Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների' զանգվածային ձեռբակալություններ, արեւանգումներ, անհնազանդություն հայտնող անձանց հանդեպ անօրինական գործողություններ եւ այլն։ Հասկանալի է, որ,1. արդեն չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության վրա,2. չունենալով երկրի ներսում աջակցություն, ստիպված է հենվել մի որեւէ արտաքին գերխաղացողի վրա, երկրի շահերը հանելով աճուրդի։Ընդդիմության ձեռնարկած փողոցային մի քանի ընդվզումների տապալումը (այլ հարց, թե որքանով էին դրանք գրագետ կառավարվում) եւ խո...
Քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասա, ա՜յ Բորել ջան, ա՜յ հորովել ջան, բա մենք էսքան ժամանակ ինչ ենք ասում: Տես է! Երբ իրենց պետք ա, լավ էլ հասկանում են միջազգային հարաբերություններում անարխիկ համակարգի և հակամարտային միջավայրի առանձնահատկությունները: Մնում է պարզել, թե էդ ինչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց "ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք" ունեցողի»:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը հաստատել է 390 բնակավայրերի ցանկ, որտեղ տուն կառուցելու կամ գնելու համար արցախցիներին տրամադրվելու է 4-5 մլն դրամի օժանդակություն։ Ցանկում կան սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից։ Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»։
Հայաստանի ներկայացուցիչները Կազանում ընթացող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայ մարզիկներից միակ ոսկե մեդալին արժանացել է կարատեիստ Սուրեն Հարությունյանը: Վերջինս 5 հաղթական մենամարտ է անցկացրել և հռչակվել չեմպիոն: Նրա թիմակից, -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալին: Հայաստանի թիմի կազմում 3 բրոնզե մեդալ են նվաճել ուշուի հավաքականի անդամները: 52 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը&nb...
Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 92 երկրից 80-ը։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովի վերաբերյալ հռչակագրի տեքստ...
Աշխատանքային քննարկում, փորձի փոխանակում ու կարողությունների զարգացում: Խորհրդարանում հյուրընկալվել են Լիտվայի Սեյմասի աշխատակազմի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հյուրերն առավել հետաքրքրվել են օրենքների նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների մշակման գործընթացով, «Ամառային դպրոց» ծրագրով ու խորհրդարանական աշխատանքներին երիտասարդների ներգրավելու փորձառությամբ: Մանրամասները՝ տեսանյութում: