ԱՄՆ-ում սենատոր Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար
USAՄիացյալ Նահանգներում երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին մեղավոր են ճանաչել բոլոր 16 մեղադրանքներում, որոնք ներառում են կոռուպցիայի և Եգիպտոսի և Քաթարի շահերի լոբբինգը՝ որպես օտարերկրյա գործակալ: Այս մասին հայտնում է CNN-ը։
Բացի այդ, քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, շորթման և խարդախության մեջ։
Մենենդեսին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, սակայն նա կարող է բողոքարկել վճիռը։
Սենատորը հերքում է իր մեղքը բոլոր կետերով: Մինչ այդ նա ամերիկյան հետախուզական գործակալություններին մեղադրել էր կոռուպցիոն գործով ապացույցները խեղաթյուրելու մեջ։
2023 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Մենենդեսին և նրա հայազգի կնոջը՝ Նադին Արսլանյանին, մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի մեջ։ Մենենդեսը կտրականապես հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։ Ապրիլին նա ասել է, որ իր դեմ հետաքննությունը «ոչնչի չի հանգեցնի»։
Ըստ CNBC-ի՝ 2018-ից 2022 թվականներին սենատորն ու նրա կինը «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք են ստացել՝ երեք ձեռնարկատերերին հովանավորելու համար Մենենդեսի իշխանությունն ու ազդեցությունն օգտագործելու դիմաց»։