Moscow categorically disagrees with Armenian PM’s criticism of CSTO: Peskov Alen Simonyan Receives Ambassador of Canada to Armenia Andrew Turner At the moment, we do not have agenda to integrate into BRICS: Pashinyan on participating in summit Russia's policy on regional cooperation with Iran has not changed: Shoigu Armenia started reforms of army and armed forces, and this is being discussed in particular in Azerbaijan: Pashinyan Yerevan hosting Second Global Armenian Summit (live) Vivid example of commitment to sustainable peace agenda in region is 'Crossroads of Peace' project initiated by Armenia's Government: Lilit Makunts A high-level conference of young parliamentarians from around the world was organized at Seven Visions, The Dvin French envoy: Armenia PM is invited to 19th La Francophonie summit in France We always look for opportunities to convene the foreign ministers of Armenia and Azerbaijan, Miller 

Հանցանքի համար ձեռք են բերել հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ավտոմեքենա

Right

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա Սերգեյ Գրիգորյանի  սպանության և 35–ամյա Բ․  Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել էին «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների  ավտոմեքենաներ:

«LAND CRUISER» մակնիշի ավտոմեքենայի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում՝ արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել էին «ոստիկանություն» գրառմամբ, ռազմամթերքի համար նախատեսված բաճկոն, հեռադիտակ, բենզինով լցված տարաներ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, 2 հատ ռադիոկապ, տարբեր տրամաչափի բազմաթիվ  պարկուճներ և փամփուշտ:

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Նախաքննական մարմնի կողմից իրականացված հսկայածավալ ապացուցողական և վարութային, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության էական հանգամանքներ։

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռևս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետև  2021թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա անձի՝ Ռ․Ստեփանյանի և  նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի և Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ, «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռ․Ստեփանյանի միջև։ Դրա հետևանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձևավորված թշնամական հարաբերություններից ելնելով՝ Ռ․Ստեփանյանը, Սերգեյ Գրիգորյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, իրեն մտերիմ երեք անձանց՝ Ա․ Կյուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել 7.62մմ տրամաչափի «AK 103» մոդելի, հրազեն հանդիսացող ինքնաձիգ և համապատասխան փամփուշտներ։

Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները:

2024թ. հունիսի 11-ին նրանք մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռ․Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Վերջինիս և Ա․Կյուրեղյանի հետ, որպես կազմակերպիչների, ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ խմբի մյուս երկու անդամները՝ Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոցներ, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր, կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, ժամը 21:00-ի սահմաններում, Ռ․Ստեփանյանի տնից ուղևորվել են Երևան քաղաք։

Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին ու պատրաստվել հեռանալ այդտեղից: Ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ․Ս․-ն:

Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից՝ Հ.Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Սերգեյ Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել նաև Սերգեյ Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու․Գրիգորյանը ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ Բ․Ս․-ն՝ պարանոցի շրջանի բեկորային վնասվածք:

Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց ավտոմեքենայով, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով, թողնելով այն դեպքի վայրում, դիմել են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցել ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:

Պարզվել է, որ Ա․ Կյուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու.Գրիգորյանի և Հ.Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատախազին՝ Ռ.Ստեփանյանի և Ա․Կյուրեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Ոստիկանությանը հանձնարարվել է կալանքի հարցը քննարկելու համար, դատարան ներկայացնելու նպատակով, նշված 4 անձանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Կատարված միջոցառումների արդյունքում՝ հանցագործության կազմակերպման համար մեղադրվող Ռ․Ստեփանյանը և Ա․Կյուրեղյանը  ձերբակալվել են։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Խմբի մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղությամբ միջոցառումները շարունակվում են։

 

 

 

 

