Глава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегой Израиль объявил о смерти Хасана Насраллы Лавров и Аракчи обсудили ситуацию на Южном Кавказе Были, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войны Организация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом Эчмиадзине В Армении появится новое единое учебное заведение при МВД 4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный Карабах Вице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нет Правительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млн Рубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношений Главы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерства Израиль не принял предложение США и Франции установить режим прекращения огня 

Հայաստանի իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Բաքվում պահվող հայերին վերադարձնելու համար․ իրավապաշտպանի կարծիքը

Блогосфера

NEWS.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու  և նրանց վերադարձն ապահովելու համար: Այս անգամ զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

Տիկին Ալեքսանյան, կցանկանայինք այս անգամ  Ձեզ հետ անդրադառնալ Բաքվում ապօրինի պահվող 23 հայ բանտարկյալների  թեմային: Հավանաբար տեղյակ եք, որ Բաքվի բանտում  ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը  հունիսի 13-ին ծավալուն դիմում է  ներկայացրել  Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով  խոշտանգման սարսափելի փաստեր: Որևէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաև մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ նախ  որպես պետություն, երկրորդը՝ Հայաստանի իրավապաշտպաններն ու ոլորտային ՀԿ-ները, երբ իրենց քաղաքացիները խոշտանգվում են մեկ այլ երկրի բանտերում:

Կարծում եմ, որ տեղական հասարակական կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանի համար արել են հայտարարություն, սակայն հիմնական աշխատանքը պետք է անի պետությունը։ Մենք չենք տեսնում, որ երկրի վարչապետը այդ մարդկանց բանտարկելուց հետո հրապարակային դատապարտել է Բաքվի պահվածքը՝ մարդկանց կալանավորելու այդ ամբողջ պրոցեսում։ Մենք ընդհանրապես չտեսանք, որ նա խոշտանգումների մասին հայտարարությունների ֆոնին դատապարտող հայտարարություն անի։ Նա որևէ կերպ հրապարակային դատապարտում չի արել, ինչը իրականում շատ կարևոր է։ Սա օրինակ է նաև մյուս երկրների համար կամ միջազգային այն կառույցների համար, որոնք հետաքրքրված են և ջանքեր են ներդնում գերության մեջ գտնվող անձանց աջակցել և ի վերջո հասնել նրանց ազատելուն։ Պետությունը պետք է միջազգային կառույցների հետ սերտորեն համագործակցեր, պարբերաբար դիմեր և շարունակ զբաղվեր այդ հարցերով, և դա պետք է լիներ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ գործը։

Մենք գիտենք, որ այդ հարցերով հիմնականում զբաղվում են այն իրավապաշտպան կառույցները, որոնք հենց այդ միջազգային իրավունքով են զբաղվում։ Երբ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են, իմ կարծիքով՝ մամուլը պետք է հեղեղված լիներ ուղղակի մարդկանց հարցը բարձացնելով։ Սակայն մենք տեսանք, որ Հայաստանի իշխանությունները որևէ դիրքորոշում չհայտնեցին։ Սա շատ նեգատիվ ազդեցություն է թողնում այդ մարդկանց բանտից ազատելու ընթացքի վրա։

Արդյո՞ք մարդասիրական հացերը, այս դեպքում՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը առանձին քննարկման առարկա չպետք է դառնա՝ առանց սպասելու հնարավոր «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը: Այդ մասին հիշատակեց նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թեև մինչ օրս կարծես գործուն քայլեր տեսանելի չեն այդ ուղղությամբ:

Մենք տեսնում ենք Հայաստանի զիջողական քաղաքականությունը միայն թե «Խաղաղության պայմանագիրը» կնքվի, իսկ Ադրբեջանը օգտվելով այդ ամենից, պահանջները շատացնում է։ Ադրբեջանում պահվող մեր քաղաքացիների հարցը պետք է լիներ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման պայմաններից մեկը։ Դա պետք է լիներ որպես պայման և թելադրեին այդ պայմանը, բայց «Խաղաղության պայմանագիրը» մենք չգիտենք՝ կստորագրվի՞, թե՞ ոչ․ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը տանում դրան՝ առանց Հայաստանի կողմից դրված պայմանների։

Մենք տեսնում ենք օրինակ, որ Ադրբեջանը պահանջում է՝ միջազգային ատյաններում ուղղված մեր հայցերից հրաժարում, ինչին դեմ արտահայտվեցին հասարակական կազմակերպությունները։ Դա ուղղակի խայտառակություն կլինի, եթե Հայաստանն այդ քայլերին գնա։ Այդ զիջող քաղաքականությունից հատկապես տուժում են Բաքվի բանտերում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցները։ Դա դժվարացնում է հարցը։

Պետք է շատ մեծ աղմուկ հանել, պետք է պահանջ դրվի, ինչը, սակայն չի արվում։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության իշխանության համար նույնիսկ սկզբունքորեն այդ հարցը դրված չէ։

Տեսականորեն հնարավո՞ր է որևէ «Խաղաղության պայմանագրի» ստորագրում ՝ առանց գերիների, ապօրինի պահվող մյուս բանտարկյալների վերադարձի: Ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ «հիմնավորել», որ, օրինակ, արցախցի գործիչները «քրեական հանցագործներ են», ոչ թե քաղբանտարկյալներ:

