Բայդենը որդուն ներում չի շնորհի
ԱՄՆ![Բայդենը որդուն ներում չի շնորհի](/timthumb.php?src=disc/07-06-24/3515493d0c3ab6f58fa84bf72e8ff764.jpg&w=780)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ներում չի շնորհելու որդուն՝ Հանթեր Բայդենին, որը, զենք պահելու մեղադրանքով, կանգնել է դաշնային դատարանի առջև։
ABC News-ին տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե արդյոք նա բացառում է, որ իր որդուն ներում կշնորհի, Բայդենը պատասխանել է՝ այո։
Հանթեր Բայդենը մեղադրվում է զենք վաճառողին ստելու, նրան կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար այն մասին, որ ինքը թմրանյութ չի օգտագործում, ինչպես նաև 11 օր ապօրինի ատրճանակ պահելու մեջ։
![](banners/armflix.jpg)