Հայաստանի թիմը 10 մեդալ է նվաճել Վրաստանում ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Տավուշի մարզի Վարագավան բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների (լուսանկարներ) Դաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջև Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձել Կհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․ Սրբազան (տեսանյութ) Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Հենրիխ Մխիթարյան-հանդիպում չեմպիոնի հետ. newmag/summerfest-գրքի փառատոն (տեսանյութ) 

ՀՀ կենտրոնական բանկը դարձյալ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսի

Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 11-ի նիստում որոշել է ևս 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8 տոկոս:  Այդ մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ Խորհրդի գնահատմամբ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Հայտարարվեց, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3 տոկոս: Իսկ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով -0.5 տոկոս:

«2024 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը»,- ասաց Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գնանկումային ազդեցությունների ենթարկվել արտաքին հատվածից:

«Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրական հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկաներում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսությանը դեռևս պահպանվում են»,- հայտարարեց Մարտին Գալստյանը:

Բանախոսը հավելեց, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս, ըստ Մարտին Գալստյանի, շարունակում է կրել կարճաժամկետ որոշ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի, կայունության, երկարաժամկետ հեռանկարների, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ:

«Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ»,- հայտնեց Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, ՀՀ ԿԲ խորհուրդը քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:

«Մի կողմից՝ խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև երկրի ռիսկ-հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար:

Մյուս կողմից՝ խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների հետևանքով թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը, կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,- նշեց Գալստյանը:

Նա հավելեց, որ Կենտրոնական բանկի խորհուրդը, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, որոշել է շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը: Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի թիմը 10 մեդալ է նվաճել ՎրաստանումՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվելՏավուշի մարզի Վարագավան բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԳյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների (լուսանկարներ)Հայտնի է Վարդավառը նշելու օրըԴաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջևՀորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձելԿհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․ Սրբազան (տեսանյութ)Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Հենրիխ Մխիթարյան-հանդիպում չեմպիոնի հետ. newmag/summerfest-գրքի փառատոն (տեսանյութ)Սուտ են ասում, իրենց բանակցածը խաղաղության մասին չէ, բանակցություն չկա, սեղանի շուրջ պարտադրանք է. Սրբազան (տեսանյութ)Առաջիկա ուրբաթ օրից սկսած` կգնանք մարզեր, մարդիկ մենակության զգացում ունեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ճտերը աշնանն են հաշվում. Բագրատ Սրբազանը` շարժումը տապալվելու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Ահաբեկչություն՝ Դաղստանում․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Ես ուրախ եմ, որ մերը զտվող ու զուլալվող շարժում է, վայրէջք էլ կլինի, վերելք էլ. Սրբազան (տեսանյութ)Ասում է` «խաչքարերը կախեք վզներիցդ ու քարշ տվեք», ոտքի', եթե մտահոգ եք Հայրենիքով, անտարբեր չլինե'ք. Աննա Մայիլյան (տեսանյութ)Սյունիքի մարզում ցեմենտով բարձված «Կամազ»-ը բախվել է քարին և կողաշրջվել. վարորդը տեղում մաhացել էՈ՞վ է կառավարում իշխանությանը,ո՞վ` ընդդիմությանը. Շանթ Հարությունյան-Արա Պապյան (տեսանյութ)Սրբազանի աջակիցները Եկեղեցու բակում են, քաղաքացիները մոտենում և նրա օրհնությունն են հայցում (տեսանյութ)Քաղաքացիները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում (լուսանկարներ)Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է. Բագրատ ՍրբազանԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկը․ Աշոտ Ղազարյան (տեսանյութ)Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, որոնցից երեքը երեխաներ ենՄեր մանկության պատառը շուտ գնաց, Լալան ասում էր` սոդա խմի, էս մի կեր, երկուսս էլ սրտի խնդիր ունեինք. Զառա Արամյան (տեսանյութ)Իշխանությունը չգնահատեց Լալային, այսքան չարախոսությանը չդիմացավ և մահացավ, ամո'թ, ազգը բարոյալքվել է (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՊիտի հանդիպեի Լալայի հետ և զարհուրելի լուրն առա, նրա կողքը նստողը չէր զգում`ժամանակը ոնց է անցնում․ Հարություն Մովսիսյան (տեսանյութ)Մեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Լալան շատ կենսուրախ էր, նրան ճանաչողները երջանիկ են եղել, անսահման բարի էր ու խաղաղություն տարածող․ դերասան (տեսանյութ)Ափսոս էր Լալան, հայ թատրոնի ժպիտը կորավ, ծնկի եմ գալիս նրա հիշատակի առջև. Արեյան (տեսանյութ)«Չարիքի իշխանությունը հետևողականորեն իրագործում է «ՀՀ-ն՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը»․ Ռուբեն ՄելիքյանՈՒՂԻՂ․ դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունըԸնդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը. Փաշինյան Ինտերպոլում «Սարդարապատի» թանգարանից անհետացած գորգերի նկարները կան․ եթե փորձեն տեղափոխել՝ կհայտնաբերվեն․ Կարեն Փահլևանյան Ինչո՞ւ է Սրբազանի շարժման առաջնորդներից մեկը, Սուրեն Պետրոսյանը հանել իր ՀՀԿ-ական լինելու փաստը կենսագրությունիցՀՕՊ ուժերը խոցել են չորս ATACMS հրթիռ1.6 միլիարդի արտոնություն՝ Շրի Լանկայում Հայաստանի պատվո հյուպատոսին պատկանող բիզնեսին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքի 4 անդամ ազատազրկման է դատապարտվել՝ տան աշխատողներին շահագործելու համար Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը Թուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմի ՀՀ-ի առաջարկը Ռուսաստանը կարող է հույս դնել միայն սեփական ռազմական տեխնիկայի վրաԳնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ Նիկոլ Փաշինյան«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմն իր շուրջ է համախմբել համաշխարհային աստղերի Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը. Տաթևիկ ՀայրապետյանԱրմինե Գրիգորյանը՝ իր առջև փակված դռների, ժողովրդի անտարբերության և իշխանափոխության պահանջի մասին Nissan-ը հարվածել է պարեկների ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ. shamshyan Էլինա Ավանեսյանը դուրս է եկել որակավորման եզրափակիչ փուլ. Իսթբորն
Ամենադիտված