ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Տավուշի մարզի Վարագավան բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների (լուսանկարներ) Դաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջև Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձել Կհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․ Սրբազան (տեսանյութ) Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Հենրիխ Մխիթարյան-հանդիպում չեմպիոնի հետ. newmag/summerfest-գրքի փառատոն (տեսանյութ) Սուտ են ասում, իրենց բանակցածը խաղաղության մասին չէ, բանակցություն չկա, սեղանի շուրջ պարտադրանք է. Սրբազան (տեսանյութ) 

Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում տեղի կունենա

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն նախարարություն հետևյալ ժամկետներում՝ անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2024 թ. hունիսի 17-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2024 թ. հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից, բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝ Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի, դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի, բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից), անձնագրի պատճենը, սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը, կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), 3x4 չափսի 4 լուսանկար, ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով, հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում (հայերենով, ռուսերենով կամ անգլերենով):

Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու և վերադարձվելու են դիմորդին։ Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։ Գիտելիքի գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն: 2024-2025 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների ընդունելությունն իրականացվելու է բարձրագույն ուսումնական հաստատությունում, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունում լիցենզիայով սահմանված համապատասխան տեղերի առկայության պարագայում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647), արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվելՏավուշի մարզի Վարագավան բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԳյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների (լուսանկարներ)Հայտնի է Վարդավառը նշելու օրըԴաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջևՀորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձելԿհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․ Սրբազան (տեսանյութ)Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Հենրիխ Մխիթարյան-հանդիպում չեմպիոնի հետ. newmag/summerfest-գրքի փառատոն (տեսանյութ)Սուտ են ասում, իրենց բանակցածը խաղաղության մասին չէ, բանակցություն չկա, սեղանի շուրջ պարտադրանք է. Սրբազան (տեսանյութ)Առաջիկա ուրբաթ օրից սկսած` կգնանք մարզեր, մարդիկ մենակության զգացում ունեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ճտերը աշնանն են հաշվում. Բագրատ Սրբազանը` շարժումը տապալվելու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Ահաբեկչություն՝ Դաղստանում․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Ես ուրախ եմ, որ մերը զտվող ու զուլալվող շարժում է, վայրէջք էլ կլինի, վերելք էլ. Սրբազան (տեսանյութ)Ասում է` «խաչքարերը կախեք վզներիցդ ու քարշ տվեք», ոտքի', եթե մտահոգ եք Հայրենիքով, անտարբեր չլինե'ք. Աննա Մայիլյան (տեսանյութ)Սյունիքի մարզում ցեմենտով բարձված «Կամազ»-ը բախվել է քարին և կողաշրջվել. վարորդը տեղում մաhացել էՈ՞վ է կառավարում իշխանությանը,ո՞վ` ընդդիմությանը. Շանթ Հարությունյան-Արա Պապյան (տեսանյութ)Սրբազանի աջակիցները Եկեղեցու բակում են, քաղաքացիները մոտենում և նրա օրհնությունն են հայցում (տեսանյութ)Քաղաքացիները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում (լուսանկարներ)Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է. Բագրատ ՍրբազանԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկը․ Աշոտ Ղազարյան (տեսանյութ)Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, որոնցից երեքը երեխաներ ենՄեր մանկության պատառը շուտ գնաց, Լալան ասում էր` սոդա խմի, էս մի կեր, երկուսս էլ սրտի խնդիր ունեինք. Զառա Արամյան (տեսանյութ)Իշխանությունը չգնահատեց Լալային, այսքան չարախոսությանը չդիմացավ և մահացավ, ամո'թ, ազգը բարոյալքվել է (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՊիտի հանդիպեի Լալայի հետ և զարհուրելի լուրն առա, նրա կողքը նստողը չէր զգում`ժամանակը ոնց է անցնում․ Հարություն Մովսիսյան (տեսանյութ)Մեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Լալան շատ կենսուրախ էր, նրան ճանաչողները երջանիկ են եղել, անսահման բարի էր ու խաղաղություն տարածող․ դերասան (տեսանյութ)Ափսոս էր Լալան, հայ թատրոնի ժպիտը կորավ, ծնկի եմ գալիս նրա հիշատակի առջև. Արեյան (տեսանյութ)«Չարիքի իշխանությունը հետևողականորեն իրագործում է «ՀՀ-ն՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը»․ Ռուբեն ՄելիքյանՈՒՂԻՂ․ դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունըԸնդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը. Փաշինյան Ինտերպոլում «Սարդարապատի» թանգարանից անհետացած գորգերի նկարները կան․ եթե փորձեն տեղափոխել՝ կհայտնաբերվեն․ Կարեն Փահլևանյան Ինչո՞ւ է Սրբազանի շարժման առաջնորդներից մեկը, Սուրեն Պետրոսյանը հանել իր ՀՀԿ-ական լինելու փաստը կենսագրությունիցՀՕՊ ուժերը խոցել են չորս ATACMS հրթիռ1.6 միլիարդի արտոնություն՝ Շրի Լանկայում Հայաստանի պատվո հյուպատոսին պատկանող բիզնեսին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքի 4 անդամ ազատազրկման է դատապարտվել՝ տան աշխատողներին շահագործելու համար Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը Թուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմի ՀՀ-ի առաջարկը Ռուսաստանը կարող է հույս դնել միայն սեփական ռազմական տեխնիկայի վրաԳնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ Նիկոլ Փաշինյան«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմն իր շուրջ է համախմբել համաշխարհային աստղերի Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը. Տաթևիկ ՀայրապետյանԱրմինե Գրիգորյանը՝ իր առջև փակված դռների, ժողովրդի անտարբերության և իշխանափոխության պահանջի մասին Nissan-ը հարվածել է պարեկների ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ. shamshyan Էլինա Ավանեսյանը դուրս է եկել որակավորման եզրափակիչ փուլ. Իսթբորն Վրացի երկրպագուն մահացել է Վրաստան - Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիս
Ամենադիտված