Ճանաչողական այցով Գյումրի է այցելել Հայաստանում Լատվիայի դեսպանը
Քաղաքական![Ճանաչողական այցով Գյումրի է այցելել Հայաստանում Լատվիայի դեսպանը](/timthumb.php?src=disc/30-05-24/2254e44732bcce99132510be9cf31853.jpg&w=780)
Ճանաչողական այցով մայիսի 30-ին Գյումրիում էր Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեն: Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրիի ներուժի, այս պահին քաղաքում իրականացվող ծրագրերի, համագործակցությունների ու բազմաթիվ այլ հարցերի մասին:
Համայնքի ղեկավարն իր խոսքում նաև ներկայացրել է տարբեր ոլորտներում քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները, մասնավորապես, առանձնացրել Գյումրու մշակութային, սպորտային և զբոսաշրջային ոլորտները:
Հետագա համագործակցությունների, հնարավոր ծրագրերի ու դրանց շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների մասին ողջույնի իր խոսքում ընդգծել է նաև Էդիթ Մեդնեն: Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով։
![](banners/armflix.jpg)