Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Հասարակություն![Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն](/timthumb.php?src=disc/19-05-24/dd02d16f83868fddc3c53b0c169f9cf9.jpg&w=780)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները.
Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա:
Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որը այդ ժամանակահատվածում չի սպասարկվի:
![](banners/armflix.jpg)