երևանում Արցախի ներկայացուցչության դռները կոտրել են և ներխուժել
SocietyՈստիկանության հատուկ ջոկատայինները դիմակավորված ներխուժել են Երևանում՝ Արցախի ներկայացչության գրասենյակ:
Այս պահին Արցախի ներկայացուցչությունում լարված իրավիճակ է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները այս պահին կոտրում են Արցախի ներկայացուցչության դռները։
Արցախի ներկայացուցչության անդամները հայտնում են, որ իրենց չի ներկայացվել դատարանի որոշում ծառայողական մեքենայի բռնագրավման մասին:
Այս պահին ոստիկանության գործողությունները ներկայացուցչության տարածքում ապօրինի են: