Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի»
Իրան![Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի»](/timthumb.php?src=disc/19-05-24/ff034676c142fc8e408ab3ee46733612.jpg&w=780)
Փրկարարները մոտեցել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի ենթադրյալ վթարի վայրին, որը կոշտ վայրէջք է կատարել Իրանի հյուսիս-արևմուտքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին։
«Դեպքի վայրին են մոտեցել հինգ օպերատիվ խմբեր»,-նշում է հեռուստաալիքը։
Mehr գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ փրկարարները գտնվում են դեպքի վայրից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա։
![](banners/armflix.jpg)