«Երևանյան երկխոսության» փակ քննարկմանը անդրադարձ է կատարվել անվտանգության ներկայիս մարտահրավերներին Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է․ ՆԳՆ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասը Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը 19°C է Ես չտեսա քնած դատավոր. փաստաբան Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը Կգա այդ հրաշալի օրը՝ նորից նրանց շուրթերից կլսենք «մամ ջան» բառերը․ անհետ կորածի մայր Դանակահարություններ հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Միրզոյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարը քննարկել են համագործակցային հարցեր 

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են․ Արսեն Բաբայան

Իրավունք

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են

Հրայր Թովմասյանի գործով ընդամենը 20 րոպե տևած դատական նիստին, այնուհետև՝ պաշտպան Արամ Օրբելյանի ասուլիսին հետևելուց հետո ինձ համար միանշանակ է, որ առերևույթ առկա են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը։ Փաստորեն, հուլիսի 25-ին Տաթևիկ Գրիգորյանը, Նորայր Փանոսյանի՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով դատարան չներկայանալու պատճառով քրեական գործը բաժանել է՝ չունենալով դրա լիազորությունը։

Դատաքննության փուլում գործը կարող է բաժանվել մի դեպքում՝ երբ ամբաստանյալներից մեկի տևական հիվանդության կամ փախուստի մեջ գտնվելու պատճառով նա չի մասնակցում դատական նիստերին, որի պատճառով խախտվում է մյուս ամբաստանյալի կամ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության ժամկետները։ Փանոսյանը փախուստի մեջ չի գտնվում, իսկ նիստից բացակայելու հիմքում ընկած հանգամանքները ժամեր անց վերացել են։ Փանոսյանի մասով դատավորը միանշանակ արդեն իսկ խախտել է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

Այնուհետև քմծիծաղով ու ռեպլիկներով է արձագանքել դատական նիստը մինչև հաջորդ օրը հետաձգելու՝ Օրբելյանի միջնորդությանը, չտալով անգամ մեկ օր ժամանակ, որպեսզի պաշտպանական կողմը պարզի թե ինչ միջնորդություններ են ներկայացված, որոնց պետք է միանա, որոնք պետք է ներկայացնի։ Դրանից հետո էլ Հրայր Թովմասյանին ապօրինի կերպով հեռացրել է դատական նիստից, այն էլ՝ 10 ժամով՝ դատախազին ամենագետ անվանելու և իր ձեռքին պահած քրիստոնեական խորհրդանշով թևնոցը չթաքցնելու համար։ Սրանով Դատավորը նպատակ է հետապնդում ավարտել այս գործի քննությունը առանց Թովմասյանի ավարտական ճառ ասելու հնարավորություն տալու։ Անձը կարող է հեռացվել դատական նիստից, երբ վերջինս խաթարում է դատարանի բնականոն գործունեությունը և այն հնարավոր չէ վերականգնել։ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահին անգամ նիստ անցկացվել չէր կարող։ Դատավորը հանրային պաշպան է ներգրավել օրենքի կոպիտ խախտմամբ. դատավորի հղումը ՍԴ որոշմանը, բացարձակ վերաբերելի չէ այս դեպքին։ Հրայր Թովմասյանը չի ծանուցվել օգոստոս 8-ի ու 15-ի նիստերի մասին, և դրանով իսկ խախտվել է Հրայր Թովմասյանի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը։ Այս դատավորի գրասենյակի թափթփվածության արդյունքում Արամ Օրբելյանին նիստերի մասին ծանուցումը ուղարկվել է Շարուրի փողոցի ինչ-որ հասցեով: Պարզվում է, որ Օրբելյանը, ոչ միայն այդ հասցեում հաշվառված չէ, չի բնակվում, գործունեություն չի իրականացնում, այլև անգամ չգիտի, թե ֆիզիկապես քաղաքի որ հատվածում է գտնվում այդ հասցեն։ Զավեշտը դրանով չի ավարտվում։ Պարզվում է Շարուրի հասցեով է ուղարկել նաև նախորդ դատական նիստերի ձայնագրությունների կրիչները, փաստորեն՝ ինչ-որ մեկը դրա իրավունքը չունենալով դրանք ստացել է։ Իսկ դատավորն էլ իրենից գոհ դեմքով պնդում էր, որ Օրբելյանը նախորդ բոլոր նիստերի մասին պատշաճ ծանուցված է եղել և ձայնագրություններն էլ ստացել է։

Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Դատավորը հպարտ դեմքով հայտարարում է, որ Արամ Օրբելյանին տուգանելը օրինական է եղել, քանի որ տեսեք, Օրբելյանը անգամ չի բողոքարկել իրեն տուգանելու որոշումը։ Այս դեպքում էլ պարզվում է, որ այս որոշումը ևս Շերամի փողոցի դեռ չպարզված մարդն է ստացել. Դե, եթե տվյալ անձը չի բողոքարկել, ուրեմն Արամը համաձայն է։ Ու դատավորը փոխարենը ներողություն խնդրի իր ու իր գրասենյակի թափթված աշխատանքի, անպատասխանատու պահվածքի համար, որով խախտել է դատավարության մասնակիցների մի շարք իրավունքներ, հայտարարում է, որ կրիչները ՎԵՐՍՏԻՆ կտրամադրվեն։ Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Այսօրվա նիստում, երբ արդեն նիստը ավարտված էր, հաջորդ նիստը նշանակված, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի նախօրոք պատրաստած շպարգալկա հանեց ու սկսեց կարդալ, որից տպավորություն ստեղծվեց, որ դատավորը ներմուծել է մի նոր դատավարական ինստիտուտ, այն է՝ ինքնապաշտպանական ճառ։ Եթե չիմանայի, որ դատավորը այդ տեքստը կարդում է իր կողմից նախագահվող նիստում, վստահորեն կպնդեի, որ նա այն կարդում է ԲԴԽ-ում իրեն աշխատանքից ազատելու հարցով հրավիրված նիստին։

Դասականը կասեր՝ մի շտապի, կհասցնես։ Այս ամբողջից կարելի է վստահ հետևություն անել, որ Տաթևիկ Գրիգորյանը ոչ միայն դաբրո ունի նման կերպ վարվելու, այլև միգուցե և հրահանգ։ Հնարավոր է, որ Կարեն Անդրեասյանի օրոք Տաթևիկը պատասխանատվության չենթարկվի։ Բայց անդրեասյանները հավերժ չեն, նախորդ իշխանության օրոք էլ բազմաթիվ դատավորներ են եղել, որ Տաթևիկի պես էին մտածում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երևանյան երկխոսության» փակ քննարկմանը անդրադարձ է կատարվել անվտանգության ներկայիս մարտահրավերներինՀանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է․ ՆԳՆԱլեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարինՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասըՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը 19°C էԵս չտեսա քնած դատավոր. փաստաբանԿալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենըԿգա այդ հրաշալի օրը՝ նորից նրանց շուրթերից կլսենք «մամ ջան» բառերը․ անհետ կորածի մայրԴանակահարություններ հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներՄիրզոյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարը քննարկել են համագործակցային հարցերԱյս մեղադրական եզրակացությունն առնվազն 10 մահացու հիվանդություն ունի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Ներկա իշխանությունները չեն հանդուրժում մարդկանց, ովքեր չեն կիսում իրենց տեսակետըԺամկետանց սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում․ ստուգայցեր են իրականացվում102 մլն եվրո վարկ՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման համարՀՀ-ի խորհրդարանը շատ ներկայացուցչական և ներառական է. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարՊուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետԱրագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 13-ինՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածելԿապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունըՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակԲնակարանների արժեքի նվազում չի սպասվումԻրականությունն այլ է․ հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ ԴանիելյանՖրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացու նկատմամբ դատավճիռըԲուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է ՊԵԿ-ում կգործի տեղեկատվության ավտոմատ փոխանակման էլեկտրոնային համակարգԱննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Նոր որոշմամբ կապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՎրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Նոր մանրամասներ՝ Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով․ 18 միլիոն դրամի հափշտակություն Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած ոստիկանը27-ամյա կինը վերցրել է ավտոմեքենայի կանխավճարն ու անհետացել. (տեսանյութ)«ARARAT» գրառմամբ ծխախոտի տուփից ադամանդանման քարեր են հայտնաբերվել. ՊԵԿ-ը ներմուծման փորձը կանխել էՍեպտեմբերի 21-ին, Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում Մի վախեցրեք էլի ինձ, կարող եք հիմա էլ ընդհատել նիստը ու գնալ խորհրդակցական սենյակ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Ռnւմբի տեղադրման ահազանգեր՝ Երևանի մոլերում Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներՄեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ համաժողովը ՀՖՖ-ն դատապարտում է Չանչարևիչի հասցեին Գեղամ Նազարյանի կողմից հնչեցրած «հիմնազուրկ մեղադրանքները» Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը ժամանել է Կիև (լուսանկարներ)Վահագն Աֆյանը՝ Բանգլադեշում և Նեպալում ՀՀ դեսպան Կալանքը հսկելու ևս 355 սարք ձեռք կբերվիՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը (տեսանյութ)Սուրեն Պապիկյանն ու Չինաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները Գլխավոր դատախազի խորհրդականը հերքում է Գառնիկ ԴանիելյանինՈրևէ ձևաչափով Մեղրիի ճանապարհի ապաշրջապակման հարցի քննարկումներից հրաժարում. Սամվել Բաբայան«Գլխավոր դատախազը միացել է քաղաքական իշխանությանը». Թովմասյան (տեսանյութ) Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համաձայնագրերը և ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարել են զսպող գործոն լինել. Մելքոնյան«Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոն. բացահայտել Հայաստանը դասական երաժշտության միջոցով
Ամենադիտված