Կենդանաբանական այգու միայնակ ապրող «Բունկա» փղի համար կկառուցվի նոր ազատավանդակ
Հասարակություն![Կենդանաբանական այգու միայնակ ապրող «Բունկա» փղի համար կկառուցվի նոր ազատավանդակ](/timthumb.php?src=disc/03-06-24/f1c5bae51b921ac7713226c2cf5d4775.jpg&w=780)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանի կենդանաբանական այգու փղի հետ կապված նամակներ ու ահազանգեր է ստանում, որ այն միայնակ է, իսկ պահման պայմանները լավը չեն։
Գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ կենդանաբանական այգու ընդլայնման աշխատանքների շրջանակներում առաջին քայլերից մեկն էլ փղի համար նոր ազատավանդակի կառուցումը և ընդլայնումը կլինի, ինչից հետո հնարավոր կլինի նրա համար փիղ բերել։ Նշվել է, որ կառուցումն այս տարի կսկսվի։
![](banners/armflix.jpg)