Ոչ իրավաչափ վարքագիծը չեզոքացվելու է․ ԱԱԾ-ն հորդորում է հավաքի աջակիցներին պահպանել օրինականությունը
Հասարակություն![Ոչ իրավաչափ վարքագիծը չեզոքացվելու է․ ԱԱԾ-ն հորդորում է հավաքի աջակիցներին պահպանել օրինականությունը](/timthumb.php?src=disc/12-06-24/001ba39d577c0dae52749cfa71ab0693.jpg&w=780)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
![](banners/armflix.jpg)