Moscow categorically disagrees with Armenian PM’s criticism of CSTO: Peskov Alen Simonyan Receives Ambassador of Canada to Armenia Andrew Turner At the moment, we do not have agenda to integrate into BRICS: Pashinyan on participating in summit Russia's policy on regional cooperation with Iran has not changed: Shoigu Armenia started reforms of army and armed forces, and this is being discussed in particular in Azerbaijan: Pashinyan Yerevan hosting Second Global Armenian Summit (live) Vivid example of commitment to sustainable peace agenda in region is 'Crossroads of Peace' project initiated by Armenia's Government: Lilit Makunts A high-level conference of young parliamentarians from around the world was organized at Seven Visions, The Dvin French envoy: Armenia PM is invited to 19th La Francophonie summit in France We always look for opportunities to convene the foreign ministers of Armenia and Azerbaijan, Miller 

ՀՀ իշխանությունների անակնկալ որոշումը․ ինչո՞ւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետևից ՀՀ իշխանությունները որոշեցին մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. 168.am

Publications

168.am-ը գրել է.

Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվելիք BRICS-ի (ԲՐԻՔՍ) գագաթնաժողովին, որին մասնակցելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան՝ Ալիևի ու Էրդողանի մակարդակով։ ՀՀ մասնակցության մասին նախօրեին հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, հաղորդելով նաև, որ ՀՀ-ն նաև ԱՊՀ գագաթնաժողովին է մասնակցելու։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել։

Հատկապես ուշագրավ են գործընթացները ԲՐԻԿՍ միջազգային հարթակի շուրջ, որը գլխավորող Չինաստանն ու Ռուսաստանն այն ընդլայնելու գործընթաց են սկսել։

Նշենք, որ այս կազմակերպությանը բաժին է հասնում մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։

Ադրբեջանն օգոստոսի կեսերին պաշտոնապես դիմել է այդ կազմակերպությանը՝ անդամակցելու համար, և հնարավոր է՝ Կազանում որոշում ընդունվի այս հայտի կապակցությամբ։

Թուրքիան ևս ամիսներ առաջ ցանկություն էր հայտնել միանալ այս կազմակերպությանը, որը Պեկինը և Մոսկվան ձգտում են վերաձևավորել Արևմուտքի դեմ դաշինքի։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հենց օրերս հայտարարեց, որ Թուրքիան ևս ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել։ «Մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ մենք ցանկանում ենք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Գործընթացը մեկնարկել է»,- ասել է Չելիքը, չհստակեցնելով, թե երբ է պաշտոնական Անկարան ուղարկել անդամակցության հայտը։ Նրա խոսքով՝ լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն, երբ ի հայտ գան արդյունքները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեռ հուլիսին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ԲՐԻԿՍ-ը չի դիտարկում՝ որպես «այլ կառույցներին այլընտրանք»: Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է մնալ ԵՄ թեկնածու երկիր։

ԲՐԻԿՍ-ին անդամակցության մտադրությունից խոսել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Տեսնենք, թե ինչի կհաջողվի հասնել այս տարի»,- Չինաստանում հայտարարել էր թուրք նախարարը։

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ավելի քան 30 երկիր պատրաստակամություն է ցուցաբերում համագործակցել BRICS-ի հետ, ոմանք ցանկանում են միանալ կազմակերպությանը։ «Ինչ վերաբերում է BRICS-ի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք զարգանում են, զարգանում են շատ հաջող։ Հիմա մենք ընդլայնել ենք մասնակիցների շրջանակը, սա շատ լավ գործընթաց է։ Ավելի քան 30 երկրներ այսօր… ցույց են տալիս համագործակցելու իրենց պատրաստակամությունը, իսկ որոշները՝ միանալու BRICS-ին»,- ասել է Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։ Պուտինը հավելել է, որ BRICS-ի նոր անդամներն ինքնաբավ են՝ արագ զարգացող տնտեսություններով և տարբերվող մշակույթներով։ «Նրանք, անշուշտ, դրական ներդրում կունենան կազմակերպության զարգացման գործում»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեծ թափով ընթացող BRICS-ի ընդլայնման գործընթացը ցույց է տալիս բազմաբևեռ աշխարհի համար Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների պայքարի ճշմարտացիությունը և արդիականությունը։

