Հայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են. Էդգար Էլբակյան
Բլոգոսֆերա![Հայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են. Էդգար Էլբակյան](/timthumb.php?src=disc/07-06-24/050a6113378d0cd53c9a3bc4cb80ce76.jpg&w=780)
Պարտադիր հրամայական է, որ Հայաստանում տեղի ունեցող ամեն բան դիտարկվի քաղաքականության ոսպնյակից, քանզի Հայաստանում ամեն ինչի սկզբնակունքը քաղաքական է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդգար Էլբակյանը:
Խոսքը նա՛և աղետների մասին է և հա՛տկապես աղետների։ Մի երկրում, որտեղ իշխանական մակարդակում թքած ունեն անվտանգության և մարդկային կյանքերի վրա, երեկ Աբովյանում տեղի ունեցածը ցավալի օրինաչափություն է, ոչ թե դժբախտ պատահար։
Օրինաչափության և պատահարի տարբերությունը հենց նպատակաուղղված քաղաքականությամբ պայմանավորված լինելն է։
Միով բանիվ՝ Հայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են։ Քանի չկան ազգային իշխանություններ, հայությունը՝ որպես ազգ (ոչ որպես թուրքի ստրուկ), չի կարող գոյություն ունենալ և զարգանալ»,- գրել է Էդգար Էլբակյանը:
![](banners/armflix.jpg)