Հայաստանը պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», իսկ Ադրբեջանն անընդհատ նոր պայմաններ է դնում։ Հայաստանը պայման չի էլ դնում, ինքը միայն ուզում է ստորագրել և վերջ։

Եթե միջազգային դատարաններում մենք հայցեր ունենք, ինձ թվում է, որ միջազգային դատարաններն այդ հարցը կլուծեն։ Իհարկե դա շատ երկարատև պրոցես է։

Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակն առհասարակ  քաղաքացի-պետություն հարաբերությունների տեսանկյունից, երբ մի կողմից՝ մեր գերիներին ու մյուս բանտարկյալները տարիներ շարունակ պահվում են Բաքվի բանտերում, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանն ամեն կերպ վերադարձնում է արտերկրում ձերբակալված իր քաղաքացիներին. դրա վառ օրինակն ադրբեջանցի «ֆիթնես բլոգերի» դեպքն էր, որը մեղադրվում էր տարեց հայերին դաժանաբար սպանելու մեջ:

Ադրբեջանն իր քաղաքացիներին տեր է կանգնում, Հայաստանը՝ ոչ։ Հիմա Արցախի ղեկավարությունը, որոնք անազատության մեջ են, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Քաղաքացին բացարձակապես արժեք չունի։ Երբ պետք էր բոլոր ջանքերը ներդնել և ազատել ապօրինի կալանված մեր հայրենակիցներին, ոչինչ չի անում․ ես ոչինչ չարվող այս գործընթացը բացասական եմ գնահատում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Израиль утверждает, что убил лидера «Хезболлах» и с тех пор находится в состоянии повышенной готовностиКомиссия по нацбезопасности парламента Ирана провела внеочередное заседание по событиям в ЛиванЗеленский представил Трампу «план победы»В Армении воздух станет холоднее на 2-4 градусаУщерб, нанесенный тайфуном «Яги» Вьетнаму, составил 3,31 млрд. долларовAl Jazeera: После ударов по Ливану в Израиле наблюдается рост популярности НетаньяхуИран запросил экстренный саммит ОИС в связи с израильскими атаками в Ливане и ПалестинеГлава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегойЧисло жертв взрыва на АЗС в пригороде Махачкалы достигло 12 человекИзраиль объявил о смерти Хасана НасраллыБелоруссия и Россия планируют подписать договор о гарантиях безопасностиОбсуждение на тему «Президентские выборы в США и их влияние на постсоветское пространство»Байрамов и Бербок обсудили двусторонние отношения и ситуацию на Южном КавказеСарик Андреасян лишился водительских прав за езду в нетрезвом виде: Он уверяет, что это происки зависитниковЛавров и Аракчи обсудили ситуацию на Южном КавказеУмерла британская актриса Мэгги Смит. Она сыграла Минерву Макгонагалл в «Гарри Поттере» и графиню из «Аббатства Даунтон»Китайская армия проводит военно-морские и военно-воздушные учения в Южно-Китайском мореВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 СЕНТЯБРЯБыли, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войныАрмен Григорян представил Саймону Мордью подходы Армении к установлению мира в регионеОрганизация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом ЭчмиадзинеВ Армении появится новое единое учебное заведение при МВДГалстанян: Не забуду во имя Армении и не прощу во имя АрцахаThe Economist: Зеленский собирается провести президентские выборы в 2025 году для укрепления своей властиПредставитель Всемирного банка описала перспективы горнодобывающей промышленности в АрменииАндраник Кочарян: Нам нужно идти к миру4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный КарабахВ Армении планируют создать необходимые условия для надлежащей работы ВПКТайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНРГендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для АрменииТема Геноцида армян включена в программу уроков истории в школах крупнейшего штата АвстралииСоединенные Штаты привержены сотрудничеству с правительством Армении, чтобы помочь людям, потерявшим свой дом и средства к существованию. Посол США посетила ЕраблурВ Молдове заблокировали семь прокремлевских сайтовБоррель заявил, что война в Ливане стала бы угрозой для стабильности и безопасностиАрарат Мирзоян выразил соболезнования Абдалле Бу Хабибу в связи со смертью граждан ЛиванаЦены на нефть опускаются и завершают неделю существенным снижениемВице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нетМгер Григорян: В армяно-российских отношениях есть проблемыПентагон: США закупят для Украины зенитные ракеты, бомбы и дроныБайден: Россия не победит в этой войне, Украина победитСамвел Шахраманян в сопровождении арцахцев посетил военный пантеон «Ераблур» в ЕреванеЗеленский встретился с Байденом и Харрис в ВашингтонеЕраблур посетили высшие должностные лица Армении: в Пантеоне сосредоточены полицейские силыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 СЕНТЯБРЯРечь премьер-министра Пашиняна на 79-й сессии Генеральной Ассамблеи ООНИнформация о скоплении грузовиков на границе Грузии и Армении не соответствует действительности: КГДПравительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млнРубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношенийБайден поручил Пентагону направить Украине полный пакет одобренной помощиMeta запускает функцию селфи ИИ в Facebook и Instagram
Самое популярное