 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Jeff Bezos’ fiancée Lauren Sanchez can’t wait to walk down the aisleKendall Jenner goes blondeGeghard Scientific-Analytical Foundation: Karabakh’s Shushi, Azerbaijani propaganda in Egyptian mediaThere are territorial claims against Armenia in Constitution of Azerbaijan: PashinyanArmenia Security Council chief: Technico-military cooperation with Russia has dropped from 96% to less than 10%Moscow categorically disagrees with Armenian PM’s criticism of CSTO: Peskov Alen Simonyan Receives Ambassador of Canada to Armenia Andrew TurnerAt the moment, we do not have agenda to integrate into BRICS: Pashinyan on participating in summitIf we see more or less realistic possibility of becoming EU member, we will not miss the moment: PashinyanRussia's policy on regional cooperation with Iran has not changed: ShoiguNicole Scherzinger wants to ‘linger’ in summer little bit longerArmenia started reforms of army and armed forces, and this is being discussed in particular in Azerbaijan: Pashinyan Yerevan hosting Second Global Armenian Summit (live)White House gets familiarized with Zelenskyy’s peace plan, finds it something ‘that can work’Vivid example of commitment to sustainable peace agenda in region is 'Crossroads of Peace' project initiated by Armenia's Government: Lilit MakuntsA high-level conference of young parliamentarians from around the world was organized at Seven Visions, The DvinFrench envoy: Armenia PM is invited to 19th La Francophonie summit in FranceHonda reveals what its new Acura crossover will look likeBlinken discusses Azerbaijan’s adherence to international human rights obligations and commitments with AliyevWe always look for opportunities to convene the foreign ministers of Armenia and Azerbaijan, MillerRihanna turns heads in white teddy coat at Fenty Hair launch in LondonApple's stock price fell more than 3% amid weak demand for iPhone 16Newspaper: Armenia ex-president Robert Kocharyan, Vladimir Putin have telephone conversationFrench Foreign Minister visits Musa Dagh Battle memorial in ArmeniaPM Pashinyan leaves for Georgia on official visitArmenia should be able to protect its territory and population: Armenia-France cooperation in field of defense will continueHarris expressed concern about possible assassination attempt on TrumpIt is Azerbaijan's responsibility to show that it sincerely wants to achieve peace before COP29: Foreign Minister of FranceOil Prices DownPrivate conversation between Ararat Mirzoyan and Stéphane Sejourne took place at Armenia's Foreign MinistryBarerar.am is a new platform that provides an opportunity to provide assistance to needy families directly and without any mediation Ukraine attacks Russian territory with drones, againCrossroads of Peace initiative by Armenia is ‘very reasonable’ project, France Senator saysPM Pashinyan receives Iraq's Supreme Court President Jassim Muhammad AboudCatholicos invites Armenia authorities to Holy Etchmiadzin Cathedral re-consecrationHungary can support process of finalizing peace agreement between Armenia and Azerbaijan: SzijjártóLauren Sanchez is a busty bombshell in $9,000 designer gown alongside billionaire fiancé Jeff Bezos at galaArmenia parliament vice speaker: We can have fully normalized relations tomorrow if Turks show political willIf Turkey shows political will, we can have normalized relations even tomorrow: RubinyanTerritorial integrity, sovereignty, and legislation of regional countries must be respected: SheikholeslamiArmenia-Azerbaijan and Armenia-Turkey normalization processes open new doors for regional cooperation: DarsaliaArmenia Deserves Europe's Attention and Support: Xavier Bettel‘Zangezur corridor’ is Russia conspiracy to close Iran's border, Tehran saysNewspaper: Armenia officially starts supplying Ukraine with Soviet-made weapons?Lasting peace in South Caucasus is not only possible, but also realistic: PashinyanArmenia is following path of economic diversification: Papoyan met with Ministers of Foreign Affairs and Economy of LithuaniaVice President of the European Commission will hold meetings with high-ranking leaders in Armenia: MaragosArmenia FM: Draft peace treaty sent to Azerbaijan contains fully agreed textIn 2027, Elon Musk's fortune may exceed $1 trillion Tokayev: Kazakhstan ready to continue providing platform for Armenia-Azerbaijan talks
Most Popular