաշինգտոնից Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրա տվյալներով՝ Բլինկենը գնացքով Կիև է ժամանել «չհայտարարված այցով»։ Նշվում է, որ սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Կիևին ռազմական աջակցության լրացուցիչ միջոցների խնդրանքին։
Ըստ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի՝ իր այցի ընթացքում Բլինկենը մտադիր է քննարկել, թե ինչպես է Կիևը նախատեսում օգտվել ԱՄՆ-ի զենքի մատակարարումից՝ «ամրապնդելու իր պաշտպանությունը» և փորձելով «վերականգնել նախաձեռնությունը մարտի դաշտում»:
![](banners/armflix.jpg)