Նրա խոսքով, այս կազմակերպությունը ներկայումս էական շրջափուլ է անցնում, և ընդլայնման գործընթացը պետք է զուգորդվի նաև որոշակի գաղափարական և արդյունքների հանգեցնող բովանդակությամբ, որոշումների կայացման հստակ մեխանիզմով այլապես կվերածվի ՄԱԿ-ի նման կառույցի՝ ժամանակի ընթացքում վերածվելով կազմակերպության, որտեղ հանդիպում են, ինչ-որ հարցեր քննարկում՝ առանց էական արդյունքների, հետևանքների ու ազդեցության։

Վերլուծաբանն ասաց, որ հստակ ճանապարհային քարտեզ կա՝ տնտեսական միջոցներ, ընդլայնման տեմպեր, համագործակցության մեխանիզմներ, թե ինչպիսի զարգացման ուղի պետք է անցնի այս կազմակերպությունն Արևմուտքին հակադիր դաշինք ձևավորելու համար։ «Այս ուղղությամբ զարգանալը նոր աշխարհակարգում Ռուսաստանի արևելյան առաջնահերթությունն է։

«Ինչո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը հայտ ներկայացրել, չմերժելով ԵՄ-ի դերը, քանի որ հստակ հասկանում են, որ սա հավակնոտ և հեռանկարային կազմակերպություն կարող է դառնալ ճիշտ քայլերի պարագայում։

Հայաստանը, ամենայն հավանականությամբ, տեսնելով ակտիվությունը ԲՐԻԿՍ-ի շուրջ, որոշել է մասնակցել, և ակնհայտորեն ՀՀ իշխանությունները, չնայած հայ-ռուսական հարաբերություններում բարդ փուլին և հայտարարություններին, թե ՀՀ-ն ԵՄ անդամակցության ցանկություն ունի, վերջնական կողմնորոշում չունեն, քանի որ նաև հետևում է Թուրքիայի օրինակին, որը տասնամյակներ շարունակ լինելով ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, որոշում է միանալ ԲՐԻԿՍ-ին։ Չնայած հարկ է նշել, որ Թուրքիան հայտարարում է, թե չի հակադրում այս կազմակերպությունը ԵՄ-ին, և ԵՄ անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի օրակարգում, սակայն սա հայտարարություն է, քանի որ ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում նոր դիրքավորում, և սա այդ քայլերից մեկն է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Մեզ հետ զրույցում ռուս տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ՀՀ իշխանությունների որոշման վրա, ամենայն հավանականությամբ, ազդել է Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունն առաջիկա գագաթնաժողովին։ Ըստ նրա, գուցե ՀՀ-ում արդեն հասկանում են, որ ընթացքն Արևմուտքի ուղղությամբ գուցե ֆիասկոյի արժանանա աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով, ուստի որոշել են հետևել միտումներին և շարժվել դեպի Արևելք։

