Ռուսաստանը զորահավաքի կարիք չունի. Պեսկով
Ռուսաստան![Ռուսաստանը զորահավաքի կարիք չունի. Պեսկով](/timthumb.php?src=disc/25-05-24/d10e4e822381779b6b18a0e3a332482d.jpg&w=780)
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս ասել է, որ Ռուսաստանը զորահավաքի կարիք չունի»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Financial Times-ի հրապարակումն այն մասին, որ Ռուսաստանը ստիպված կլինի զորահավաք սկսել այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին։
«Դժվար թե FT-ն հասկանա իրական պատկերը։ Կարելի է միայն ասել՝ դուք գիտեք, որ մեզ մոտ շատ ակտիվ ընթանում է կամավոր պայմանագրայինների հավաքը՝ ամենօրյա ռեժիմով։ Եվ նախագահը քանիցս ասել է, որ, զինվորականների կարծիքով, նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Պեսկովը։
![](banners/armflix.jpg)