Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ![Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն](/timthumb.php?src=disc/24-05-24/d46f3e2876670a34e1088fb24229922f.jpg&w=780)
Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի արդյունքում դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 108, հրում վարժությունում` 134 կգ ծանրաձող։ Երկամարտի արդյունքում պատանի ծանրորդը բարձրացրել է 242 կգ։
Առաջնությունն անցկացվում է Պերուի մայրաքաղաք Լիմայում։
![](banners/armflix.jpg)