«Սակայն մինչ այլ երկրները ձևավորում են միտումները, ՀՀ-ն փորձում է ուշացած քայլեր իրականացնել, որից, բնականաբար, տուժում է քաղաքականության որակը, վստահության մակարդակը գործընկեր երկրների հետ։ Սակայն ընդհանուր առմամբ շահերը շատ ավելի կարևոր են, և կարծում եմ՝ չնայած ԵՄ անդամակցության ցանկությանը, ՀՀ-ին նորմալ կընդունեն նաև ԲՐԻԿՍ-ում։ Այսօր ի վերջո այս կազմակերպության խնդիրը կայանալն է, շեշտը դրված է ընդլայնման և մասսայականության վրա, որից հետո պետք է գա ընդհանուր նորմերի մշակման և ճիշտ մեխանիզմների կայացման փուլը, որպեսզի տնտեսությունը, առևտուրն աշխատի շատ ավելի արդյունավետ, առանց Արևմուտքից կախվածության։ Բնականաբար, ՀՀ-ն ավելի մոտ է այս կազմակերպության անդամ երկրներին, ավելի շատ շահեր ունի այստեղ, քան Արևմուտքում։ Սակայն տեսնենք, թե ինչպես կփոխվի ՀՀ արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Jeff Bezos’ fiancée Lauren Sanchez can’t wait to walk down the aisleKendall Jenner goes blondeGeghard Scientific-Analytical Foundation: Karabakh’s Shushi, Azerbaijani propaganda in Egyptian mediaThere are territorial claims against Armenia in Constitution of Azerbaijan: PashinyanArmenia Security Council chief: Technico-military cooperation with Russia has dropped from 96% to less than 10%Moscow categorically disagrees with Armenian PM’s criticism of CSTO: Peskov Alen Simonyan Receives Ambassador of Canada to Armenia Andrew TurnerAt the moment, we do not have agenda to integrate into BRICS: Pashinyan on participating in summitIf we see more or less realistic possibility of becoming EU member, we will not miss the moment: PashinyanRussia's policy on regional cooperation with Iran has not changed: ShoiguNicole Scherzinger wants to ‘linger’ in summer little bit longerArmenia started reforms of army and armed forces, and this is being discussed in particular in Azerbaijan: Pashinyan Yerevan hosting Second Global Armenian Summit (live)White House gets familiarized with Zelenskyy’s peace plan, finds it something ‘that can work’Vivid example of commitment to sustainable peace agenda in region is 'Crossroads of Peace' project initiated by Armenia's Government: Lilit MakuntsA high-level conference of young parliamentarians from around the world was organized at Seven Visions, The DvinFrench envoy: Armenia PM is invited to 19th La Francophonie summit in FranceHonda reveals what its new Acura crossover will look likeBlinken discusses Azerbaijan’s adherence to international human rights obligations and commitments with AliyevWe always look for opportunities to convene the foreign ministers of Armenia and Azerbaijan, MillerRihanna turns heads in white teddy coat at Fenty Hair launch in LondonApple's stock price fell more than 3% amid weak demand for iPhone 16Newspaper: Armenia ex-president Robert Kocharyan, Vladimir Putin have telephone conversationFrench Foreign Minister visits Musa Dagh Battle memorial in ArmeniaPM Pashinyan leaves for Georgia on official visitArmenia should be able to protect its territory and population: Armenia-France cooperation in field of defense will continueHarris expressed concern about possible assassination attempt on TrumpIt is Azerbaijan's responsibility to show that it sincerely wants to achieve peace before COP29: Foreign Minister of FranceOil Prices DownPrivate conversation between Ararat Mirzoyan and Stéphane Sejourne took place at Armenia's Foreign MinistryBarerar.am is a new platform that provides an opportunity to provide assistance to needy families directly and without any mediation Ukraine attacks Russian territory with drones, againCrossroads of Peace initiative by Armenia is ‘very reasonable’ project, France Senator saysPM Pashinyan receives Iraq's Supreme Court President Jassim Muhammad AboudCatholicos invites Armenia authorities to Holy Etchmiadzin Cathedral re-consecrationHungary can support process of finalizing peace agreement between Armenia and Azerbaijan: SzijjártóLauren Sanchez is a busty bombshell in $9,000 designer gown alongside billionaire fiancé Jeff Bezos at galaArmenia parliament vice speaker: We can have fully normalized relations tomorrow if Turks show political willIf Turkey shows political will, we can have normalized relations even tomorrow: RubinyanTerritorial integrity, sovereignty, and legislation of regional countries must be respected: SheikholeslamiArmenia-Azerbaijan and Armenia-Turkey normalization processes open new doors for regional cooperation: DarsaliaArmenia Deserves Europe's Attention and Support: Xavier Bettel‘Zangezur corridor’ is Russia conspiracy to close Iran's border, Tehran saysNewspaper: Armenia officially starts supplying Ukraine with Soviet-made weapons?Lasting peace in South Caucasus is not only possible, but also realistic: PashinyanArmenia is following path of economic diversification: Papoyan met with Ministers of Foreign Affairs and Economy of LithuaniaVice President of the European Commission will hold meetings with high-ranking leaders in Armenia: MaragosArmenia FM: Draft peace treaty sent to Azerbaijan contains fully agreed textIn 2027, Elon Musk's fortune may exceed $1 trillion Tokayev: Kazakhstan ready to continue providing platform for Armenia-Azerbaijan talks
Most Popular